Երբ հիվանդածին մանրէները, որոնցից են, օրինակ, ստաֆիլոկոկը, գոնոկոկերը, ստրեպտոկոկը և այլն, ընկնում են արգանդ, առաջանում է մետրոէնդոմետրիտ (արգանդի մկանալորձենաբորբ): Առավել հաճախ դրան նպաստում են վիժումները (հատկապես` արտահիվանդանոցային), սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, սեռական հարաբերության ժամանակ, ինչպես նաև հետծննդյան շրջանում հիգիենայի կանոնների խախտումները: Հիվանդությունը բնորոշվում է որովայնի ստորին հատվածի ձգող ցավերով, սպիտահոսությամբ, արյունաջրային, երբեմն` նույնիսկ արյունային արտադրությամբ: Ջերմաստիճանը բարձրանում է, զգացվում է ընդհանուր թուլություն, կարող է լինել երկարատև արյունային արտադրություն արգանդից: Հնարավոր են բարդություններ, բորբոքման տարածումը հարևան օրգանների վրա, անպտղություն և այլն:
Նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է դիմեն գինեկոլոգի և խստորեն կատարել նրա հանձնարարականները: Կանխարգելման համար անհրաժեշտ է վիժումից հետո և հետծննդյան շրջանում խստորեն պահպանել բժշկի հանձնարարած հիգիենային ռեժիմը, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնները:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին