Մազային որքինը հիվանդություն է, որի դեպքում վերջույթների տարածիչ մակերևույթների, նստատեղի մաշկին առաջանում են փոքրիկ, իրար վրա ամուր նստած թեփուկներով ծածկված մոխրագույն հանգուցիկներ, որոնց կենտրոնում կամ դրանց տակ հայտնաբերվում են ոլորված մազեր: Ախտահարված մաշկը չոր է, շոշափելիս` անհարթ: Այս երևույթները կապված են մազապարկիկներում եղջերացման գործընթացների խանգարման հետ: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-5 տարեկանում, որոնք սեռական հասունացման շրջանում ավելի են արտահայտվում, այնուհետև` մեղմանում: Սովորաբար հիվանդությունը ձմռանը սրվում է:

Բուժում է բժիշկը: Անհրաժեշտ է չոր մաշկին համապատասխան հիգիենային խնամք: Օգտակար են երիցուկով լոգանքները, որոշ փափկացնող քսուքները, ծովում լողանալը, արևային լոգանքները, վիտամին А-ով հարուստ սնունդը, սերուցքային կարագը, ձուն և այլն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին