ՕֆթալմոպլեգիաՕֆթալմոպլեգիա(ophthalmoplegia) - ակնագնդերի մկանների պարալիչն է, կարող է դրսևորվել արտաքին ձևով (ակնաշարժ մկանների պարալիչի), և ներքին (սֆինկտերի, դիլատատորի, թարթչային մկանի պարալիչների) ձևով կամ լրիվ (ակնագնդի ներքին և արտաքին մկաննեռի պարալիչի) ձևերով, որը բնութագրվում է, որպես, "վերակնակապճային ճեղքի սինդրոմ":

Օֆթալմոպլեգիայի բուժումը անհրաժեշտ է անցկացնել նևրոպատոլոգի հետ միասին: Այն պետք է ուղված լինի նախևառաջ հիվանդության պատճառը վերացնելու: Ավելի հաճախ ստիպված են լինում դիմել պլաստիկ վիրահատությունների, որոնք ոչ միշտ են տալիս դրական (նույնիսկ կոսմետիկ) արդյունք:

Օֆթալմոպլեգիա (Ophthalmoplegia: հունար. ophthalmos աչք + plege հարված, ախտահարում) - աչքի մի քանի կամ բոլոր մկանների պարալիչն է, որոնք ներվավորվում են ակնաշարժ, ճախարակաձև և զատող ներվերով: Կարող է լինել միա- կամ երկկողմանի: Դրսայնորեն դասավորված ակնագնդի մկանների պարալիչի ժամանակ, առաջանում է արտաքին օֆթալմոպլեգիա, ներքին (ներակնային) մկանների պարալիչի ժամանակ` ներքին օֆթալմոպլեգիա: Եթե մկանների պարալիտիկ թուլացման աստիճանը միանման չէ, առաջանում է մասնակի ( արտաքին կամ ներքին) օֆթալմոպլեգիա: Տարբերում են նաև լրիվ արտաքին և լրիվ ներքին օֆթալմոպլեգիաներ, ներքին և արտաքին մկանների միաժամանակյա պարալիչը բերում է լրիվ : Մասնակի արտաքին ժամանակ ակնագունդը թեքվում է առողջ կամ քիչ պարալիզված գործող մկանի կողմը, ախտահարված մկանի ուղղությամբ վերջինիս շարժումները սահմանապակ են կամ բացակայում են, ի հայտ է գալիս առարկաների կրկնապատկում: Լրիվ արտաքին օֆթալմոպլեգիայի ժամանակ ակնագունդը անշարժ է և առաջանում է պտոզ: Մասնակի ներքին օֆթալմոպլեգիայի ժամանակ, սովորաբար, դիտվում է միայն բբի լայնացում, լուսային ռեակցիայի բացակայությամբ` կոնվերգենցիայի և ակկոմոդացիայի ռեակցիաների պահպանման պայմաններում: Լրիվ ներքին օֆթալմոպլեգիայի ժամանակ դիտվում է բբի լայնացում, լուսային ռեակցիայի, կոնվերգենցիայի բացակայություն, ակկոմոդացիայի պարալիչ: Լրիվ օֆթալմոպլեգիայի ժամանակ առկա է պտոզ, ակնագունդը անշարժ է, բիբը բացարձակ անշարժ է և առկա է ոչ մեծ էկզօֆթալմ:

Օֆթալմոպլեգիայի պատճառը կարող են լինել նյարդային համակարգի տարբեր մակարդակների խանգարումները (բնածին կամ ձեռքբերովի բնույթի). գանգուղեղային ներվերի կորիզների շրջանում,արմատների, նյարդային ցողունների: Այսպես,բնածին օֆթալմոպլեգիա կարող է ի հայտ գալ ակնաշարժ ներվերի կորիզների ապլազիայի արդյունքում, որը երբեմն ուղեկցվում է նյարդային ցողունների բացակայությամբ և փոփոխություններով աչքի մկաններում: Այս պաթոլոգիան ոչ հազվադեպ զուգորդվում է ակնագնդի և այլ օրգան - համակարգերի զարգացման արատներով և հանդիպում է ընտանիքի մի քանի անդամների մոտ: Ձեռքբերովի օֆթալմոպլեգիայի պատճառ կարող են լինել տարբեր էթիոլոգիայի սուր և խրոնիկ էնցեֆալիտները, դեմիելինիզացնող հիվանդությունները, սիֆիլիսը, կ. ն. հ.-ի տուբերկուլյոզը, ինտոքսիկացիաները,որոնք առաջանում են այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են դիֆտերիան, փայտացումը, բոտուլիզմը, կապարով , ածխածնի օքսիդով, ալկոհոլով, բարբիտուրատներով թունավորումները և այլն, գլխուղեղի անոթային ախտահարումները և նորագոյացությունները, գանգուղեղային տրավմաները: Օֆթալմոպլեգիան. կարող է լինել օֆթալմոպլեգիկ միգրենի ախտանիշ` հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը դրսևորվում է գլխացավերի նոպաներով` զուգորդվելով միակողմանի լրիվ կամ մասնակի օֆթալմոպլեգիայով: Նման միգրենի նոպային կարող են նախորդել առկայծող սկոտոմաները: Գլխացավերի տևողությունը` մի քանի ժամից մինչև մի քանի օր: Ակնաշարժ ներվի ֆունկցիան վերականգնվում է աստիճանաբար:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին