Մոնոնուկլեոզը սուր վարակիչ հիվանդություն է, որով հիմնականում հիվանդանում են երեխաները և երիտասարդները: Ընտանիքներում, մանկական և պատանեկան կոլեկտիվներում հնարավոր է խմբային հիվանդակցություն: Հիվանդների թիվն աճում է աշնանը և ձմռանը: Հիվանդության ընկալունակությունը բարձրանում էքթըմպանի և վերին շնչուղիների լորձաթաղանթների բորբոքումների դեպքում:

Պատճառներ
Հիվանդության հարուցիչը հայտնաբերված չէ. ենթադրվում է հիվանդության վիրուսային բնույթը:

Պաթոգենեզ
Մոնոնուկլեոզը բնորոշվում է անգինայով, ընդհանուր թունավորմամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ, ավշահանգույցների, լյարդի և փայծաղի մեծացմամբ, արյան կազմի փոփոխություններով:
Գաղտնի շրջանը 4-28 (հաճախ` 7-10) օր է: Բազմատեսակ կլինիկական դրսևորումներց առավել արտահայտված են ընդհանուր թուլությունը, գլխացավը, ջերմաստիճանի բարձրացումը, ավշահանգույցների մեծացումը, կոկորդի ցավերը:

Բուժում
Մոնոնուկլեոզը բուժում է բժիշկը: Հիվանդներին հոսպիտալացնում են` հաշվի առնելով կլինիկական (հիվանդության ծանրության աստիճանը) և համաճարակաբանական ցուցանիշները: Հիվանդի բնակարանը վարակազերծում են:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին