Ուղիղ աղիքի մելանոման իր ամբողջ հազվադեպությամբ հանդիպում է սարկոմաներից 2 անգամ ավելի հաճախ: Կազմում են մելանոմաների 2-3%-ը: Սովորաբար տեղակայում են ստորին հատվածներում, սֆինկտերի տակ, հաճախ հետին պատի վրա: Շոշափելիս փափուկ են, էլաստիկ, առավել բնորոշ է համարվում ուռուցքի սև կամ մանուշակագույն-սև գունավորումը:
Ուղիղ աղիքի մելանոման տալիս է վաղ, արագ, բազմաթիվ մետաստազներ` լիմֆոգեն (աճուկային, ազդրային ավշահանգույցներ) և հեմատոգեն (լյարդ, թոքեր, պլևրա, ոսկրային համակարգ, մետաստազներ մաշկում) ճանապարհներով: Որովայնամիզը և աղիքների միջընդերքը համարյա միշտ լինում է ախտահարված:
Բուժումը. կատարվում է ուղիղ աղիքի որովայնաշեքային էքստիրպացիա` ճառագայթային բուժման և քիմիոթերապիայի համակցությամբ: Պրոգնոզն ավելի անբարենպաստ է, քան քաղցկեղի և սարկոմայի ժամանակ:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին