Պարատոնզիլիտը հարնշիկային բջջանքի սուր բորբոքումն է: Զարգանում է քմային նշիկնեի պարենխիմայից բորբոքային պրոցեսի տարածման հետևանքով:

Կլինիկական պատկերը որպես օրենք զարգանում է անգինայի լավացումից 1և2 օր անց,պրոցեսը հիմնականում միակողմանի է: Բնորոշ է կլման ակտին ցավոտության, գլխացավ, սուր ցավ ըմպանում,որը ճառագայթում է դեպի ականջ,բերանից տհաճ հոտի առկայություն,դող, սարսուռ,մարմնի ջերմությունը 39-40 C: Առաջանում է հիպերսալիվացիա, ծամող մկանների տրիզմ: Հարակից լիմֆատիկ հանգույցները մեծացած են, պալպացիան ցավոտ է:

Ֆարինգոսկոպիա-Միակողմանի խիստ այտուցված և հիպերեմիկ են փափաուկ քիմքը, քմային աղեղները և նեղացնում են բկանցքը’ լեզվակը տեղաշարժելով դեպի առողջ կողմը : Ախտահարված կողմի փափուկ քիմքի շարժողականության սահմանափակման պատճառով հնարավոր է հեղուկի սնունդի հոսք քթից: Ելնելով հարնշիկային բջջանքում աբսցեսի տեղակայումից, տարբերում ենք առաջայինևվերին (առավել տարածված) , առաջայինևստորին, կողմնային և հետին պարատոնզիլյար աբսցեսներ: Վտանգավոր է համարվում կողմնային պարատոնզիլյար աբսցեսր քանի որ այն կարող է տարածվել հարըմպանային տարածություն:

Բուժումը
Հիվանդության առաջին օրերին, երբ դեռ աբսցես չի ձևավորվել բուժումը նույնն է ինչ անգինայի ծանր ձևերի ժամանակ: Բուժման ոչ էֆեկտիվության և աբսցեսի ձևավորման (սովորաբար 5-6 օրը, իսկ օրգանիզմի ռեակտիվությամ իջեցման և միկրոֆլորայի բարձր վիրուլենտության դեպքում աբսցեսը ձևավորվում է հվանդության 3-4 օրը) դեպքում անհրաժեշտ է կատարել աբսցեսի բացահատում: Հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով ահրաժեշտ է հետևել որոշ կանոնների.
1.Հիվանդի բերանը որքան հնարավոր է լայն բացել: Տրիզմի դեպքում ստորին ծնոտի անկյան շրջանում կատարում ենք ներմաշկային նովոկայինային բլոկադա: Ինսուլինային ներարկիչով ներմաշկային ներարկուն ենք 3 մլ. 2% նովոկային : Նման բլոկադան ոչ միայն հանում է տրիզմը այլ նաև ցավազրկում է աբսցեսի շրջանը և հեշտացնում բացահատումը:
2.Կտրվածքը կատարվում է աբսցեսի ամենաայտուցված շրջանում:Կտրվածքից առաջ նշտարի կտրող հատվածին փաթատվում է բամբակ, ազատ թողնելով միայն ծայրը (0,5-0,7 սմ.):
3. Բացահատումից հետո հիվանդի գլուխը անհրաժեշտ է անմիջապես իջեցնել ներքև, որպեսզի ճնշման տակ դուրս եկող թարախը չլցվի շնչական ուղիներ: Բացահատումը անմիջապես թեթևացնում է հիվանդի վիճակը:
4.Նշանակվում են ողողումներ հակասեպտիկ լուծույթներով և աբսցեսի խոռոչի դրենավորման կոնտրոլ: Լրացուցիչ բուժման կարիք չկա և քանի որ աբսցեսը հիմնականուն զարգանում է խրոնիկ տոնղիլիտով տառապող հիվանդների մոտ , խորհուրդ է տրվում կատարել տոնզիլէկտոմիա’ ռեմիսիայի շրջանում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին