Նորածինների արյունատարրա–լուծական հիվանդությունը (նորածինների հեմոլիտիկ հիվանդություն) իրենից ներկայացնում է նորածինների ծանր հիվանդություն, որն առաջանում Է մոր և պտղի արյան խմբային ու ռեզուս-գործոնների անհամատեղելիության պատճառով։ Տարբերում են նորածինների արյունատարրա–լուծական հիվանդության 3 ձև՝ պտղի բնածին ընդհանուր այտուց, նորածնի դեղնախտ, նորածնի բնածին սակավարյունություն։ Այսպիսի բաժանումը պայմանական է, լինում են նաև խառը ձևեր։

Պատճառներ
Մարդկանց մեծամասնության էրիթրոցիտներում (արյան կարմիր մարմնիկներ) պարունակվում է հատուկ նյութ, որն 1-ին անգամ հայտնաբերվել Է մակակ-ռեզուս ցեղի կապիկների արյան մեջ և անվանվել ռեզուս-գործոն։ Կախված արյան մեջ այդ գործոնի առկայությունից կամ բացակայությունից՝ համապատասխանաբար արյունն անվանվում.է ռեզուս-դրական կամ ռեզուս-բացասական։ Հիվանդությունը զաիգանում է մոր և հոր ռեզուս անհամատեղելիության ժամանակ (մայրը՝ ռեզուս-բացասական, հայրը՝ ռեզուս-դրական)։ Նման դեպքում պտուղը ռեզուս-գործոնը կարող է ժառանգել ռեզուս-դրական հորից։ Պտղի ռեզուս– գործոնն ընկերքի միջոցով անցնում Է ռեզուս-բացասական մոր արյան մեջ։ Մոր օրգանիզմը պտղի ռեզուս-գործոնի հանդեպ մշակում է հակամարմիններ, որոնք, ընկերքի միջոցով ընկնելով ռեզուս-դրական պտղի արյան մեջ, քայքայում են նրա էրիթրոցիտները (տեղի Է ունենում արյունատարրալուծում՝ հեմոլիզ)։ Վերջինիս հետևանքով առաջանում է սակավարյունություն, և արյան մեջ կուտակվում է դեղին գունակ՝ բիլիռուբին։ Նորածինների արյունատարրա– լուծական հիվանդությունն առավել հաճախ բնորոշ է 2-րդ, 3-րդ և հետագա,ինչպես նաև վիժումներին հաջորդած հղիություններից ծնված երեխաներին (որովհետև մոր օրգանիզմում հակամարմինների քանակը յուրաքանչյուր հաջորդ հղիության ժամանակ աստիճանաբար ավելանում է)։

Նորածինների արյունատարրա– լուծական հիվանդությունով կարող են տառապել նաև 1-ին հղիությունից ծնված երեխաները, եթե մորը նախկինում արյուն են փոխներարկել՝ առանց հաշվի առնելու ռեզուս-գործոնը։ Հիվանդությունը կարոդ է առաջանալ նաև մոր և պտղի արյան խմբային անհամատեղելիության հետևանքով։ Հաճախ դա լինում Է այնպիսի դեպքերում, երբ մոր արյունը 0 խմբի Է, երեխայինը՝ A կամ B։ Պարզվել է, որ ռեզուս-անհամատեղելիության ժամանակ նորածինների արյունատարրա–լուծական հիվանդությամբ տառապում են 1000 նորածնից 2-3-ը, իսկ արյան խմբային անհամատեղելիության դեպքում՝ 1000-ից՝ 5-6-ը։

Պաթոգենեզ
Առավել հաճախ հանդիպող ձևը նորածնի դեղնախտն է, որն ի հայտ է գալիս ծնվելուց հետո 1-ին - 2-րդ օրերին և արագ խորանում է հետագայում։ Երբեմն երեխան ծնվում է մաշկի դեղնությամբ։ Դեղնախտը պայմանավորված է էրիթրոցիտների քայքայման ժամանակ արյան մեջ բիլիռուբինի առաջացմամբ և արագ ավելացմամբ։ Բիլիռուբինն ունի թունավոր հատկություններ և բավականաչափ կուտակվելիս կարող է ախտահարել գլխուղեղը։ Արդյունավետ բուժման բացակայության դեպքում, կյանքի 1-ին շաբաթվա վերջին նորածնի վիճակը կտրուկ վատանում է, նա դառնում Է թորշոմած, ծծելու ռեֆլեքսը թույլ Է, հաճախ առաջանում են ցնցումներ, ակնաշարժ նյարդի խանգարումներ։ Այդպիսի ծանր դեղնախտ կրած երեխաները հետագայում հոգեպես և ֆիզիկապես թերզարգացած են լինում։

Նորածինների արյունատարրա– լուծական հիվանդության առավել ծանր ձևը պտղի բնածին ընդհանուր այտուցն է, երբ երեխան ծնվում է մահացած կամ մահանում է կյանքի 1-ին ժամերին։ Բնածին այտուցի ժամանակ երեխայի մաշկը շատ գունատ է, երբեմն՝ դեղնավուն երանգով։ Նկատվում են մաշկի և ենթամաշկային բջջանքի բավականաչափ այտուց, խիստ արտահայտված սակավարյունություն։ Դրանց հետևանքով առաջանում է սրտային անբավարարություն, որից երեխաները մահանում են։ Հիվանդության բնածին սակավարյունային ձևը բնորոշվում է մաշկի խիստ գունատությամբ («քաթանի սպիտակություն», «մարմարի սպիտակություն», «շուշանի սպիտակություն»), որն առավել արտահայտվում Է կյանքի 1-ին շաբաթվա վերջին և 2-րդ շաբաթվա սկզբին։

Բուժում
ժամանակակից բուժման մեթոդների շնորհիվ բավականին նվազել են նորածինների արյունատարրա– լուծական հիվանդությունից մահացության և գլխուղեղի ախտահարման դեպքերը։

Կանխարգելում
Նորածինների արյունատարրա– լուծական հիվանդության կանխարգելման նպատակով կանանց կոնսուլտացիաներում բոլոր հղի կանանց արյունը հետազոտում են՝ ռեզուս-գործոնը և արյան խումբը որոշելու համար։ Ռեզուս-բացասական արյուն ունեցող կանանց հաշվառում են, պարզում նախկինում արյան փոխներարկումների կատարման, նորածինների արյունատարրա– լուծական հիվանդությունով երեխաների ծննդյան, վիժումների, մեռածածնության փաստերը, այնուհետև ռեզուս– հակամարմինների առումով կանոնավոր հետազոտում արյունը։ Հակամարմիններ հայտնաբերելիս (արյան մեջ դրանք ավելանալիս) անցկացնում են կանխարգելիչ բուժում։ Ռեզուս-բացասականով կանանց խորհուրդ չի տրվում 1-ին հղիությունն արհեստականորեն ընդհատել։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին