Նորածինների կրծքագեղձերի ուռածությունը, որը լինում է ծնվելուց հետո առաջին օրերին, անվանում են նորածինների կրծքացավ: Այն բնորոշ է և՛ տղաներին և՛ աղջիկներին:

Պատճառներ
Նորածինների կրծքացավը առաջանում է մոր հորմոններն ընկերքով, պտղի կամ կաթի միջոցով երեխայի օրգանիզմ ընկնելիս:

Պաթոգենեզ
Նորածինների կրծքագեղձերը մեծանում են, պնդանում, երբեմն դառնում ցավոտ: Բորբոքման ախտանշանները (կարմրություն, ջերմաստիճանի բարձրացում) բացակայում են: Հաճախ գեղձից արտադրվում է խիժ հիշեցնող սպիտակ հեղուկ: Գեղձի առավելագույն մեծացումը նկատվում է առաջին շաբաթվա վերջին և երկրորդ շաբաթվա սկզբին ու դրսևորվում, այսպես կոչված, սեռական կրիզով: Աղջիկների սեռական ճեղքից կարող է լինել լորձային կամ արյունային արտադրություն, 1-2 օր անց և հատուկ բուժման կարիք չի լինում:
Ոչ մի դեպքում չի կարելի կրծքագեղձերը սեղմելով արտազատուկը դուրս բերել, որովհետև մանրէները կարող են ներթափանցել գեղձ և առաջացնել կաթնագեղձի բորբոքում: Այդ բարդությունն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, գեղձերի առավել մեծացմամբ, ցավոտությամբ, մաշկի կարմրությամբ:

Բուժում
Այս հիվանդությունը պահանջում է մանրակրկիտ խնամք: Կրծքագեղձերը հարկավոր է լվանալ եռացրած գոլ ջրով` ավելացնելով կալիումի գերմանգանատ (հետևել, որ բոլոր բյուրեղները լուծվեն): Անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին