Այս խմբի մեջմտնում են բշտային դերմատոզները, որոնք ի տարբերություն իսկական բշտախտի չենուղեկցվում ականտոլիզով:
-Լևերի բուլլեոզ պեմֆիգոիդ կամ ոչ ականոտոլիտիկ բշտախտ
-սպիավորող պեմֆիգոիդ կամ աչքի բշտախտ
-միայն բերանի խոռոչի լորձաթաղանթի բարորակ ոչ ականտոլիտիկ բշտախտ
Էթիոլոգիա: Վերջնականապես պարզաբանված չէ, գլխավոր դեր են կատարում աուտոիմուն պրոցեսները:
Բոլոր տեսակի պեմֆիգոիդներին բնորոշ է.
- ականտոլիզի բացակայությունը,
- բշտիկներիսուբէպիթելյար տեղակայումը
- արտահայտված բորբոքումը
- ականտոլիտիկ բջիջների բացակայությունը
- Նիկոլսկին ՙբացասական՚ է, երբեմն կեղծ դրական
Բուլլեոզ պեմֆիգոիդ: Դիտվում է 60 բարձր տարիքում, ախտահարվում է մաշկը, բերանի խոռոչի, թքի, սեռական օրգանների լորձաթաղանթը:
Կլինիկան: Բնորոշ է մեծ (0.5-2սմ), լարված, սուբէպիթելյար բշտիկների առաջացում էրիթեմատոզ կամ անփոփոխ էպիդերմիսի և բերանի լորձաթաղանթի վրա: Հաճախ տեղակայվում է աճուկային ծալքերում, որովայնի ստորին հատվածում, վերինվերջույթների ծալման տեղում: Հիվանդների 1/3 մոտ ախտահարվում է բերանի խոռոչի լորձաթաղանթը:
Այտուցված հիպերեմիկ լորձաթաղանթի ֆոնի վրա առաջանում են բշտերª շճային կամ հեմոռագիկ պարունակությամբ, 5-22մ տրամագծով, պահպանվում են մի քանի ժամից մինչև մի քանի օր, որիցհետոնույնտեղում առաջանում է էրոզիա ծածկված ֆիբրինային փառով: Ի տարբերություն ականտոլիտիկ բշտերի էրոզիաները էպիթելավորվում են 10-15 օրիցª սպիի և ատրոֆիայի բացակայությամբ, բայց որոշ ժամանակից հետո կարող են նորից առաջանալ: Սիրված տեղակայումը ԱՀ գծի շրջանն է, բերանի խոռոչում ցանավորումն անցավ է, մաշկի վրա ուղեկցվում է քորով, այրոցով և ցավով: Հազվադեպ պրոցեսը տեղակայում է լնդի վրա, վեստիբուլյար մակերեսը հիպերեմիկ է, այտուցված, արյունահոսում է: Այս դեպքում Նիկոլսկին ՙդրական՚ է:
Տարբերակիչ ախտորոշում.
1. ականտոլիտիկ բշտախտ
2. Դյուրինգի հերպեցիաձև դերմատիտ
3. բազմաձև էքսուդատիվ էրիթեմա
4. բուլլեոզ տոքսիկոդերմիտ
1.Ականտոլիտիկ բշտախտը տարբերակում են հիմնվելով կլինիկական առանձնահատկությունների վրա, պեմֆիգոիդին բնորոշ է.
- առաջանում է մեծ տարիքում
- առաջանում են լարված մեծ բժտեր
- առաջացած էրոզիաները շուտ էպիթելավորվում են
- Նիկոլսկին ՙբացասական՚ է
- ականտոլիտիկ բջիջներ չկան
2. բնորոշ է
- մաշկի վրա ցանավորումը պոլինորֆ է
- ուղեկցվում է այտուցով և քորով
- լորձաթաղանթի ախտահարումը բնորոշ չէ
3. էքսուդատիվ էրիթեմա
- ընթանում է սուր
- հանդիպում է երիտասարդ տարիքում
- բշտիկները տեղակայվում են բերանի խոռոչի այտուցված և հիպերեմիկ լորձաթաղանթի ու մաշկի վրա
4. բուլլեոզ տոքսիկոդերմիտ
- առաջանում է դեղերի օգտագործումից
- ցանավորումը կրում է պոլիմորֆ բնույթ
Բուժում: Լավագույն արդյունք տալիս են կորտիկոստերոիդները ¥պրեդնիզալոն 30-40մգ/օրը¤, որոշ դեպքերում լավ արդյունք է տալիս կոմբինացված բուժումըª պրեդնիզալոնը ցիտոստատիկների հետ: Նշանակում են նաև պոլիվիտամիններ, K, Ca պրեպարատներ, սեդատիվ միջոցներ: Սպիավորող պեմֆիգոիդ: Հանդիպում է հիմնականում կանանց մոտ, հիվանդների միջին տարիքը 50տ.: Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի, կոնյուկտիվայի ախտահարում, հիվանդների 1/3 մոտ կա ցան մաշկի վրա:
Բերանի խոռոչում բշտերը 0.2-1.5սմ չափի են, առաջանում են հիպերեմիկ կամ անփոփոխ լորձաթաղանթի վրա: Տիպիկ տեղակայումը փափուկ քիմքն է, լեզվակը, նշիկները, թշի լորձաթաղանթը: Բշտիկները լարված են, ունեն ամուր ծածկ, շճային կամ հեմոռագիկ պարունակությամբ:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին



