Կաթնագեղձախտը կրծքագեղձերի հավանդություն է, որը ի հայտ է գալիս հատկապես երիտասարդ տարիքում (մինչև 30 տարեկան): Վտանգավոր չէ, սակայն չի բացառվում գեղձի հյուսվածքում փոփոխությունների, նույնիսկ ուռուցքների առաջացման հնարավորությունը:

Պատճառներ
Առաջանում է հիմնականում ներզատիչ գեղձերի խանգարման հետևանքով և հաճախ կապված է սեռական օրգանների տարբեր բորբոքային հիվանդությունների ու վիժումների հետ:

Պաթոգենեզ
Կաթնագեղձերում առաջանում են (հաճախ` երկկողմանի), հիմնականում վերին դրսային բաժնում, տարբեր մեծության և պնդության, շոշափելիս` մանր, հատիկավոր, ցավոտ գոյացություններ:

Բուժում
Կաթնագեղձում ցանկացած փոփոխությունների, հատկապես տարբեր պնդացումների դեպքերում անհրաժեշտ է դիմել կանանց կոնսուլտացիա կամ ուռուցքաբանական դիսպանսեր:

Կանխարգելում
Կանխարգելման համար կարևոր նշանակություն ունեն սեռական համակարգի հիվանդությունների ժամանակին բուժումը, վիժումների, կաթնագեղձի բորբոքման խորացման կանխումը: Մեծ նշանակություն ունի նաև կրծքի երեխայի ճիշտ կերակրումը, որն անհրաժեշտ է ընդհատել աստիճանաբար և միայն բժշկի խորհրդով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին