Մլակային տենդը տաք երկրների, վիրուսային բնույթի, 3-5 օր տևողությամբ սուր վարակիչ հիվանդություն է, որը ւիոխւսնցվում է Phlboto-mus pappatasii մլակի միջոցով, իսկ հարուցիչն է Febrigenes pappatasii (Doer etal. 1908) վիրուսը։
Այս հիվանդությունը, որ ստացել է «եռօրյա տենդ» անունը, 1804 թվհն առաջին անգամ նկարագրել է Պիկը։ Այն հայտնաբերվել է նաև Աֆրիկայում, Աւփայի արևադարձային և մերձարևադարձային, Միջերկրական ծովի ափամերձ երկրներում։
Մլակային տենդը տարածված է նաև Գրիմում, Մոլդովայում, Միջինասիական հանրապետություններում, ինչպես նաև Անդրկովկասում։
Հայաստանում հիվանդության առաջին դեպքերն 1921թվին հայտնաբերել է ւԼԻսահակյանը։ Մեր հանրապետությունում այն տարածված է Արարատյան հարթավայրի և նրան հարակից նախալեռնային շրջաններում և Երևան քաղաքում։

Վարակի աղբյուրը


Հիվանդ մարդն է, այն էլ միայն հիվանդության առաջի երկու օրերին։ Հիվանդ մարդու պերիֆերիկ արյան մեջ հիվանդության հարուցիչներն հայտնաբերվում են միայն գաղտնի շրջանի վերջին 2 և հիվանդության կլինիակական նշանների արտահայտման ժամանակ 2-3 օրերի ընթացքում։ Հետագա օրերին արյան մեջ հարուցիչների հայտնաբերման փորձերը մատնվել են անհաջողության։ Մլակային տենդով հիմնականում հիվանդանում են այս հիվանդությունից զերծ վայրերի (հիմանականում՝ հյուսիսային շրջանների) այն բնակիչները, որոնք լինում են այս հիվանդության նկատմամբ էնդեմիկ վայրերում։

Հիվանդության գաղտնի շրջանը 3-8 օր է, որից հետո հանկարծակի բարձրանում է ջերմությունը՝ մինչև 39-40°: Հիվանդները գանգատվում են գլխի ճակատային մասի ուժեղ ցավերից, ջարդվածությունից, ադինամիայի երևույթներից։ Հիվանդի դեմքը կարմրած է (կարծեք թե բաղնիքից նոր է դուրս եկել)։ Կարմրում են նաև աչքերը և ցավում։ Վերջին նշանները կարևոր նշանակություն ունեն հիվանդության կլինիկական ախտորոշման գործում։
Տաուսիգ նշանը նույնպես յուրահատուկ է այս հիվանդության ժամանակ, երբ բարձրացվում է հիվանդի աչքի վերին կոպը, ապա ուժեղ ցավի զգացողություն է լինում։ Իսկ Պիկը հայտնաբերել է, որ այս հիվանդության ժամանակ աչքի սպիտակապատյանի (սկլերաի) կարմրությունը եռանկյունաձև է, և եռանկյունու գագաթը գտնվում է աչքի դրսային մասում։ Այս նշանը սովորաբար տևում է 3-5 օր, ապա անհետանում է, հիվանդը ապաքինվում է շատ արագ, սակայն դեռևս երկար ժամանակ նրա մոտ պահպանվում են ադինամիայի երևույթները։

Հիվանդությունը մահաբեր չէ, սակայն ադինամիայի երևույթները բավականին երկար ժամանակ (մոտ մեկ ամիս) գցում են աշխատունակությունը։
Կա կարծիք, որ բացի մարդկանցից այս հիվանդության վարակի աղբյուր կարող են լինել նաև կենդանիները (կրծողներ, եղջերավոր կենդանիներ, ձիեր)։ Այսպիսի եզրակացության են հանգել մի շարք արտասահմանյան գիտնականներ՝ Ուեկելինգ, Բրեի և այլոք։ Այս ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարվել նաև Հայաստանում 1952-1953թ.թ. էջմիածնի շրջանի Արշալույս գյուղի մոտ գտնվող զինվորական ճամբարի զինվորների մեջ այս հիվանդության համաճարակի բռնկման ժամանակ (Չուբկովա, Դեղձունյան, Մանուչարյան և ուրիշներ)։

Ամեն տարի ԽՍՀՄ տարբեր շրջաններից հրետանային վարժությունների նպատակով այստեղ էին ժամանում զորամասեր։ Մնացած ամիսներին այս վայրը միանգամայն անբնակ էր։ Ոչ էպիդեմիկ շրջանում բնակություն հաստատելուց հետո՝ 1952-1954թ.թ. եկվոր ազգաբնակչության մոտ արձանագրվել է մլակային տենդի զանգվածային հիվանդության դեպքեր։ Հարց է առաջանում ի՞նչպես են վարակվել այդ մարդիկ, երբ բացառվել է հիվանդ մարդկանց առկայությունը։ Բնական է, որ նրանք վարակվել են կենդանիներից:Այլ կերպ ասած՝ մլակային տենդը օժտված է բնական օջախականությամբ, երբ փոխանցողները, վարակվելով հիվանդության հարուցիչներ կրող կենդանիներից, խայթում են մարդկանց, վարակելով նրանց մլակային տենդով։ Լաբորատոր կենդանիներից այս հիվանդության հարուցիչների նկատմամբ ընկալ են ծովախոզուկներն ու կապիկները։

Հիվանդությունը չունի սպեցիֆիկ բուժում։ Բուժումն ունի սիմպտոմային բնույթ։

Փոխանցման մեխանիզմը


Մլակային տենդի ժամանակ իրականանում է Phlebotomus pappatasii էգ մլակների միջոցով։ Մլակներն ավելի ջերմասեր միջատներ են, քան մոծակները, ուստի, այս հիվանդության տարածվածության ոլորտն ավելի սահմանափակ է (արևադարձային և մերձարևադարձային գոտի), քան մոծակներինը։ Եթե մոծակների նախաթևավորված ձևերի զարգացման համար ջրի նվազագույն ջերմաստիճանը չպետք է պակաս լինի 11-12°-ից ապա մլակների մետամորֆոզի նվազագույն ջերմաստիճանը չպետք է պակաս լինի 21°-ից (խոսքը հողի ջերմաստիճանին է վերաբերում)։ Մլակների տարածվածության սահմանը հասնում է մինչև հյուսիսային լայնության 47-48°-ը։

Հասուն մլակը 1,5-3,5մմ մեծություն ունի։ Ի տարբերություն մոծակների, սրանք չեն թռչում, այլ ոստոստում են։ Մլակներն անցնում են մետամորֆոզի 4 շրջան՝ ձու, թրթուր, հարսնյակ և հասուն մլակ (իմագո)։ Մետամորֆոզի համար կարևոր նշանակություն ունի ջերմաստիճանը։ Նրանց զարգացման օպտիմալ ջերմաստիճանը 28-30° -նն է, որի ժամանակ ձվից մինչև հասուն մլակի վերածվելը տևում է 35-ից 45-50 օր։ Մեզոնի ընթացքում վերը նշված պայմաններում սրանք կարող են տալ 2-3 սերունդ (գեներացիա)։

Արարատյան հարթավայրի պայմաններում սրանք հիմնականում տալիս են երկու սերունդ (հունիս-օգոստոս ամիսներին)։ Մեր հանրապետությունում մլակները ձմեռում են IY աստիճանի թրթուրային ֆազայում։
Մլակները հանդիպում են մարդկանց բնակարաններում, գոմերում, խոզանոցներում, բնության պայմաններում զանազան կրծողների , թռչունների բներում։ Նրանք բերանի ծակող-ծծող ապարատի միջոցով սնվում են արյունով, որից հետո զարգացնում են ձվարաններն ու ձվադրում կատարում։ Ձվադրումը կատարվում է այն նույն միջավայրում ուր ապրում են, իսկ այդ միջավայրը միանգամայն բարենպաստ է ձվերի հետագա մետամորֆոզի համար, քանի որ այդ բների հոդը հարուստ է օրգանական նյութերով, ունի անհրաժեշտ խոնավություն և ջերմություն։ Մլակը յուրաքանչյուր անգամ դնում է 25-30 ձու։ Ձվադրումից հետո հասուն մլակը գրեթե միշտ ոչնչանում է։

Մլակների խայթոցը լինում է ցավոտ, սկզբում քոր է առաջանում, հետո կարմրում է (Վալդերյան բուշտ)։ Մաշկային այս ռեակցիան պահպանվում է 8-14 օր։ Մլակները կարող են վարակը փոխանցել առողջներին վարակվելուց 5-6 օր հետո։ Վերջնականապես հաստատվել է, որ, մլակները, այս հիվանդության հարուցիչները բացի առողջներին փոխանցելուց, տրանսօվարիալ ճանապարհով դրանք փոխանցում են նաև իրենց սերունդներին։ Այս դեպքում, երբ ծնվում է հասուն մլակը, նա արդեն իր օրգանիզմում կրում է հիվանդության հարուցիչները և անմիջապես կարող է վարակել առողջներին։ Այս հանգամանքն ունի խիստ կարևոր համաճարակագիտական նշանակություն։

Ձվերից դուրս են գալիս թրթուրներ, որոնք զարգացման 4 փուլ են անցնում I - IY հասակի թրթուրներ։ Մի փուլից մյուսին անցնելիս թրթուրը փոխում է մաշկը և չափերով մեծանում։ Թրթուրները սնվում են հողում գտնվող օրգանական նյութերով հարուստ սուբստրատներից և IY փուլի վերջում դառնում են հարսնյակ։ Վերջինս չի սնվում և մի քանի օրից հետո պատռվում է հարսնյակային թաղանթը, որից դուրս է գալիս հասուն մլակը։ Մետամորֆոզի մեկ փուլից մյուսին անցնելու ժամանակամիջոցը, ինչպես նշել ենք, կախված է միջավայրի ջերմությունից և հարաբերական խոնավությունից։

Ընկալունակություն և անընկալունակություն

Մլակային տենդի նկատմամբ ընկալությունը համատարած բնույթի է, բարձր ընկալություն ունեն հատկապես երեխաները։ էնդեմիկ շրջան ժամանածների հիվանդացությունը զանգվածային է, անկախ տարիքային առանձնահատկություններից։ Նման նորեկների թվին առաջին հերթին պետք է դասել հյուսիսային շրջաններից եկածներին (նորաբնակներ, զինվորականներ, սեզոնային բանվորներ, զբոսաշրջիկներ, առողջարաններ ու հանգստյան տներ ժամանածներ և այլն)։
Մալարիային տենդով հիվանդնանալուց հետո մարդիկ ձեռք են բերում անընկալություն և հազվադեպ են երկրորդ անգամ հիվանդանում։ Սակայն հիվանդության կրկնակի դեպքեր արձանագրվել են, որի պատճառը հիմնականում համարվում է այս հիվանդության հարուցիչների տարբեր շտամների առկայությունը։ Հիվանդության սեզոնայնությունը արձանագրվում է հունիս-հուլիս ամիսներին, իր բարձրակետին է հասնում օգոստոսին, իսկ որոշ դեպքերում սեպտեմբերի սկզբին։

Պայքարը և կանխարգելումը


Այս հիվանդության դեմ պայքարը տարվում է երեք ուղղությամբ՝ հիվանդ մարդկանց, փոխանցողներին և առողջ մարդկանց այս հիվանդությունից զերծ պահելու միջոցառումներ։ Հիվանդների նկատմամբ տարվող միջոցառումները սովորաբար այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ մինչ նրա մոտ ախտորոշում են հիվանդությունը, նա դադարում է վարակի աղբյուր լինել։ Հատկապես այսպես է լինում հիվանդության հատ ու կենտ դեպքերի ժամանակ, իսկ համաճարակների ժամանակ այս միջոցառումը մի փոքր ավելի արդյունավետ է։ Հիվանդության նկատմամաբ սպեցիֆիկ բուժում գոյություն չունի։

Փոխանցողների նկատմամբ միջոցառումները տարվում են հիմնականում թևավորված և նախաթևավոր ձևերի նկատմամբ։ Կարևոր նշանակություն ունեն հասուն մլակներից պաշտպանվելու միջոցները, անհրաժեշտ է ցանցապատել բնակարանի դռներն ու լուսամուտները, նպատակահարմար է, որ սեզոնի ընթացքում բնակիչները քնեն ցանցկեն առագաստի տակ։
Նախաթևավորված ձևերի դեմ պայքարը տարվում է այնպես, ինչպես տնային ճանճերի դեպքում (աղբակույտերի մշակումներ ԴԴՏ-ի,քլորակրի ջրային լուծույթներով և այլն)։

Հասուն մլակների դեմ պայքարը կատարվում է կայուն միջատասպան նյութերի օգնությամբ, որոնցով մշակում են բնակարանների և օժանդակ շինությունների մակերեսները։ Միջատասպան նյութերից լայն կիրառություն ունեն ԴԴՏ-ն, դիքլոֆոսը, կարբոֆոսը, դիպտերիքսը և այլ նյութեր։
Առողջ մարդկանց այս հիվանդությունից պահպանելու փորձեր շատ են կատարվել, բայց բարձր արդյունավետություն չի ապահովվել։ 1939թվին Փիրումովի և Անտնյանի կողմից նման փորձ կատարվել է Հայաստանում։ Որպես պատվաստանյութ օգտագործել են այս հիվանդության նկատմամբ էնդեմիկ վայրերում բնակվող մարդկանց արյան շիճուկը հաշվի առնելով, որ նման վայրերի մարդկանց արյան շիճուկը պարունակում է հակամարմիններ այս հիվանդության դեմ։ Պատվաստումների են ենթարկել
Հայաստանի հյուսիսային մարզերից ժամանած մարդկանց և պատվաստվածների մեջ հիվանդության դեպքերը նվազել են մոտ 2-3 անգամ։

1952-1953թ.թ. ԱԱնանյանի կողմից ստացվել է մլակային տենդի հարուցիչների թուլացած կենդանի վակցինա։ Պատվաստանյութը ստացվել է կենդանի հյուսվածքի վրա վիրուսի պասսաժների միջոցով (ճագարներ, մկներ)։ Վակցինան օրգանիզմ է ներմուծվում վերմաշկային եղանակով (ինչպես բնական ծաղկի ժամանակ), հիվանդության սեզոնից մեկ ամիս առաջ։
Այս պատվաստանյութը հիմնականում օգտագործվում է զինվորականների մեջ։