Նկարագրություն

Երկար, կոշտ, մուգ մազերի ի հայտ գալը մաշկի այն հատվածներում, որտեղ սովորաբար չեն լինում կամ աճում են աղվամազեր, կոչվում է մազոտություն: Լինում է տեղային և տարածուն: Առավել բնորոշ է կանանց:

Պատճառներ

Տեղայինն առաջանում է երկարատև մեխանիկական (մազերի քաշում, կոպիտ սափրում), քիմիական կամ ջրային գրգռիչների ազդեցությունից, ինչպես նաև ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումից: Տարածուն մազաթափությունը կարող է լինել բնածին կամ ժառանգական: Մարմնի անսովոր մասերում մազերի առաջացման պատճառները պարզելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի:

Պաթոգենեզ

Մաշկի այն հատվածներում, որտեղ սովորաբար մազեր չեն աճուն, ի հայտ են գալիս երկար, կոշտ ու մուգ մազեր: Ընթանում է բեղերի ու մուրուքի աճով:

Բուժում

Մազոտությունը, որպես արատ, վերացնում են բուժկոսմետիկական բուժարաններում: Խորհուրդ չի տրվում ինքնուրույն օգտագործել մազերի ցողունը լուծող դեղանյութեր, որովհետև դրանք կարող են ապահովել միայն մազերի կարճատև անհետացումը, որից հետո նրանք նորից կաճեն: Բացի այդ, դա կարող է մաշկաբորբի պատճառ դառնալ: Ջրածնի գերօքսիդն անգունացնում է մուգ մազերը` չընդհատելով դրանց աճը: Պեմզայով մազահանումը նույնպես ցանկալի արդյունք չի տալիս և կարող է մաշկը գրգռել: