Մեգալոբլաստային սակավարյունությունները ժառանգական և ձեռքբերովի հիվանդությունների մեծ խումբ են, որոնք պայմանավորված են ԴՆԹ-ի սինթեզի խանգարմամբ: ԴՆԹ-ի սինթեզի խանգարման հիմնական պատճառներն են վիտամին B12-ի և ֆոլաթթվի պակասը:  Այս սակավարյունությունները բնորոշվում են ոսկրածուծի  բջիջների կորիզի և ցիտոպլազմայի հասունացման անհամապատասխանությամբ և որոշակի բջջաձևաբանությամբ օժտված մեգալոբլաստերի առկայությամբ:
Այս խանգարումները լինում են ինչպես զարգացող էրիթրոբլաստներում, այնդպես էլ լեյկոցիտների, մեգակար-իոցիտների նախորդներում, ստամոքս-աղիքային ուղու ներքին շերտում և մարմնի բոլոր վերարտադրվող բջիջներում: ԴՆԹ-ի սինթեզի ընկճմանը հաջորդում  է բջջային աճի համընթաց խանգարումը: Արդյունքում խանգարվում է կորիզի հասունացումը. ցիտոպլազմայի բաղադրիչները, հատկապես հեմոգլոբինը, սինթեզվում են ավելի մեծ քանակով, ինչն էլ նպաստում է չափերով մեծ (MCV>100fl կամ մկմ3) և հիպերքրոմ էրիթրոցիտների (MCHC> 38  գ/դլ) առաջացմանը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին