Ինֆեկցիոն (վարակային) ալերգիկ միոկարդիտը որպես կանոն, մյուս էնդոկարդիտներից տարբերվում է իր զարգացման ընթացքով։ Ինտենսիվհակաբորբոքային և ապազգայունացման բուժման ֆոնի վրա սրտամկանի ախտահարման երևույթները ետ են զարգանում, որը կարևորագույն տարբերակիչ ախտորոշ նշան է։ Ռևմոկարդիտը բնորոշվում է կլինիկական երևույթների որոշակի կայունությամբ։ Նկատվում է լեյկոպենիայի և էոզինոֆիլիայի հակվածություն։ ԷՆԱ-ն նորմայի սահմաններում է կամ էլ թեթևակի ավելացած։

Իդիոպաթիկ միոկարդիտին (Աբրամով-Ֆիդլերի) ավելի բնորոշ են ծանր ընթացքը, երբեմն՝ չարորակ կարդիոմեգալիայի զարգացումը, ռիթմի խոր խանգարումները, սրտային անբավարարությունը։ Կրտսեր տարիքի երեխաների մոտ չարորակ ընթացքը հաճախ ավարտվում է մահով։ Այդ տարիքային խմբի հիվանդների մոտ միոկարդի բորբոքման ֆոնի վրա զարգանում է կարդիոսկլերոզ, ֆիբրոէլաստոզ։ Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների մոտ միոկարղիտը հաճախ ավարտվում է առողջացումով, սակայն հնարավոր են նաև հիվանդության չարորակ ձևերը, ինչպես նաև սրտային ռիթմի կայուն խանգարման երևույթները՝ կապված օջախային կարդիոսկլերոզի զարգացման հետ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին