Ֆիբրոմաները (դերմատոֆիբրոմաները)՝ մաշկի շարակցական հյուսվածքների ուռուցքները, իրենցից ներկայացնում են ամուր, բուն մաշկում ներդրված գնդաձև գոյացություններ, խոշոր սիսեռից մինչև անտառի ընկույզի և ավելի մեծության։ Խոշոր ֆիբրոմաները որոշ չափով դուրս են ելնում մաշկի մակերեսից վեր։ Կարող են զարգանալ ցանկացած տարիքում, բայց առաջընթացի հակում չունեն։ Տեղակայումները բազմազան են։

Հյուսվածաբանորեն բուն մաշկում հայտնաբերվում են սահմանափակ, բայց ոչ պատենավորված օջախներ, կազմված ֆիբրոբլաստներից ու կոլագենային թելերից։

Լիպոմաները՝ ճարպային հյուսվածքից կազմված ուռուցքները, տեղակայվում են ենթամաշկային բջջանքում և շոշափվում են տարբեր մեծության, սահմանափակ հանգուցային գոյացությունների ձևով, բնորոշ են իրենց փափուկ կոնսիստենցիայով ու բլթայնությամբ։ Խոշոր լիպոմաները կարող են զգալիորեն դուրս գալ մաշկային ծածկույթի մակարդակից։ Նրանց շոշափումն անցավ է։ Լիպոմաների քանակը տարբեր է, ոչ հազվադեպ նրանք հաշվվում են տասնյակներով։

Հյուսվածաբանորեն լիպոմաները կազմված են բնականոն ճարպային հյուսվածքից, պարփակված ֆիրրոզ պատյանում, որից գնում են միջնապատեր, բաժանելով ուռուցքը առանձին բլթերի:

Բուժումը։ Առանձին ուռուցքներ, որոնք խանգարում են հիվանդին, հեռացվում են վիրաբուժական ճանապարհով։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին