Առաջանում է  փոխներարկման ժամանակ  անոթային հունի մեջ օդի որոշակի քանակի (2 սմ3 և ավելի) թափանցման հետևանքով: Երակներ ներխուժած օդը մղվում է աջ սիրտ, իսկ այնտեղից՝ թոքային զարկերակ և թոքերի մանր անոթներ, առաջացնելով մեխանիկական արգելք արյան շրջանառության համար:

Օդային  էմբոլիան կարող է առաջանալ փոխներարկման սկզբում կամ վերջում:  Հիվանդները նշում են ցավ և ճնշման զգացում կրծոսկրի ետևում, դժվարաշնչություն: Նկատվում է դեմքի ցիանոզ, հաճախասրտություն: Ասեղից օդի թափանցման պահին միշտ լսվում է բնորոշ սուլոց: Եթե օդի քանակը շատ չէ, ապա շնչառության և սրտային գործունեության խանգարումները կարճատև են: 2 սմ3 և ավելի օդի քանակի ներթափանցումը հիվանդի անոթային հունի մեջ ուղեկցվում է հիվանդի կարճատև անհանգստությամբ, որին հետևում է պուլսի բացակայությունը և կլինիկական մահը:

Բուժումը.
Այս բարդությունը պահանջում է անհետաձգելի վերակենդանացման գործողություններ՝ սրտի անուղակի մերսում, թոքերի արհեստական շնչառություն, սրտային պատրաստուկների ներարկում: Օդի հեռացման նպատակով արդարացված է նաև թոքային զարկերակի կետածակումը:
Այս բարդության կանխարգելման համար պահանջվում է փոխներարկման համար նախատեսված պլաստիկե համակարգերի օգտագործման կանոնների խիստ պահպանում: Անհրաժեշտ է հետևել, որ պլաստիկե համակարգի բոլոր խողովակները լցված լինեն փոխներարկվող միջավայրով և դրանց մեջ բացակայեն օդի բշտերը:

Խստիվ արգելվում է ցանկացած մղիչ սարքերի օգտագործումն արյան բաղադրամասերի փոխներարկման ժամանակ: Հիվանդը պետք է գտնվի մշտական  հսկողության տակ  մինչև փոխներարկման ավարտը:

Ըստ զարգացման ժամկետների տարբերում են՝

-վաղ ռեակցիաներ, որոնք առաջանում են փոխներարկման ընթացքում կամ փոխներարկումից 1-2 ժամ անց
-ուշացած ռեակցիաներ, որոնք առաջանում են փոխներարկումից հետո մի քանի օրից մինչև մի քանի ամիս և, նույնիսկ, տարի  անց:

Սիդերոպենիկ համախտանիշը պայմանավորված է հյուսվածքային երկաթի պակասով և արտահայտվում է.

- աղավաղված համի զգացում (Pica chlorotica)՝ կավիճ, ավազ, ատամի մածուկ, սառույց և այլն, ինչպես նաև հում միս, խմոր ուտելու ցանկություն. այս համախտանիշն ավելի հաճախ հանդիպում է երեխաների, դեռահասների և կանանց մոտ,
- հակում  աղի, թթու, կծու սննդի հանդեպ,
- հոտառության աղավաղում՝ հակում բենզինի, նավթի, ացետոնի, ներկերի և այլ հոտերի հանդեպ,
- արտահայտված մկանային թուլություն, ներառյալ միզապարկի սֆինկտերի, կարող է լինել չզսպված միզարձակություն լացի, ծիծաղի, հազի ժամանակ,  հոգնածության զգացում,  մկանային ուժի իջեցում, ինչը պայմանավորված է միոգլոբինի և հյուսվածքային շնչառության ֆերմենտների պակասով,
- մաշկի և դրա հավելումների սնուցախանգարման (դիստրոֆիկ) փոփոխություններ՝ չորություն, թեփոտում, մազաթափություն,  խամրություն,  վաղաժամ ճերմակություն, կոյլոնիխիա՝ գդալաձև եղունգներ, դրանց շերտավորում, լեյկոնիխիա՝ սպիտակ բծերի առաջացում,
- անկյունային  ստոմատիտ, պարադոնտոզ, ատամների փթախտ,
- գլոսիտ՝ լեզվի ցավ, լեզվի ծայրի կարմրություն,
- ստամոքսի և աղիների լորձաթաղանթի ապաճում (ատրոֆիա) և թերներծծման համախտանիշ,
- հակում սուր ռեսպիրատոր և այլ վարակաբորբոքային հիվանդությունների նկատմամբ,

Ախտորոշումը
Երկաթ պակասորդային սակավարյունությունը ախտորոշելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ հետազոտությունները

-արյան ընդհանուր քննություն, որում առկա են էրիթրոցիտների հիպոքրոմիա, միկրոցիտոզ, ռետիկուլոցիտների քանակը հիմնականում նորմալ է (եթե հիվանդի մոտ առկա է արյունահոսություն կամ նա ստացել է երկաթի պատրաստուկներ, ռետիկուլոցիտների քանակը կարող է բարձրանալ),
-ֆերիտինի որոշում՝ շիճուկային ֆերիտինի քանակը իջած է,
-երկաթի որոշում՝  շիճուկային երկաթի քանակը իջած է,
-շիճուկի ընդհանուր երկաթ կապող հատկություն` արտացոլում է տրանաֆերինի քանակը (այս ցուցանիշը բարձրացած է),
-Տրանսֆերինի հագեցվածություն` այս ցուցանիշն իջած է:

Բուժումը
Երկաթի պակաս առաջացնող հիմնական պատճառները (ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր, ուռուցքներ) պետք է համապատասխանորեն բուժվեն: Երկաթի պակասի ամենաարդյունավետ լրացումն ապահովում են երկաթի պատրաստուկները, որոնք տրվում են հիմնականում խմելու ձևով: Ներկայումս կան երկարժեք երկաթի (Fe2+) աղերի տարբեր պատրաստուկներ: Մեծահասակների օրական դեղաչափը պետք է կազմի պարզագույն երկաթի 200 մգ: Երեխաներին պատ-րաստուկները նշանակվում են ըստ տարիքի: Սրսկման ձևով երկաթի պատրաստուկները նշանակվում են միայն այն դեպքում, երբ օրգանիզմը չի ընդունում խմելու ձևով տրված երկաթի պատրաստուկները:

Միջմկանային ներարկումներն իրականացվում են Z տեխնիկայով (Z-track technique): Ներարկման համար մաշկը դրսային ուղղությամբ մի կողմ է քաշվում՝ մաշկի վրա հետքերից խուսափելու համար: Երբ մաշկը բաց են թողնում, այն վերադառնում է իր տեղը, որի հետևանքով ներարկված պատրաստուկը Z-ի նման բաշխվում է մաշկի տակ: Օրվա դեղաչափը կազմում է 2 մլ (100 մգ երկաթ):  Բուժման սկզբում տրվում է 0.5 մլ փորձնական քանակ և, եթե դրանից 1 ժամ հետո ռեակցիաներ չեն լինում, ապա կարելի է տալ ամբողջ դեղաչափը: Միջմկանային ներարկումների կողմնակի ազդեցություններից են ցավը ներարկման վայրում և մաշկի գույնի փոփոխությունը: Երկաթի ներարկումներից կարող են առաջանալ վաղ և ուշացած ռեակցիաներ:

Վաղ ռեակցիաներից են ալերգիկ և անաֆիլակտիկ ռեակցիաները, ճնշման իջեցումը, գլխացավը, փսխումը: Ուշացած ռեակցիաներից են ջերմության բարձրացումը, մկանային և հոդային ցավերը, լիմֆադենոպաթիան:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին