Մաստոցիտոզը հազվադեպ խրոնիկական հիվանդություն է, որը բնութագրվում է նորմալ պարարտ բջիջների քանակի ավելացումով մաշկում և երբեմն այլ օրգաններում: Կլինիկան տարբեր է լինում` քորվող ցանից մինչև անբացատրելի կոլապս և հանկարծամահություն: Հիվանդները հաճախ ունեն սուր և խրոնիկական ախտանիշների երկար անամնեզ, որոնք չբացահայտված են մնում երկար ժամանակ: Հիվանդությունը դանդաղ է առաջադիմում և չարորակացումը հազվադեպ է:
Բնորոշ է գունային եղնջացանի (urticaria pigmentosa) առաջացումը` շագանակագույն-կարմրավուն բծեր, որոնք տարբեր են խրոնիկական եղնջացանից, ցան, որը առաջանում է իրանին և տարածվում սիմետրիկորեն: Այլ մաշկային արտահայտություններ են գեներալիզացված քորը, եղնջայտուցի առաջացումը և կարմրության կրկնվող դրվագները: Մաշկային ախտահարումները կարող են լինել համակարգային մաստոցիտոզի ժամանակ կամ չլինել: Համակարգային հիվանդությունը իր մեջ ներառում է ստամոքս-աղիքային համակարգը, ոսկրածուծը (անեմիա, թրոմբոցիտոպենիա) կամ այլ օրգաններ: Եթե կասկած կա այս հիվանդության, ապա ախտորոշման հաստատման համար պետք է կատարել  մաշկի բիօպսիա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին