Հպավարակիչ (կոնտագիոզ) մոլյուսկ (molluscum contagiosum): Հիվանդությունը բնորոշվում է ամուր, փոքր-ինչ փայլուն, կիսագնդաձև հանգույցիկների ցանավորումով՝ նորմալ մաշկի գույնի կամ քիչ վարդագույն, գնդասեղի գլխիկից մինչև սիսեռի մեծության։ Հանգույցիկների, հատկապես խոշորների, կենտրոնում նշվում է պորտանման սեղմվածք։ Պինցետով սեզմելիս հանգույցիկներից արտադրվում է սպիտակ շիլայանման զանգված, կազմված վերնամաշկի եղջերացած բջիջներից ու մեծ քանակությամբ յուրօրինակ, այս հիվանղությանը բնորոշ ձվանման մարմնիկներից (այսպես կոչված մոլյուսկային մարմնիկներ)։ Հանգույցիկները կարող են լինել միայնակ կամ էլ ցանավորվել մեծ քանակությամբ` չառաջացնելով ոչ մի զգացողություն։ Հպավարակիչ մոլյուսկը հաճախ դիտվում է երեխաների մոտ, գերազանցապես դեմքի մաշկի, կոպերի, պարանոցի, ձեռնաթաթերի մեջքային երեսի մաշկի վրա. չափահասների մոտ ամենից հաճախ տեղակայվում է սեռական օրգանների, ցայլքի ու որովայնի մաշկի վրա։ Հանգույցիկները առանց բուժման կարող են գոյություն ունենալ 2-3 ամիս, որից հետո ինքնաբերաբար անհետանում են։

Ախտապատճառները։ Հիվանդության հարուցիչն է ֆիլտրվող վիրուսը։ Դա ապացուցվել է առողջ մաբդկանց մաշկի մեջ հպավարակիչ մոլյուսկի հանգույցիկներից պատրաստած ախտահանված ֆիլտրատի փորձարարական պատվաստումով։ Գաղտնի շրջանը 15 օրից մինչև մի քանի ամիս է։ Նկարագրված են հիվանդության համաճարակային բռնկոլմներ մանկական հիմնարկներում։

Բուժումը։ Հանգույցիկների պարունակության արտաճնշում պինցետով, որից հետո յոդի սպիրտային լուծույթի քսում։ Էլեկտրոլիզ: Հանգույցիկների շատ մեծ քանակի դեպքում խորհուրդ է տրվում նշանակել հակաբիոտիկներ (քլորտետրացիկլին, տետրացիկլին): Հիվանդ երեխան պետք է մեկուսացվի մանկական հիմնարկությունից։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին