Նեյրոգեն ուշագնացությունները (ՆՈՒ) գիտակցության և պոստուրալ տոնուսի կարճատև կորուստներ են, պայմանավորված վեգետատիվ կարգավորման խանգարումով, որը բերում է սուր զարկերակային հիպերտենզիային շնորհիվ անոթային տոնուսի թուլացման և/կամ սրտի կծկումների հաճախականության նվազման: Քանի որ ուշագնածության նոպայից դուրս որևիցե ախտանիշ բնորոշ ՆՈՒ-ին չկան, վերջինիս ախտորոշումը բավականին դժվար է:
Այդ իսկ պատճառով օգտագործում են դրդող թեստեր, ամենահիմնականը և մատչելին դա օրթոստազի թեստն է, այն գտել է լայն տարածում և կոչվում է Վեստ-մինստերյան.

- իրանը պետք է թեքել 60-70օ հորիզոնական ուղղության համեմատ
- թեստի տևողությունը առնվազն 20 և առավելագույնս 45 րոպեներ
- երեք արտածումներում ԷՍԳ և ԶՃ դիտարկում

Տարբերակում են.
-I տիպի ՆՈՒ (խառը)-բրադիկարդիա 40 1 ր ոչ ցածր կամ էլ արտահայտված բրադիկարդիա, բայց կարճատև (10 վարկյանից պակաս), ասիստոլիան 3 վարկյանից պակաս: Ուշագնածության զարգացման ժամանակ  ԶՃ ընկնում, որից հետա զարգանում է բրադիկարդիան:
- II A տիպի ՆՈՒ (կարդիոինհիբիտորային) - բրադիկարդիան 40 1 ր պակաս և տևում է 10 վարկյանից ավել, ասիստոլիան` 3 վարկյանից ավել: Ուշագնածության զարգացման ժամանակ  ԶՃ ընկնում, որից հետո զարգանում է բրադիկարդիան:
-II B տիպի ՆՈՒ (կարդիոինհիբիտորային) - ասիստոլիան տևում է 3 վարկյանից ավել, ուշագնացության զարգացման ժամանակ  ԶՃ նվազումը տեղի է ունենում բրադիկարդիայի հետ միասին կամ էլ`
-III տիպի ՆՈՒ(վազոդեպրեսոր) – ուշագնածության ժամանակ սրտի կծկման հաճախականությունը նվազում է մեկնարկայինից 10% ոչ ավել:

ՆՈՒ 2/3-կարդիոինհիբիտորային են և 1/3 վազոդեպրեսոր:  ՆՈՒ ավելի հաճախ լինում են երիտասարդ և միջին տարիքում: Առանձնացնում ենք բարորակ և չարորակ ՆՈՒ-եր: Բարորակ ՆՈՒ ավելի բնորոշ են երիտասրդներին, նրանք վտանգավոր չեն և ժամանակի ընթացքում անցնում են, բնորոշ են նախանշաններ:  Չարորակ ՆՈՒ-ին բնորոշ չեն նախանշաններ և կարող են ուղեկցվել վայր ընկնելով, նրանց վտանգը կապված է «երկարատև» ասիստոլիայով:
Պետք է որոշել ուշագնածության պատճառը, իսկ ընտրությունը բավականին «հարուստ» է.
-նյարդածին սիրտ-անոթային ուշագնածություններ – օրթոստատիկ, սիտուացիոն, կարոտիդ սինուսի համախտանիշ
-մագիստրալ կամ ուղեղային արյունամատակարարման խանգարումներ - արատներ, հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա, արտահայտված թոքային հիպերտենզիա, բրախեոցեֆալ զարկերակների նեղացում
-սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարում
-ուղեղի ախտահարում (ներառնելով հիպոգլիկեմիան, էպիլեպսիան, ուռուցքները)
Եթե ուշագնածության պատճառներ չեն հայտնաբերվում ապա պետք է մտածել ՆՈՒ-ի մասին:

Սովորաբար բարորակ ՆՈՒ-ով տառապողները կարիք ունեն միայն որոշակի խորհուրդների. երկար կանգնած չմնալ, խուսափել տոթ սենյակներից, երկար ժամանակ սոված չմնալ, շատ սնունդ  չընդունել:Հնարավորին չափ շատ օգտագործել հեղուկ և կերակրի աղ, կարևոր նշանակություն ունեն լիառժեք քունը և հանգիստը: Եթե զարգանում են նախանշանները ընդունել մարմնի հարմար դիրք. նստել կամ պառկել: Վերջին տարիներին մշակվում են հատուկ օրթոստատիկ մարզման համալիրներ–թիլտ-թրենինգ: Չարորակ ՆՈՒ-ը պահանջում է և դեղորայքային բուժում. β-ադրենոմիմետիկ – միդոդրին –կեսի մոտ ախտանշանները անցնում են, իսկ մյուս կեսի մոտ զգալիորեն պակասում են:  β-ադրենո-պաշարիչ – մետոպրոլոլ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին