Նյարդաթուլությունը (նեվրասթենիա, ասթենիկ նևրոզ) իրենից ներկայացնում է նևրոզի ձև, որն արտահայտվում է բարձր գրգռողականությամբ ու դրդողականությամբ՝ զուգակցված արագ հոգնելիության և հյուծման հետ։ Նյարդաթուլությանը նման են ասթենիկ վիճակները, որոնք մի շարք հիվանդությունների ախտանշան են։

Պատճառներ
Մի շարք դեպքերում նյարդաթուլությունն առաջանում Է մտավոր գերհոգնածության հետևանքով (հյուծման նևրոզ)՝ չնայած հոգեկանը վնասող իրադրությունը նույնպես ունի նշանակություն։ Այլ դեպքերում նյարդաթուլության ախտանշանների ի հայտ գալը պայմանավորված Է 1-ին հերթին հոգեկան վնասվածքով (ռեակտիվ նյարդաթուլություն), որին սովորաբար նախորդում են նյարդերը թուլացնող, այսինքն՝ հյուծող պահերը (հուզական լարվածություն, գերհոգնածություն, անքնություն և այլն)։ Ասթենիկ վիճակներն ի հայտ են գալիս երկարատև թունավորումների (այդ թվում՝ ալկոհոլային), վարակիչ հիվանդությունների, գանգի վնասվածքների, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, ներքին օրգանների հիվանդությունների և այլ դեպքերում:

Պաթոգենեզ
Հիվանդն արագ քնում է, ցածր շշուկից անգամ վայրկենապես արթնանում, քաղցի զգացումն ուժեղ է, բայց հենց փորձում է ուտել, ախորժակն անմիջապես ընկնում Է։ Հիվանդի մոտ հեշտությամբ առաջանում են գրգռման հակազդեցություններ, վիրավորվածություն, ցասում, սակայն դրանք ևս կարճատև են։ Հիվանդության սկիզբը բնորոշվում է սրտխփոցով, բարձր քրտնոտությամբ, քնի և ախորժակի խանգարումներով, որոնք բավականին ուժեղանում են հուզական և ֆիզիկական ոչ մեծ բեռնվածությունից։ Հետագայում բարձրանում Է զգայնությունը տարբեր արտաքին գործոնների հանդեպ, հիվանդները վատ են տանում ցուրտը, դժվարանում են մանրակրկիտ և ճշգրիտ գործողություններ կատարելիս։ Նրանց համար դժվար է մի դիրքում երկար մնալը, նստելը և սպասելը։ Դրանց միանում են բարձր գրգռողականությունը, նեղացկոտությունը և լացկանությունը։ Եթե հիվանդը երկար ժամանակ չի բուժվում կամ չի հանգստանում, նյարդաթուլության երևույթներն ուժեղանում են։

Կլինիկական պատկերում 1-ին պլանում հանդես Է գալիս մտավոր աշխատանքի դժվարացումը։ Հիվանդները չեն կարողանում կենտրոնանալ, կարդացածը յուրացնել, հիշել անուններ, ամսաթվեր, արագ շեղվում են, ուշադրությունն արագ ցրվում Է, և նրանք հանկարծ զգում են, որ մտածում են տվյալ պահի հետ չառնչվող հարցերի մասին։ Երբ փորձում են իրենց ստիպել աշխատել, առաջանում են գլխացավեր, գրգռվածություն։ Նկատվում են ընդհանուր թուլության, ջարդվածության զգացում՝ հատկապես առավոտյան ժամերին։ Դրա հետ մեկտեղ, չնչին առիթներից հիվանդները դրսևորում են բուռն հուզական հակազդեցություններ, հիվանդագին են հակազդում աղմուկին, ուժեղ լույսին, բարձր խոսակցություններին, ծիծաղին ևն։ Մշտապես դժգոհ են իրենք իրենցից և շրջապատող անձանցից, զրուցակցի հետ հաղորդակցվելիս զրույցն անհետաքրքիր և գրգռող է թվում։

Ցածր աշխատունակության ժամանակ նյարդաթուլություններով հիվանդները փորձում են բաց թողածը լրացնել, միանգամից ձեռնարկում են մի քանր աշխատանք, բայց չեն հասցնում ավարտին, իսկ դա ուժեղացնում Է տանջալից ինքնազգացողությունը։ Շրջապատի հետ հաղորդակցվում են շատ կարճ ժամանակով, որից հետո շատ արագ հոգնում են։ Հիվանդը հակված Է իր զգացողություններն ու ապրումները վերլուծության ենթարկել, տագնապով է ունկնդրում հիվանդություններին վերաբերող խոսակցությունները, դրանք «գտնումե է իր մոտ, հաճախակի այցելում բժիշկների։ Հիվանդը կորցնում Է ախորժակը, խանգարվում է քունը (հանգստացնող դեղանյութերը սովորաբար չեն օգնում), ընկնում Է տրամադրությունը, սրվում են տագնապի զգացումը, կասկածամտությունը, գրգռականությունը, աշխարհն ընկալում Է մռայլ գույներով։ Այս ախտանշանները, որպես կանոն, ի հայտ են գալիս նյարդաթուլության երկարատև ընթացքի ժամանակ։

Ասթենիկ վիճակները բնորոշվում են ֆիզիկական և հուզական չնչին լարումների, երբեմն նույնիսկ հանգստի ժամանակ առաջացած սրտխփոցով, թուլությամբ, տաքի կամ սառի զգացողությամբ, քրտնոտությամբ, գլխապտույտներով։ Նշված ախտանշանները, ինչպես նաև գրգռման հակազդեցություններն այս հիվանդների մոտ ավելի երկարատև են և կայուն, քան նյարդաթուլության դեպքում։ Օրինակ՝ մարմնական հիվանդություններից կամ ծանր թունավորումներից հետո, շրջապատողների կարծիքով, հիվանդը դառնում Է քմահաճ, ամեն ինչից դժգոհ։ Գանգատվում Է, որ անկողինը կոշտ Է և անհարմար, ճաշը տաք Է կամ սառը, լույսը, խոսակցությունները նրան գրգռում են։ Տրամադրությունը սովորաբար ընկած Է, հիվանդը դառնում Է լացկան։ Գանգագլխուղեղային վնասվածքների ժամանակ առանձին հիվանդների մոտ տարիների ընթացքում հանդուրժողականության շեմքը նույնպես բարձր չէ։ Այդպիսի մարդիկ կարող են հաջողությամբ աշխատել, բայց լրացուցիչ բեռնվածության (օրինակ՝ ուսման և աշխատանքի զուգորդում) ժամանակ նյարդաթուլության ախտանշանները շատ արագ կարոդ են ի հայտ գալ։

Բուժում
Նյարդաթուլության սկզբնական ձևերի և ասթենիկ վիճակների ժամանակ աշխատանքի և հանգստի ռեժիմի ճիշտ կազմակերպումը, զբոսանքները, սպորտով պարապելը, ջրային բուժարարողությունները, լիարժեք, վիտամիններով հարուստ սնունդը, ընտանիքում և աշխատավայրում բարյացակամ և հանգիստ իրադրությունը նպաստում են արագ առողջացմանն ու աշխատունակության վերականգնմանը։ Չբուժված դեպքերում դա լինում է անբավարար, հիվանդը երկարատև բուժման և խնայողական ռեժիմի կարիք է զգում, ընդ որում՝ բուժման հաջողությունը հիմնականում կախված է տնային պայմաններից, հիվանդի հանդեպ հարազատների և ընկերների բարյացակամ վերաբերմունքից։ Պետք է իմանալ, որ գրգռվածությունը, դյուրաբորբոքությունը, աշխատունակության նվազումը, անպարտաճանաչությունը, արտաքին իրադրության չնչին փոփոխությունների (ուժեղ լույս, բարձր խոսակցություն) հանդեպ բուռն հակազդեցությունը քմահաճույք չեն, ոչ Էլ անզսպություն, այլ հիվանդության արտահայտություն։ Խորհուրդ չի տրվում հիվանդին խրատել, «ինքն իրեն վերագտնելուե կոչեր անել, այլ պետք Է ընտանիքում հանգիստ, խաղաղ և բարյացակամ իրադրություն ստեղծել։ Կարևոր Է օրվա ռեժիմի պահպանումը, հատկապես միևնույն ժամերին քնելը, որպեսզի մշակվի քնի ռեֆլեքս։ Քանի որ հիվանդին հոգնեցնում են նոր տպավորությունները, երկարատև շփումները՝ հատկապես նոր մարդկանց հետ, մի ձգտեք նրան զվարճացնել, իր կամքին հակառակ հրավիրել ընկերներին ու ծանոթներին, կինո, թատրոն կամ հյուր տանել ևն։ Նույնիսկ մարդաշատ վայրերում զբոսնելը կարող Է գրգռել այդպիսի հիվանդներին։ Մինչև բուժումը, առանց բժշկի խորհրդի չի կարելի դպրոցում կամ բուհում շարունակել պարապմունքները, պատրաստվել ստուգարքների և քննությունների։ Այդպիսի փորձերը, որպես կանոն, ա–վարտվում են անհաջողությամբ և վատացնում հիվանդի վիճակը։ Հիվանդը պետք Է խստորեն պահպանի բժշկի հանձնարարականները, ընդունի դեղանյութեր և բուժարարողություններ՝ միայն նրա նշանակմամբ։

Կանխարգելում
Նյարդաթուլության կանխարգելումը պայմանավորված է աշխատանքի և հանգստի ճիշտ կազմակերպմամբ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նյարդաթուլության առաջացմանը նպաստում են աշխատանքային երկարատև գերբեռնվածությունը և հատկապես միապաղաղությունն ու սեղմ ժամկետում առաջադրանքը կատարելու անհրաժեշտությունը։ Որքան միապաղաղ է աշխատանքը, այնքան հաճախ այն պետք է ընդմիջել՝ ակտիվ հանգստի և մարմնամարզությամբ զբաղվելու համար։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին