Նշագեղձերի բորբոքումը հաճախ հանդիպող հիվանդություն է: Տարբերում են նշագեղձերի բորբոքում հետևյալ ձևերը.
-սուր
-քրոնիկական
Պատճառներ
Քրոնիկականը, որպես կանոն, առաջանում է կրկնվող անգինաներից հետո: առաջացմանը նպաստում են նաև դժվարացած քթային շնջառությունը, քթի հավելյալ ծոցերի բորբոքումները:
Պաթոգենեզ
Քրոնիկական նշագեղձերի բորբոքման դեպքում հիմնականում բորբոքվում են նշագեղձերի փոսիկները: Հիվանդն ունենում է օտար մարմնի զգացում կոկորդում, երբեմն` ծակող ցավեր, որոնք ճառագայթվում են դեպի ականջը: Քրոնիկական նշագեղձերի բորբոքումը կարող է ընթանալ երկարատև (մի քանի շաբաթից մինչև ամիսներ) ջերմաստիճանի բարձրացմամբ (37.3-37.5 º C), որն ուղեկցվում է թորշոմածությամբ, գլխացավով, աշխատունակության նվազմամբ:
Բուժում
Բուժումը ցանկացած դեպքում նշանակում է բժիշկը: Քրոնիկական նշագեղձերի բորբոքման նպատակը նշագեղձերի փոսիկներից թարախային խցանների հեռացումն է` վարակազերծող լուծույթներով լվանալով: Կիրառում են նաև ֆիզիոթերապևտիկական բուժարարողություններ: Քրոնիկական նշագեղձերի բորբոքումը պարբերաբար կարող է սրանալ: Հաճախակի սրացումները կարող են հանգեցնել բարդությունների` սրտի և երիկամների ֆունկցիայի խանգարումներ, հոդացավեր, նշիկածին արյան վարակում:
Կանխարգելում
Բարդությունների կանխարգելման նպատակով, բժշկի ցուցումների համաձայն , քմային նշագեղձերը հեռացնում են:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին