Նշված ախտաբանության դեպքում նկատվում է ուրցագեղձի աուտոսոմառեցեսիվային տիպի ապլազիա, որի դեպքում հիվանդների բջջային իմունիտետի ռեակցիաների խոր անբավարարության պայմաններում հումորալ իմունիտետի ռեակցիաները պահպանված են։ հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է Նեվելոֆի կողմից 1964 թ.։ Այն ի հայտ է գալիս վաղ մանկական տարիքում (կյանքի առաջին շաբաթներում և ամիսներում) և բնորոշվում է չարորակ ընթացքով։
Դի Ջորջի համախտանիշ (ալիմֆոյյիտոզ)։ Ուրցագեղձի և հարվահանագեղձերի բնածին բացակայությունն է։ հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է Դի Ջորջը 1965 թ.։
Կլինիկական հիմնական արտահայտություններն են.
1. ծանր ցնցումները,
2. հիպոկալցիեմիան,
3. դիառեան,
4. կանդիդամիկոզը,
5. շնչուղիների և միզուղիների վարակները։
Դի Ջորջի համախտանիշը հաճախ զուգորդվում է խոշոր անոթների և սրտի բնածին արատներով։
Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին