Միջին օտիտը մանկական տարիքում վերին շնչուղիների վիրուսային ախտահարումից հետո ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է:

Միջին օտիտի զարգացմանը նպաստող ֆակտորներն են՝
1. ինֆեկցիան
2. եվստախյան փողի դիսֆունկցիան
3. ալերգիան
4. բարոտրավման


Ինֆեկցիան - Միջին օտիտները հաճախ հետևանք են վերին շնչուղիների վիրուսային կամ ինֆեկցիոն ախտահարման: Նշված պատճառով առաջացած սուր օտիտները առավել հաճախ են հանդիպում ձմեռային ամիսներին: Այդ օտիտներով հիվանդ երեխաների հետազոտությունը ցույց ՝ տվել, որ 19% դեպքում միջին ականջի արտադրության մեջ հայտնաբերվում են վիրուսներ: ամենահաճախ հանդիպող բակտերիան Streptococcus pneumoniae-ն է՝(35%), Haemophilus influenzae-ն(23%), moraxella catarralis-ը(14%), որից հետո Staphilococcus aureus-ը, Pseudomonas aeruginosa-ն, էնտերոկոկային ինֆեկցիան և սնկերը: Խրոնիկ օտիտների դեպքում ավելի հաճախ հանդիպում է զուգակցված ինֆեկցիան:

Եվստախյան փողն առողջ միջին ականջի համար ունի կենսական նշանակություն: Այն կլման ակտի ծամանակ բացվելիս ապահովում է օդափախանակությունը միջին ականջի և քթըմպանի միջև, ինչպես նաև հեղուկի արտահոսքը միջին ականջից դեպի քթըմպան: Իսկ քթըմպանում ճնշման փոփոխությունների ժամանակ փողի փակումը կանխում է լորձի և միկրոօրգանիզմների ռեֆլյուքսը քթըմպանից դեպի միջին ականջ:

Ալերգիան նույնպես նպաստում է միջին օտիտի առաջացմանը: Այն բերում է եվստախյան փողի այտուցի: Հետազոտությունները ցույց են տվել նշանակալի կապ սննդային ալերգիայի և սերոզ օտիտի միջև, իսկ հետադարձ օտիտը ավելի հաճախ հանդիպում է ընկճված իմունիտետով երեխաների մոտ:

Բարոտրավման միջին օտիտի զարգացման նպաստում է սուզվողների, օդանավով ճանապարհորդողների, լեռնագնացների, ինչպես նաև զանազան հիվանդությունների դեպքում հիպերբարիկ օքսիգենոթերապիա ստացող հիվանդների մոտ:

Վերը նշված բոլոր ֆակտորները գրգռում են միջին ականջի լորձաթաղանթը, որը բաց է թողնում ինֆլամատոր մեդիատորներ և էնզիմներ, ինչպիսիք են հիստամինը, պրոստագլանդինները, կինինները, հիդրոլիտիկ էնզիմները: Նշված ագենտները բարձրացնում են անոթների պատերի թափանցելությունը և լորձաթաղանթի սեկրետոր ակտիվությունը, բերելով միջին ականջի արտադրության գոյացմանը:

Միջին օտիտների դասակարգումը
Միջին օտիտ ասելով նկատի է առնվում միջին ականջում ցանկացած բորբոքային պրոցես: Ելնելով միջին ականջի արտադրության բնույթից տարբերում են թարախային /ԹՄՕ/, սերոզ /ՍՄՕ/, մուկոիդ /ՄՄՕ/ միջին օտիտներ: Նշված ձևերը իրենց առաջացման պատճառով և պաթոգենեզով գտնվում են դինամիկ փոխկապակցման մեջ և չի կարելի նրանց տարանջատել միմյանցից: ԹՄՕ-ը կարող է վերափոխվել ՍՄՕ-ի և նույնիսկ ՄՄՕ-ի և վերջապես խրոնիկ միջին օտիտի /ԽՄՕ/, երբ միջին ականջում առաջանում են անդառնալի ախտաբանական փոփոխություններ: Սուր միջին օտիտը դա միջին ականջի սուր բակտերիալ ինֆեկցիան է, որ բնորոշվում է օտալգիայով, ջերմության բարձրացմամբ, լսողությոն հաղորդչական տիպի իջեցմամբ; Ունի հետևյալ փուլերը.
I. Էրիթեմա, եդեմա
II. Թարախային էքսուդատի կուտակում թմբկաթաղանթից ներս, որը կարող է բերել նրա պատռման
III. Հիվանդության ելքի շրջան, որի ժամանկակ կարող է լինել
- Վերակնգնում
- Անցում շճային ՄՕ
- Անցում լորձային ՄՕ
- Անցում գաղտնի ՄՕ
- Անցում Խրոնիկական ՄՕ
- Բարդությունների զարգացում, որոնցից են
արտագանգային կամ ներքունքոսկրային
- մաստոիդիտը
- լաբիրինթիտը
և ներգանգային բարդությունները

Բուժումը-անտիբիոտիկոթերապիա - 7-10 օր- ամօքսիկլավ, զիննատ, սումամեդ, հակաալերգիկ բուժում, քթի խոռոչի անեմիզացիա, բարդությունների դեպքում միրինգոտոմիա: 18 ամսվա ընթացքում երեք և ավելի սուր օտիտի դեպքում խոսում ենք հետադարձ սուր օտիտի մասին: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեպքում կարևոր են ալերգիկ ֆակտորը, ադենոիդ հյուսվածքի գերաճը, տոնզիլիտները, սինուսիտները, իմունիտետի ընկճումը: Նշված դեպքում պետք է կատարել միրինգոտոմիա շունտավորումով՝ ադենոիդեկտոմիայի և տոնզիլեկտոմիայի հետ միասին: Շճային միջին օտիտը /ՇՄՕ/ բնորոշվում է միջին ականջում մաքուր, ջրային տրանսուդատով: Հիվանդները գանգատվում են ականջի լցվածության զգացումից, լսողության իջեցումից: Օտոսկոպիկ թմբկաթաղանթը լինում է նուրբ վարդագույն կամ բաց դեղնավուն՝ պահպանված ուրվագծերով: Դիագնոզի ճշգրտման համար անհրաժեշտ է տոնալ շեմքային և իմպեդանսային աուդիոմետրաներ: Լորձային կամ մուկոիդ միջին օտիտի /ՄՄՕ/ դեպքում արտադրությունը լինում է մածուցիկ, մուգ դեղին, անթափանց: Սա հիվանդության զարգացման ավելի բարձր աստիճան է և չբուժվելու դեպքում բերում է Խրոնիկ օտիտի զարգացմանը: Թմբկաթաղանթը լինում է հաստացած, անթափանց, ունենում է թույլ կամ ուժեղ արտահայտված ներհրվածություն, անոթային ցանցի արտահայտվածություն: Պնևմատիկ օտօսկոպիայի ժամանակ թմբկաթաղանթը չի տատանվում: Դիագնոզի ճշգրտման համար անհրաժեշտ է տոնալ շեմքային և իմպեդանսային աուդիոմետրաներ:

Բուժումը
- անտիբիոտիկոթերապիա
- հակաալերգիկ բուժում
- քթի խոռոչի անեմիզացիա, ստերոիդ կաթիլներ
- միրինգոտոմիա և շունտավորում:

Խրոնիկ միջին օտիտ
Ասելով հասկանում ենք որեւէ անդառնալի ախտաբանական վիճակի առկայություն միջին ականջում: Դա կարող է լինել.
- Խրոնիկ թարախային միջին օտիտ-կայուն պերֆորացիա, լսողության աստիճանական իջեցում, պարբերական կամ մշտական թարախարտադրություն ականջից
- Խոլեստեատոմա- Եղջերացող էպիթելի կուտակումն է միջին ականջում՝ թմբկախորշում կամ պտկաձեւ ելունի խորշիկներում
- Տիմպանոսկլերոզ-թմբկաթաղանթի եւ միջին ականջի ենթալորձային շերտի կրակալումներ
- Ադհեզիվ՝կպչուն օտիտ-թմբկաթաղանթի ներհրում ընդհուպ մինչեւ դարավանդի հետ սերտաճելը
- Ոսկրիկների շղթային խզում-առավել հաճախ սալ-ասպանդակային հոդի խզում
- Ոսկրիկների ֆիքսացիա- մրճիկի գլխիկի կամ ասպանդակի

Քրոնիկական Թարախային Միջին Օտիտ
Քրոնիկական թարախային միջին օտիտը բավականին լայն տարածում ունեցող հիվանդություն է, որը բերում է ոչ միայն լսողության իջեցմանը և ներքին ականջի վեստիբուլյար ֆունկցիայի խանգարմանը, այլ նաև կյանքին սպառնացող որոշ բարդություններին: Քրոնիկական թարախային միջին օտիտին բնորոշ հատկանիշներն են` թմբկաթաղանթի կայուն պերֆորացիան, ականջից մշտական կամ կրկնվող թարախային արտադրությունը և պրոգրեսսիվող լսողության իջեցումը: Կարելի է համարել, որ քրոնիկական օտիտը վերականգնման և քայքայման ուժերի միջև ստեղծված հավասարակշռության խախտումն է՝ այսինքն օրգանիզմը չի կարողանում համակերպվել ինֆեկցիայի հետ, և ինֆեկցիան ի վիճակի չէ ակտիվացնել բորբոքային պրոցեսը: Դա նշանակում է, որ բորբոքային օջախում ռեգեներատիվ պրոցեսները խանգարված են, և հյուսվածքների դեստրուկցիան չի կարող փոխակերպվել:

Այնպիսի ուղեկցող հիվանդությունները, ինչպիսիք են շաքարային դիաբետը, C, D և B վիտամինների դեֆիցիտները, մետաբոլիզմի խանգարումնեռրը, վատ ապրելակերպը, ոչ ժամանակին կամ ոչ ադեկվատ բուժակական օգնությունը նպաստում են սուր միջին օտիտի վերածմանը քրոնիկական միջին օտիտի: Միջին ականջի քրոնիկական բորբոքումով հիվանդների մոտ միկրոֆլորան կարող է լինել տարբեր և փոփոխական: Քթի և հարակից խոռոչների, քիթ-ըմպանի պաթոլոգիաները նախապայման են ստեղծում միջին ականջի քրոնիկական բորբոքման համար: Ամենահաճախը հանդիպում են ադենոիդ վեգետացիաները, որոնք խանգարում են Եվստախյան փողի դրենաժային և վենտիլյացիոյին ֆունկցիաները: Լորձաթաղանթի մորֆոլոգիական փոփոխությունները ներառում են էպիթելիալ դեստրուկցիա, լորձաթաղանթի նեկրոզ և ֆիբրոզ, ինչպես նաև վասկուլիտի, ինֆիլտրացիայի, գրանուլյացիայի և պոլիպների առկայություն: Քրոնիկական թարախային միջին օտիտները ըստ կլինիկայի լինւմ են երկու տեսակ` մեզոտիմպանիտ /որի դեպքում բորբոքային պրոցեսի մեջ է ընդգրկվում միջին ականջի լորձաթաղանթը/, և էպիտիմպանիտ /որի դեպքում բորբոքային պրոցեսի մեջ են ընդգրկվում նաև միջին ականջի ոսկրային պատերը և լսողական ոսկրիկները/:

Մեզոտիմպանիտին բնորոշ են լսողության իջեցումը և կայուն կամ ռեցիդիվող օտոռեան:

Օտոսկոպիկ առկա է թմբկաթաղանթի կենտրոնական կայուն պերֆորացիա, որը կարող է լինել տարբեր չափսերի և չի հասնում թմբկաթաղանթի եզրերին, գրավում է թմբկաթաղանթի լարված մասը: Պերֆորացիայի միջով երևացող լորձաթաղանթը հիպերեմիկ է, հաստացած և ծածկված է լորձաթարախային մածուցիկ արտադրությունով: R- գրաֆիայով հայտնաբերվում է պտկաձև ելունի կարծրացում` առանց դեստրուկցիայի նշանների:

Միկրոֆլորան - Sreptococcus, Proteus և Pseudomonas aeruginosa:

Բուժումը հիմնականում կոնսերվատիվ է , որի նպատակն է դադարեցնել օտոռեան, իսկ թմբկաթաղանթի վիրաբուժական վերականգնման համար անհրաժեշտ է կայուն ռեմիսիա: Բուժումը միշտ սկսվում է քթի խոռոչի և քիթ-ըմպանի զննումով, և շեղումներ հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է կատարել սանացիա: Վերջինիս ժամանակ կատարվում են քթի խոռոչի և Եվստախյան փողի բացվածքի անեմիզացիա, Եվստախյան փողի փչումներ, ականջի արտադրությունը արտածծվում է և ներլցվում են բակտերիաների աճը ճնշող, էպիթելիզացիան խթանող, լորձաթաղանթը ամրացնող և սեկրեցիան ճնշող ականջի կաթիլներ: Այս նպատակով կիրառվում են հակաբակտերիալ լուծույթներ, 3% բորաթթվի և 1% սալիցիլաթթվի սպիրտային լուծույթներ, 1% դիքoսիդինի լուծույթ, ինչպես նաև փչվում են հակաբիոտիկների և հակաբակտերիալ դեղամիջոցների փոշիներ՝ ֆլոքսադեքս, օտօֆա:

Ականջի կաթիլների ներմուծման համար անհրաժեշտ է արտաքին լսողական անցուղուց և թմբկախորշից մաքրել թարախը, որպեսզի հեշտացնել դեղորայքի և լորձաթաղանթի շփումը: Ներլցումից առաջ պետք է կաթիլները տաքացնել մարմնի ջերմաստիճանին, հիվանդը պառկած լինի առողջ ականջի կողմը և դեղորայքը ներլցվի արտաքին լսողական անցուղի: Այնուհետև պետք է սեղմել այծիկի շրջանում, որպեսզի դեղորայքը պերֆորացիայով մղվի դեպի թմբկախորշ, Եվստախյան փող և միջին ականջի այլ մասեր: Հակաբիոտիկը ներարկելուց անհրաժեշտ է նախապես քսուկի միջոցով որոշել միկրոֆլորան և նրա զգայունությունը հակաբիոտիկների նկատմամբ: Լայնորեն կիրառվում է նաև վիտամիններ A և C: Մեզոտիմպանիտը կարող է տևել մի քանի տարի կամ տասնամյակներ: Հակաբիոտիկների ներարկման ցուցում լինում է, եթե սրացումը կապված է ականջում ջրի անցման, մրսածության կամ գրիպի հետ: Մեզոտիմպանիտը սովորաբար չի ուղեկցվում բարդություններով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Աղբյուրը՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան