Միզուկաբորբը (ուրեթրիտ) միզուկի բորբոքային հիվանդություն է: Ախտանշաններն են ցավոտ միզարձակումը, թարախային արտադրությունը, միզուկի արտաքին բացվածքի եզրերի կարմրությունն ու կպչելը: Այդ ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ հետագայում բորբոքումը կարող է տարածվել և ընդգրկել ամորձու հավելումները, շագանակագեղձը, սերմնաբշտերը, ինչպես նաև միզապարկը, որոնք վերջին հաշվով հանգեցնում են անպտղության կամ երիկամների ախտահարման:
Միզուկաբորբը սովորաբար առաջանում է սեռական հարաբերության ժամանակ գոնոռեայով կամ վեներական այլ հիվանդություններով ախտահարվելիս` միզուկի մեջ թարախածին բակտերիաներ (աղիքային ցուպիկ, ստրեպտոկոկեր, պնևմոկոկեր) ընկնելիս: Հիվանդության առաջացմանը նպաստում են նաև անձնական հիգիենայի կանոնների խախտումները: Հաճախ մանրէները միզուկ են թափանցում արյան և ավշային անոթներով` օրգանիզմում եղած բորբոքային օջախներից (օրինակ` նշագեղձերի բորբոքման և ատամների ոսկրափուտի դեպքերում):
Միզուկաբորբը կանխելու նպատակով կարևոր է պահպանել անձնական և սեռական հիգիենայի կանոնները, ժամանակին բուժել տարբեր բորբոքային և ընդհանուր վարակիչ հիվանդությունները:
Տղամարդկանց մոտ միզուկաբորբը բնորոշվում է միզուկից արտադրությամբ և/կամ
դիզուրիայով: Կարող է լինել ֆիզիոլոգիական արտադրություն միզուկից, ինչպես
նաև միզուկաբորբ առանց միզուկից տեսանելի արտադրության: Հարկ է նշել, որ
նույնիսկ տեսանելի արտադրություն ունեցող որոշ հիվանդներ կարող են չնկատել
իրենց հիվանդությունը:
Միզուկաբորբի ախտորոշումը պետք է հաստատվի առաջնային միզուկում
բազմակորիզ լեյկոցիտների քանակի ավելացմամբ (միզուկային քսուկի կամ մեզի
առաջնային շիթի քննություն): Միզուկաբորբը համարվում է գոնոկոկային վարակ,
եթե հայտնաբերվում է N. gonorrhoeae, և ոչ գոնոկոկային (ՈԳՄ)` եթե գոնոկոկ չի
հայտնաբերվում: ՈԳՄ-ի դեպքերի մեծ մասը պայմանավորված է քլամիդիայով: Այն
դեպքերը, երբ առկա չեն ոչ քլամիդիա և ոչ էլ գոնոռեա, դիտարկվում են որպես ոչ
գոնոկոկային, ոչ քլամիդիային միզուկաբորբեր կամ ավելի հակիրճ` ոչ յուրահատուկ
միզուկաբորբ (ՈՅՄ):
Կարևորություն
- Միզուկաբորբը բարձրացնում է սեռական հարաբերության ժամանակ ՄԻԱՎ-ի
փոխանցման և/կամ ձեռքբերման վտանգը:
- Միզուկային արտադրության հարուցիչները, մասնավորապես գոնոկոկը և
քլամիդիան կանանց մոտ հաճախ անպտղություն պատճառ են հանդիսանում:
- Միզուկաբորբը կարող է առաջացնել այնպիսի բարդություններ, ինչպիսիք են
սեռականորեն ձեռքբերված ռեակտիվ արթրիտը, իսկ հետին միզուկի ընդգրկման
դեպքում` նաև մակամորձու և շագանակագեղձի բորբոքումները:
Պատճառագիտություն
- N. gonorrhoeae
- Ոչ գոնոկոկային միզուկաբորբերի դեպքում (ՈԳՄ)
- 30-50% դեպքում հարուցիչն է C. trachomatis-ը
- Ureaplasma urealycticum-ը և Mycoplasma genitalium-ը առաջացնում են
ՈԳՄ և կազմում ընդհանուր դեպքերի 10-20%-ը` համապատասխանաբար:
- Այլ հարուցիչներ ավելի հազվադեպ են հանդիպում: ՈԳՄ-ի 1-17% դեպքերում
հայտնաբերվում է հեշտոցային տրիքոմոնիազ: Neisseria meningitidis-ով,
հասարակ հերպեսի վիրուսով, Candida sp.-ով, միզային համակարգի բակտերիալ
վարակով, միզուկի լուսանցքի նեղացումով և օտար մանրէներով կարող են
պայմանավորված լինել դեպքերի միայն փոքր մասը (10%-ից պակաս): Չի
բացառվում հնարավոր կապը բակտերիալ վագինոզի հետ:
Ախտորոշում
Կլինիկական ախտանշաններ
- Ուրեթրալ արտադրություն
- Դիզուրիա
- Առնանդամի գրգռվածություն
Կլինիկական նշաններ
- Արտադրությունը կարող է հայտնվել միայն միզուկի մերսման դեպքում:
- Բալանոպոսթիտ. հայտնի չէ արդյոք սա դիստալ ուրեթրիտի ոչ սպեցիֆիկ
պատճառ է, թե ուրեթրիտի նշան, կամ թե երկուսը միասին:
- Մակամորձու բորբոքում:
Բարդությունները
Առավել հաճախ պայմանավորված են գոնոկոկով կամ քլամիդիայով:
- Մակամորձու, ամորձու բորբոքում:
- Սեռականորեն ձեռքբերված ռեակտիվ հոդաբորբ:
- Ռեյտերի համախտանիշ:
Արտադրությունից, դիզուրիայից գանգատվող տղամարդկանց պետք է մանրամասն
զննել արտադրության առկայության կապակցությամբ: Չերևալու դեպքում`
հիվանդը մերսում է միզուկը` առնանդամի սկզբից դեպի միզուկի բացվածքը:
Լաբորատոր հետազոտություններ
Մանրադիտակաին հետազոտության հնարավորություն.
Տղամարդկանց մոտ միզուկաբորբի ախտորոշումը պետք է հաստատվի առաջնային
միզուկում բազմակորիզ լեյկոցիտների առկայությամբ: Միզուկից քսուքի կամ մեզի
առաջնային շիթի քննությունը հետազոտման վստահելի մեթոդ է: Երկու թեստով էլ
կարելի է ճշտել հիվանդության առկայությունը:
- Գրամի մեթոդով մշակված քսուքը, որի մեջ կան 5 կամ ավելի լեյկոցիտներ, x1000
մանրադիտակային դաշտում (միջինում ավելի քան հինգ դաշտում) և/կամ
- Գրամի մեթոդով մշակված մեզի առաջնային շիթի նմուշի տարբերակումը, որի
մեջ առկա են 10 կամ ավելի լեյկոցիտ, x1000 մանրադիտակային դաշտում
(միջինում` ավելի քան հինգ դաշտում):
Վերոհիշյալ թեստերի ճշգրտությունը կախված է այն բանից, թե վերջին անգամ երբ է միզել այցելուն: Սովորաբար պահանջվում է, որ նա միզած չլինի 3 ժամվա ընթացքում:
- Գոնոռեան ժխտելու նպատակով` Գրամի մեթոդով մշակված Գրամ
բացասական դիպլոկոկի առկայության հետազոտությունը:
Մանադիտակային հետազոտության անհնարինության դեպքում
- Զննելիս` լորձաթարախային կամ թարախային արտադրություն, կամ
- լեյկոցիտար էսթերազայի դրական թեստը մեզի առաջնային շիթի նմուշում, կամ`
- Մեզի երկու բաժականի դրական թեստ. այցելուին առաջարկվում է ամբողջովին
հետ տանել թլիփը և միզել երկու մաքուր բաժակի մեջ. առաջինում` 10-20 մլ, իսկ
երկրոդում` մնացած մեզը: Մեզը պղտորող ֆոսֆորի բյուրեղները լուծելու համար
մի քիչ ավելացնել 5%-ոց քացախաթթու: Առաջային միզուկի վարակի դեպքում
առաջին բաժակի մեզի պղտորությունը կմնա` պայմանավորված թարախային
բջիջների, թելիկների կամ փաթիլների առկայությամբ, իսկ երկրորդ բաժակի
պարունակությունը կպարզվի: Եթե երկու բաժակներում էլ մեզը պղտոր է, ապա
վարակը թափանցել է նաև հետին միզուկ, միզապարկ կամ երիկամներ: Սա
ամենայն հավանականությամբ վկայում է միզային համակարգի բակտերիալ
վարակի մասին, որը կարող է լինել ծանր միզուկաբորբի նշան` հաճախ
պայմանավորված գոնոռեայով: Երբեմն էլ այցելուն մոռանում է միզել երկու
բաժակներում և մեզը լցնում է մեկ բաժակից մյուսի մեջ:
Թե լեյկոցիտար էսթերազայի և թե երկու բաժականի մեզի թեստերը առավել քիչ
զգայունություն ունեն մանրադիտակային քննության համեմատ, ուստի
մանրադիտակային հետազոտության հնարավորության դեպքում տևական ՈԳՄ-ի
ախտորոշման նպատակով խորհուրդ չի տրվում դրանց իրականացումը և նրանց
վրա հիմնված եզրակացությունը:
Ախտանշաններ կրող այցելուներ, որոնց մոտ միզուկաբորբ չի հայտնաբերվել.
- պետք է կրկնել հաստատող քննությունը, որից առաջ հիվանդը պետք է միզած
չլինի գիշերվա ընթացքում.
- այս հիվանդների էմպիրիկ բուժումը ցուցված չէ, բացառությամբ հետևյալ
դեպքերի`
-վարակման բարձր ռիսկ
-կա մեծ հավանականություն, որ հիվանդը չի գա կրկնակի հետազոտության:
Հավելյալ քննություններ` հնարավորության դեպքում.
- Միզուկային ցանքս` N. gonorrhoeae-ի համար
- Հետազոտել նաև C. trachomatis-ի համար
- Միզուկային ցանքս` տրիքոմոնիազի համար
- Խոցերի առկայության դեպքում` տես խոցերով ուղեկցվող ՍՎ-ներ:
Վարում
Ընդհանուր խորհուրդներ
Անհրաժեշտ է քննարկել հետևյալը`
- միզուկաբորբի և դրա առաջացման պատճառները, հատուկ շեշտելով, թե
բուժում չստանալու դեպքում` ինչպես այն կանդրադառնա այցելուի և նրա
զուգընկերոջ (զուգընկերների) առողջական վիճակի վրա.
- բուժման կողմնակի ազդեցությունների մասին, նշանակված բուժումը լիարժեք
կատարելու մասին, և ինչ անել, եթե այցելուն մոռացել է կամ չի ընդունել մեկ
չափաբաժին.
- զուգընկերների վիճակի գնահատման և բուժման կարևորությունը.
- սեռական ժուժկալություն` մինչև բուժման ավարտը.
- անվտանգ սեռական վարքագիծ:
Բուժում
Եթե գոնոռեայի ախտորոշումը միանշանակ բացառվել է լաբորատոր թեստով,
արտադրություն ունեցող այցելուի բուժումը պետք է ընդգրկի.
- Առանց բարդությունների գոնոռեայի բուժման թերապիա և
- ՈԳՄ-ի թերապիան (ընդունում քլամիդիալ վարակի բուժումը) և
- Հեշտոցային տրիքոմոնիազի բուժման դիտարկումը:
Առանց բարդությունների գոնոռեայի դեպքում խորհուրդ է տրվում բուժման
հետևյալ ռեժիմը.
- Ցիպրոֆլոքսացին 500 մգ, գումարած ՈԳՄ-ի բուժում
- Գոնոռեայի բուժման համար կարող են ընտրվել տարբեր հակաբիոտիկներ`
կապված նրանց նկատմամբ կուլտուրայի զգայունությունից:
N. gonorrhoeae այլընտրանքային բուժման ռեժիմ
- 250 մգ ցեֆտրիաքսոն, մ/մ
- 400 մգ ցեֆիքսիմ
- ամոքսիցիլին+կլավուլանատ 3 գ և 1 գ պրոբենիցիդ:
Որպեսզի կայունություն չստեղծվի ցեֆտրիաքսոնի և ցեֆիքսիմի նկատմամբ,
նպատակահարմար է դրանք օգտագործել այն դեպքում, երբ առկա են
հետբուժական հսկողություն իրականացնող բժշկական հաստատություններ:
ՈԳՄ-ի բուժման ռեժիմներ
- 100 մգ դոքսիցիկլին` օրը երկու անգամ, 7 օր
- 1 գ ազիթրոմիցին, խմելու, միանվագ:
ՈԳՄ այլընտրանքային բուժման ռեժիմներ
- 500 մգ էրիթրոմիցին, օրական 4 անգամ, 7 օր
- 200 մգ օֆլոքսացին, օրական 2 անգամ կամ 400 մգ` օրական մեկ անգամ, 7
օր
- 500 մգ տետրացիկլին, օրական 4 անգամ, 7 օր:
T. vaginalis բուժման ռեժիմներ
- 2 գ մետրոնիդազոլ, խմելու, միանվագ:
Ուշադրություն. Մետրոնիդազոլ ընդունող հիվանդներին պետք է նախազգուշացնել,
որ չի կարելի ալկոհոլ օգտագործել:
Բուժման հարմարվելը
Բուժմանը հարմարվում են, երբ`
- Հիվանդի և բժշկի միջև հաստատվում են դրական փոխհարաբերություններ և
կա համաձայնություն բուժման վերաբերյալ
- Դեղերի ընդունումը չի գերազանցում օրական 2 անգամը
- Բուժման կողմնակի ազդեցությունները շատ չեն
- Բուժումը նվազագույն չափով է անդրադառնում հիվանդի առօրյայի վրա:
Զուգընկերների վարումը
Անհրաժեշտ է ստուգել վարակման վտանգի ենթակա բոլոր սեռական
զուգընկերներին և առաջարկել բուժում: Հարկավոր է պահպանել գաղտնիություն`
բացահայտված զուգընկերների հարցում: Գանգատներ ունեցող տղամարդկանց
դեպքում` պետք է նկատի առնել այն զուգընկերներին, որոնց հետ հարաբերվել է
գանգատների ի հայտ գալուց 4 շաբաթ առաջ, իսկ անախտանշան դեպքերում`
մինչև 6 ամիս:
Բուժման ռեժիմը պետք է լինի այնպիսին, ինչպես առանց բարդությունների C.
trachomatis վարակի դեպքում: Այն պետք է ընդգրկի նաև գոնոռեայի համար
նախատեսված բուժումը, եթե նման բուժում նշանակված է զուգընկերոջ համար:
Հսկողություն բուժումից հետո
Հետբուժական շրջանում հիվանդների վերահսկումը ՙմիզուկային արտադրության՚
վարման կարևոր պայմաններից է և պետք է իրականացվի բուժումն սկսելուց 7-14
օր հետո: Սակայն որոշ այցելուներ կարող են այլ¢ս չայցելել բժշկին` բավարարվելով
նախնական խորհրդատվությամբ: Հետագա այցը ունի հետևյալ խնդիրները.
- Ճշտել, թե արդյոք զուգընկերը տեղեկացվել է հիվանդության մասին և ինչ
քայլեր են ձեռնարկվել
Այցելուի լուսաբանումը առողջապահական խնդիրների շուրջ
- Այցելուին ևս մեկ անգամ վստահեցնել դրական ակընկալիքների վերաբերյալ
- Գնահատել բուժման համապատասխանությունը և արդյունավետությունը
- Կատարել քսուքի կրկնակի հետազոտություն և ՄԱՇ նմուշ` տևական
միզուկաբորբի (բուժման թեսթ) առկայությունը պարզելու համար:
Տևական /կրկնվող միզուկաբորբ
Տևական կամ կրկնվող ախտանշանները կամ արտադրությունը կարող են կապված
լինել`
- Ոչ համապատասխան բուժման հետ
- Կրկնակի վարակի հետ
- Կայուն շտամներ ունեցող N. gonorrhoeae վարակի հետ
- T. vaginalis-ի վարակի հետ
- Իդիոպատիկ` հաճախ պատճառը հնարավոր չէ պարզել
- Չկան ապացույցներ այն մասին, որ տևական/կրկնվող ՈԳՄ ունեցող
տղամարդկանց կին զուգընկերների մոտ մեծանում է ԿԲՀ-ի ռիսկը, եթե նրանք
ստացել են համապատասխան բուժում:
- Միայն հազվադեպ դեպքերում է տևական/կրկնվող ուրեթրիտը
պայմանավորված տևական քլամիդիային վարակով, եթե այցելուն և իր
զուգընկերները ստացել են համապատասխան բուժում:
Կարևոր է, որ գոնոռեայի հետ միասին ճշտորեն ախտորոշվի և բուժվի տևական վարակը:
Տևական/կրկնվող միզուկաբորբի ախտորոշումը
Անհրաժեշտ է կիրառել ախտորոշիչ թեստեր միայն այն դեպքում, եթե.
- հիվանդը ունի ախտանշաններ կամ
- զննման ժամանակ հիվանդի մոտ առկա է նկատելի արտադրություն կամ
- հիվանդը ունի գոնոկոկային միզուկաբորբ:
Մանրէաբանական քննություն
- Վարել ինչպես ՙմիզուկային արտադրության դեպքում
- եթե միզուկաբորբի օբյեկտիվ ախտանշաններ չեն հայտնաբերվել, հարկավոր է
վերցնել քսուք վաղ առավոտյան, բացասական պատասխանի դեպքում
հիվանդին տեղեկացնել այդ մասին:
Մանրէաբանական քննության բացակայության դեպքում՝
- Վարել ինչպես ՙմիզուկային արտադրության դեպքում:
Տևական/կրկնվող միզուկաբորբի վարումը
- Պետք է բացառել տևական գոնոռեան: Եթե մանրէաբանական
հետազոտությունը հնարավոր չէ, այցելուին պետք է ուղարկել լաբորատոր
հետազոտության:
- Համոզվեք, որ այցելուն ստացել է բուժման նախնական կուրսը, հակառակ
դեպքում` դիտարկեք նախնական բուժման կրկնությունը:
- Համոզվեք, որ սեռական զուգընկերները բուժվել են և դրա պատճառը կրկնակի
վարակը չէ:
- Եթե այցելուն չունի ախտանշաններ և եթե բացառվել են քլամիդիան և
գոնոռեան, նրան պետք է տեղեկացնել այդ մասին:
Բուժումը
- 500 մգ էրիթրոմիցին, օրական 4 անգամ, 2 շաբաթ և
- Մետրոնիդազոլ 2 գ միանվագ կամ 400 մգ մետրոնիդազոլ օրական երկու անգամ`
5 օր շարունակ:
- Գոնոռեայի շարունակման դեպքում հակաբիոտիկի ընտրությունը պետք է
հիմնված լինի զգայունության թեստի տվյալների վրա:
- Հակաբիոտիկի նկատմամբ կայունության զարգացումից խուսափելու համար
անհրաժեշտ է առանձնացնել միկրոօրգանիզմի ցանքսը և ճշտել
հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը:
- Ուրոլոգիական քննությունը խորհուրդ է տրվում այն դեպքում, երբ այցելուի մոտ
առկա է միզապահություն: Տարբերակիչ ախտորոշման մեջ հարկավոր է
դիտարկել քրոնիկ ոչ բակտերիալ պրոստատիտը, պրոստատոդինիան և
հոգեբանական ու սեքսուալ պատճառները: