Պանկրեատիտը, լինելով երեխաների մոտ ԵԳ ձեռքբերովի ախտահարումներից ամենա հաճախ հանդիպողը, այնուամենայնիվ հաճախ չի ախտարոշվում, ինչը, մասնավորապեսբացատրվում է.

1. Կլինիկական արտահայտությունների պոլիմորֆիզմով;
2. Մանկական հասակում թեթև ձևերի գերակշռումով;
3. ԵԳ ֆունկցիոնալ վիճակը ուսումնասիրելու համար մատչելի և հուսալի (սպեցիֆիկ, զգայուն) լաբորատոր մեթոդների սակավությամբ:

Պանկրեատիտը` ենթաստամոքսային գեղձի պարենխիմայի դեստրոըկտիվ -բորբոքային հիվանդություն է: Տարբերում են սուր և քրոնիկ ձևևրը: ԵԳ բորբոքային պրոցեսը զարգանում է կամ ռեցիդիվների ձևով (պանկրեատիկ նոպաների), կամ թաքնված ձևով, ընդանալով բազմաթիվ սուբկլինիկ դրվագներով, որոնց ժամանակ բորբոքումը  անըդհատ պրոգրեսիվում է: ՔՊ վերջնական փուլը բնորոշվում է օրգանի պարենխիմայի տարածուն ֆիբրոզով և ֆունկցիոնալ անբավարարությամբ:

Էթիլոգիա

1. Մարսողական համակարգի (հիմնականում 12 -մատնյա աղու) և լեղուղիների հիվանդությունները ` զարգացման արատ , օբստրուկցիա, բորբոքում

 -Խոլեդոխոլիթիազ
-Պանկրեատոտոբիլիար ծորանի, պանկրեասի, լեղապարկի   անոմալիա, օբստրուկցիա, ստենոզ
-Խոլեդոխի կիստա
-12մատնյա աղու դիվերտիկուլ
-Օդիի սֆինկտերի հիպերթենզիա
-Ուռուցք
-12 ՄԱ Խոցային հիվանդություն

2. Վիրուսային և բակտերիալ ինֆեկցիաներ

-Վիրուսային` Էպիդ. պարոտիտ, կարմրախտ, ջրծաղիկ, հեպատիտ A,B,C, էնտերովիրուսներ, ադենովիրուս, CMV և այլն:
-Բակտերիալ` սալմոնելլա, միկոպլազմա, քութեշ, դիզէնտերիա և այլն:
-Սեպսիս

3. Դեղորայքներ, տոքսիններ
-Ազատիոպրին, 6-մերկապտոպուրինէսթրոգեններ, տետրացիկլին, ֆուրոսեմիդ, սուլֆոնամիդներ, Էթիլային սպիրտ, ինսեկտիցիդներ

4. Ալերգիկ հիվանդություններ` սննդային, դեղորայքային ալերգիա, բրոնխիալ ասթմա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին