Միոզիտը (մկանաբորբ) կմախքային մկանների բորբոքումն է:

Պատճառներ
Միոզիտը կարող է առաջանալ որպես տարբեր հիվանդությունների (օրինակ` գրիպի) բարդություն: Հաճախակի պատճառներից է մկանների վնասվածքը կամ գերլարվածությունը անսովոր ֆիզիկական բեռնվածության հետևանքով:

Պաթոգենեզ
Միոզիտի դեպքում առաջանում են ձեռքերի, ոտքերի, մարմնի մղկտացող ցավեր, որոնք ուժեղանում են շարժումների ժամանակ: Հաճախ մկաններում շոշափվում են պինդ հանգույցներ: Բաց վնասվածքի ժամանակ վարակի ներթափանցման հետևանքով կարող է առաջանալ թարախային միոզիտ, որը դրսևորվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, դողով, ցավերի աստիճանաբար ուժեղացմամբ, մկանների ուռածությամբ, պնդացմամբ և լարվածությամբ, տվյալ հատվածի մաշկի կարմրությամբ:
Յուրատեսակ ձև է մակաբուծական միոզիտը, որն առաջանում է մկանները մակաբույծներով (տրիխինելներ, երիզորդեր) ախտահարվելիս և բնորոշվում է տենդով, վերջույթների, կրծքավանդակի, լեզվի, ծամող մկանների ցավերով:

Բուժում
Միոզիտ հիվանդության բուժումն իրականացնում է բժիշկը:

Կանխարգելում
Այս հիվանդության կանխարգելման նպատակով հարկավոր է խուսափել չափից ավելի բեռնվածությունից, մրսածությունից, վնասվածքներից: Մեծ նշանակություն ունի սպորտով զբաղվելը, մկանային համակարգի մարզումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին