ՕստեոդիստրոֆիաներԷնդոկրին գեղձերի ֆունկցիայի խախտումը ազդում է բոլոր օրգանների և հյուսվածքների նորմալ գործունեության վրա, հատկապես հետք է թողնում մարդու կմախքի վրա:
Բացի հիվանդի կլինիկական և ռենտգենոլոգիական հետազոտությունից էնդոկրին համակարգի պատոլոգիայի կասկածանքի դեպքում մեծ նշանակություն ունեն կենսաքիմիական և այլ լաբորատոր մեթոդները: Սակայն հաճախ միայն ոսկրային հյուսվածքի ախտահարման ռենտգենոլոգիական պատկերը ստիպում է ենթադրել էնդոկրին հիվանդությունը: Նորմալ ոսկրագոյացման դինամիկայի խախտումը կարելի է լավ դիտել մանկական հասակում, երբ կմախքի ոսկրակալման ախտահարումը արտահայտվում է առավել ցայտուն: Սակայն անամնեզի և ռենտգենոլոգիական պատկերի ուսումնասիրության ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ կոնստիտուցիոնալ հատկությունները, սեռը, ծննդաբերական վնասվածքները, աշխարհագրական պայմանները և բազմաթիվ այլ գործոնները:

Վահանագեղձի ախտաբանական ազդեցությունը կմախքի վրա
Միքսեդեմա վահանագեղձի ֆունկցիայի իջեցումը կամ բացակայումը բերում է ոսկրերի երկայնակի աճման ուշացման: Ինչքան փոքր է երեխայի հասակը, այնքան արտահայտված է կմախքի փոփոխությունները: Բնութագրելի է ոսկրակալման միջուկի դանդաղ ի հայտ գալը և նրանց դանդաղ զարգացումը: Նաև 20 տարեկանից հետո կարելի է դիտել լայնացած էպիֆիզար զոնաները, որոնք կարող են մնալ բաց ամբողջ կյանքի ընթացքում: Ոսկրերում սիմետրիկ փոփոխությունները բերում են ոսկրերի ծայրերի հաստացման, դրանց սկլերոզի: գանգը մեծացած է, քիթը թամբաձև է: հատկապես նկարագրվում է ազդրոսկրերի գլխիկների վերակառուցում, որոնք բաժանվում են փոքրիկ կղզիկների և բերում վիրուսային դեֆորմացիայի: Ախտորոշման ժամանակ նկատի են առնում գաճաճային հասակը և փոփոխությունները թուրքական թամբիկում: Տարբերակիչ ախտորոշումը անց է կացվում օստեոխոնդրոդիստրոֆիայի, խոնդրոդիստրոֆիայի և ռախիտի մեջ: Բուժումը անց է կացվում վահանագեղձի դեղամիջոցներով: Երբեմն կատարում են նրա պատվաստումը: Վիրաբուժական բուժումը պարունակում է իր մեջ շտկող օստեոտոմիա և քթի պլաստիկ ուղում:

Հիպերթիրեոզը (Բազեդովյան հիվանդություն) հիվանդություն է, որը հաճախ զարգանում է մեծերի մոտ և բնութագրվում է եռյակով. աչքածռության, զոբ, տախիկարդիա: Երեխաների մոտ աչքածռություն, որպես կանոն, չի լինում, նրանց մոտ փոփոխությունները ոսկրերում կայանում են ոսկրակալման, միջուկների հայտման և սինոստոզների առաջացման մեջ, նկատվում է նաև օստեոպարոզ:
Բուժումը անց է կացվում յոդի դեղամիջոցներով և օրտոպեդիկ միջամտություններով դեֆորմացիաները ուղման նպատակով:

Հիպոֆիզի պաթոլոգիայի ազդեցությունը կմախքի վրա
Հիպոֆիզի փոփոխությունը մանկական և պատանեական հասակում բերում է աճի խախտմանը` եթե խոսքը գնում է գիպոֆիզի գիպերֆունկցիայի մասին, ապա աճը արագանում է, իսկ գիպեոֆունկցիայի ժամանակ դանդաղում է: Ակրոմեգալիան դիտվում է գիպոֆիզի գիպեոֆունկցիայի ժամանակ և կարող է սկսվել տարբեր տարիքում (գիպորֆիզի առաջնային բլթի ադենոմա): Նկատվում է վերջույթների մեծացում և ամբողջ մարմնի խոարացում: Վաղաժամ նշանները բնութագրվում են գլխացավերով, սեռական ֆունկցիայի խանգարումով, երկրորդային նշանների հետզարգացունով, տեսողության վատացումով և այլն: Ռենտգենոբանորեն իհայտ է գալիս թուրքական թամբիկի փոսիկի մեծացում և նրա պատերի բարակում: Կմախքի փոփոխությունները նախապես արտահայտում են խողովակավոր ոսկրերի հաստեցման և ստորին ծնոտի մեծացման մեջ: Սեսամովիդ ոսկրերի քանակը շատանում է: Էպիֆիզները պասիվ են, զարգանում է կրցքային բաժնի կիֆուլ: Կմախքի փոփոխությունները սիմետրիկ են:


Բուժումը կայանում է ռենտգենոթերապիայի մեջ: Վիրաբուժական միջամտությունը ուղված է գիպոֆիզի ուռուցքի (ադենոմա) հեռացմանը:
Իցենկո-Կուշինգի հիվանդությունը բնութագրվում է գիպոֆիզի առաջնային բլթի ախտահարմամբ և մի շարք այլ էնդոկրին գեղձերում պատոլոգիական փոփոխություններով: Բնութագրվում է դեմքի, կրցքի և որովայնի ճարպակալումով: Ոսկրերում նշվում է համակարգային օստեոպարոզ, հատկապես գանգի, ողնաշարի, կոնքի և կողերի:
Հաճախ դիտվում է ողնաշարի և կողերի ախտաբանական կոտրվածքներ:

Օստեոմալյացիա

Մեծահասակների ոսկրերի փափկացումն է, որը նման է ռախիտին: Նշանակում են սննդային որոշակի ռեժիմ: Օստեոմալյացիային կարելի է դասել ոսկրի վերափոխման գոտիները Լոոզերի գոտիները, որոնք սովորաբար գոգավորության կողմում արտահայտվում են սեպաձև նեղ լուսավոր շերտով: Աստիճանաբար առաջանում է դեկալցինացիայի շերտ, որտեղ կարող է տեղի ունենալ կոտրվածք: Դեֆորմացվող օստեոդիստրոֆիա (Պեդժետի հիվանդություն): հիվանդությունը հիմնականում ախտահարում է 40 տարեկանից բարձր տղամարդկանց: Այն պատճառով որ հիվանդությունը ձգձգվում է երկար և հաճախ առանց ախտանիշների, նա հայտնաբերվում է հանկարծակի ռենտգեն հետազոտման ժամանակ: Ոսկրերի մեջ, երբեմն ամբողջ կմախքում տեղի են ունենում դիստրոֆիկ փոփոխություններ, ոսկրային հյուսվածքի բնորոշ փոփոխություններ ոսկրի մոզաիկ փոփոխություն կորտիկալ շերտի զգալի մեծացման ժամանակ: Օրինակ, գանգոսկրերը կարող են մեծանալ ավելի քան 4 անգամ: Ազդրի և սրունքի ոսկրերը ծռվում են կորությունով դեպի դուրս: 

Ազդրի վզիկը ընդունում է վալղուսային դիրք, ոսկրի կառուցվածքը ռենտգենաբանորեն մնում է բնորոշ տեսակի-ՙբանանի ոսկր՚: Կոտրվածքներ, որոնք առաջանում են Պեդժետի հիվանդության ժամանակ, լինում են բանանի կոտրվածքի տեսքով, այսինքն խիստ լայնակի: Հիվանդության ժամանակ առաջանում է մի շարք ախտանիշներ, որոնք կախված են ոսկրի հյուսվածքի ծավալվելուց և նրա ճնշումից որևէ գոյացության և կենտրոնների վրա (խլություն, գլխացավեր և այլն): Հնարավոր է պրոցեսի մալիջնիզացիա: 

Հիվանդությունը անբուժելի է և զարգանում է դանդաղ մինչև մահը:

Բուժումը սիմպտոմատիկ է: Ցավը պակասացնելու համար նշանակվում է ռենտգեն ճառագայթում:


Հիպոֆիզար գաճաճային հասակ (նանիզմ): Նկատվում է կիպրոֆիզի առաջնային բլիթի ֆունկցիայի անբավարարության ժամանակ: Բնութագրվում է հասակի փոքրացում: Տղամարդկանց մոտ գաճաճ են համարվում մարդիկ, որոնց հասակը չի գերազանցում 130սմ-ից, իսկ կանանց մոտ 120 սմ.: Նշվում է էնխոնդրալ ոսկրակալման խախտում, չնայած կմախքը պատկանում է ճիշտ համաչափության: Բուժումը կայանում է սոմատոտրոպիկ հորմոնների նշանակման մեջ: Իսկ ուռուցքի առկայության դեպքում կատարվում է նրա հեռացումը:

Սեռական գեղձերի ախտաբանական ազդեցությունը կմախքի վրա
Սեռական գեղձերի աշխատանքը դադարեցվում է զարգացումը երկայնության էնխոնդրալ աճող զոնաների և ոսկրերի: Դա հաճախ դիտվում է երեխաների վաղաժամ սեռական հասունացման ժամանակ, երբ կարելի է նշել աճման զոնաների փակում անկախ տարիքից: Աճման զոնաները մնում են բաց երբ ուշանում է սեռական հասունացումը: Սեռական օրգանների հիվանդությամբ արտահայտում է դրանց ֆունկցիաների նվազումով` գիպոգենիտալիզմ, աճումով` գիպերգենիտալիզմ:


Ենթաստամոքսային գեղձի ներքին սեկրեցիայի խախտման ազդեցությունը կմախքի վրա
Այս դեպքում խոսք է գնում շաքարային դիաբետի մասին, երբ զարգանում է ոստեպարոզ կորտիկալ շերտի բարակացումով: Որոշ դեպքերում այդ պատճառով կարող է առաջանալ ախտաբանական կոտրվածք: Սերտաճումը դանդաղ է: Բնորոշ արտրոպատիա, ավելի հաճախ սրունկթաթային հոդում և ոտնաթաթում: Այդ դեպքերում առաջանում է հոդերի այտուցներ առանց բորբոքման նշանների, հաճախ դիտվում է պերիֆերիկ ներվերի ախտահանում (պոլինեյրոպատիա):


Հարվահանային գեղձի պաթոլոգիայի ազդեցությունը կմախքի վրա
Հարվահանաձև գեղձի ֆունկցիայի խրոնիկ իջեցված դեպքերում, երբ իջնում է կալցիումի մակարդակը արյան մեջ, զարգանում է ընդհանուր օստեոսկլերոզ:

Հիպերպարատիրոիդ օստեոդիստրոֆիա (Ռեկլինգհաուզենի հիվանդություն): Հիվանդությունը զարգանում է հարվահանաձև գեղձերի սեկրետոր խախտումից հետո որն իր հերթին բերում է ոսկրային վերակառուցման հանքային փոխանակության քայքայման ժամանակ: Դիտվում է ոսկրային հյուսվածքի լակունար և զուգահեռ ոսկրագոյացում: Ռեկլինգաուզենի հիվանդության համար բնորոշ են բիոքիմիական տեղաշարժեր արյան մեջ, որոնք բոլորից առաջ արտահայտվում է կալցիումի բարձրացումով արյան սիճուկի մեջ մինչև 20 մգ./%: Հիվանդության սրացման շրջանում կալցիումը մեզի հետարտադրության ժամանակ դրա մեջ հայտնաբերվում է սպիտակուց: Բնորոշ է հիվանդի նիհարում և երկրորդային սակավարյունության զարգացում: Հիվանդությունը հաճախ հանդիպում է 30-40 տարեկան կանանց մոտ:


Կլինիկան արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորուստով, սրտխարնոցով, աղիկների ֆունկցիայի խանգարումով, ցավերով հոդերում և ոսկրերում: Աստիճանաբար աճում է ոսկրի դեֆորմացիան, հատկապես ազդրերի: Հաճախ լինում են պատոլոգիական կոտրվածքներ: Ռենտգեն հետազոտման ժամանակ հիվանդների 1/3 մոտ Ռեկլինգհաուզենի հիվանդության ժամանակ կարելի է դիտել փոփոխություններ ոսկրերի համակարգում, որոնք ամփոփվում են բնորոշ օստեոպորոձի մեջ: Մանրաբշտիկավոր պատկերը հատկապես լավ է երևում կոնքի, գանգի և ազդրի ոսկրերում: Ոսկրերը փափկում են և կարող են դեֆորմացվել: Հիվանդությունը սիմետրիկ չէ: Հատկապես հաստանում և դեֆորմացվում են ազդրի վերին մեկ երրորդի և բազկի վերին մասը: Վերնոսկրը չի փոփոխվում: Ոսկրի հաստեցումը կախված է բազմաթիվ բուշտախուցերից, որոնք ճնշում են կատարում ոսկրի վրա: Ողնաշարում ողերի վրա առաջանում են ճնշված մակերեսներ, որոնցից առաջանում են երկրորդային դեֆորմացիաներ կիֆոզի և սկոլիոզի տեսքով: Միջողային դիսկերը չեն փոփոխվում:

Բուժումը վիրաբուժական է - հեռացվում են փոփոխված հարվահանաձև գեղձերը: Ցուցված են նաև օրտոպեդիկ վիրահատություններ, դեֆորմացիաները շտկելու նպատակով աուտո և հոմոպլաստիկ վիրահատությունների կիրառումով:

Բուժումը սիմպտոմատիկ է: Ցավը պակասացնելու համար նշանակվում է ռենտգեն ճառագայթում:


Վիտամիների ազդեությունը կմախքի վրա

Վիտամին Ա ազդեցություն է գործում աճող կմաղքի վրա: ՚Աՙ ավիտամինոզի դեպքում խողովակավոր ոսկրերի աճը էպիֆիզար կոճիկների հաշվին ենթարկվում է ծանր խանգարումների, կարելի է նշել ոսկրերի գերաճ:
B խմբի վիտամիններին պատկանում են աճման վիտամիններին: Այդ խմբի վիտամինների քաղցը առաջացնում է էպիֆիզար կոճիկների աճման կանգ: Վիտամին B2 պակասության դեպքում, ինչպես նաև ֆոլիվալյան թթվի պակասության ժամանակ փորձարկումով նշված էր բնածին արատների զգալի աճ:
Վիտամին PP ունի յուրահատուկ ազդեցություն ֆոսֆոտազայի առաջացման վրա, որի պակասությունը բերում է ոսկրակոշտուկի դանդաղ առաջացման:
Վիտամին C ունի արտահայտված ազդեցություն կմաղքի ոսկրերի վրա: Դրա պակասության ժամանակ օստեոբլաստերը չեն արտադրում ոսկրային հյուսվածք և կոլագեն: գոյացած ոսկրը ենթարկվում է ատրոֆիայի, առաջանում է հակում կոտրվածք առաջանալուն: Էպիֆիզար կրճիկը փողարինվում է շարակցական հյուսվածքով, որը աղքատ է կալոգենով, իջնում է ոսկրածուծի արյունաստեղծման ֆունկցիան, և դիտվում է նրա ատրոֆիան, զարգանում են արյունազեղումները: Թուլանում են ոսկրաթիթեղները:

Վիտամին D ակտիվ մասնակցում է կալցիի փոխանակման մեջ: Դրա շնորհիվ կալցին յուրացվում է : Կալցիի և ֆոսֆորի փոխանակությունը կարգավորվում է վիտամին D և հարբահանաձև գեղձի հորմոններով: D2 վիտամինը (կալցիտոկոֆերոլ) կարգավորում է կալցիի ներծծումը, ընդունումը կերի հետ: Վիտամին Dի պակասությունը առաջացնում է միներալ փոխանակության խախտում (հատկապես կալցիի և ֆարֆորի) և առաջացնում է ռախիտ:

Ռախիտի պատճառը կարող է լինել ինչպես արտաքին (վիտամինի պակասությունը սննդի մեջ) այնպես էլ ներքին (բնածին նախապայմաններ, հաճախ կապված ծնողների հիվանդության հետ): Հաճախ ռախիտը զարգանում է ձմեռվա վերջում, որին նպաստում է ֆոսֆորի ցածր պարունակությունը արյան մեջ: Հաճախ ռախիտով հիվանդանումեն երեխաները կյանքի առաջին ձմեռվա շրջանում: Ռախիտի ժամանակ ոսկրերը փափկում են, նորագոյացած օստեոիդները չեն ոսկրանում:

Ռախիտով հիվանդանալիս զարգանում է կլինիկական պատկեր. երեխան անեմիկ է, վատ է սնվում, քաշը չի ավելանում: Երեխայի մոտ նշվում է գերքրտնարտադրություն, սպազմեր, մկանները թորշնում են, որովայնի մկանները ատոնիկ են, որից որովայնը մեծանում է, լիմֆատիկ հանգույցները և նշիկները մեծանում են: Անկախ հիվանդության աստիճանից հիմնական ՚ռախիտիկ չոտկերիՙ առաջացումն է կողերի հաստացումը, կոճիկի և ոսկրի միացման տեղում: Ռախիտը բուժվում է 6-8 շաբաթվա ընթացքում, սակայն արտահայտված ծանր ձևերի ժամանակ կարող է մնալ կարճահասակ և վերջույթների դեֆորմացիա, հատկապես ստորին, ինչը պահանջում է հատուկ օրտոպեդիկ բուժում: Հաճախ առաջանում է ստորին վերջույթների Օ և X տեսակի ծռվածություններ: Ոտնաթաթերը ընդունում է հարթա-վայգուսային ձև: Չբուժված ռախիտիկ ծռվածությունները մեծերի մոտ, հաճախ 40 տարեկանից հետո, պրոգրեսիվ ավելանում է, հոդերում առաջանում է երկրորդային դեֆորմացիաներ (գեֆորմացվող արտրոզներ):

Բուժումը վիրահատական է: 1.5-2 տարվա կոնսերվատիվ բուժումից հետո կատարում են ոլոքի օստեոտոմիա: Խիստ արտահայտված դեպքերում 5 տարեկանից հետո ցուցված է սեգմենտարլ օստեոտոմիա: Չարտահայտված ծռվածության դեպքում երեխաներին բուժում են մարմնամարզությունով, կոշիկի մեջ դվում է սուպինատոր: Երեխաներին սովորաբար բուժում են 5-6 տարեկաննից: Ռախիտից կարող է ծռվի և ազդրի վզիկը վարուսային տեսակով: Հասակի հետ դեֆորմացիան կարող է վերանա:
 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին