Մաշկային  եղջյուրըիրենից  ներկայացնում  է  էպիթելի  սահմանափակ  հիպերպլազիայի  հատված հիպերկերատոզի  մեծ  քանակությամբ, որըունիկլինիկորեն  շատ  կամ  քիչ  արտահայտված  եղջերացող  ելուստի  տեսք:Մաշկային  եղջյուրը  ավելի  հաճախ  առաջանում  է  ստորինշրթունքի  կարմիր  երիզի  վրա  60-ից  բարձր  մարդկանց  մոտ:Ավելի  հաճա լինում  է  1  մաշկային  եղջյուր, սակայն  կարող  են  հայտնաբերվել  երկու  և  ավելի  ախտահարումներ:Մաշկային  եղջույրը  մի  շարք  դեպքերում  առաջանում  է  լեյկոպլակիայի, պալարախտային  գայլախտի, սպիերի   հիմնապատկերի  վրա:

Կլինիկական  պատկեր. Ունիտիպիկ  կլինիկա, ախտահարումը  իրենից  ներկայացնում  է  խիստ  սահմանափակ  օջախ  1 սմ  տրամագծով:Այդ  հիմքից  դուրս  է  գալիս  կոնաձև  եղջյուրը, որի  բարձրությունը  շրթունքի  մակերեսից  կազմում  է  1  սմոչ  ավելի:Եղջյուրըունի  կեղտագորշավուն  կամ  շագանակագորշավուն  երանգխիտ  կազմություն  ձուլված  է  հիմքին, որը  երբեմն  բարձացված  է  շրջապատող  կարմիր  երիզի  վրա:

Ընթացքը. Քրոնիկական  հիվանդություն  է, որը  կարող  է  շարունակվել  տարիներ  սակայն  յուրաքանչյուր  պահ կարող  է  չարորականալ:Չարորակացումը  կարելի  է  կասկածել  եթե  եղջյուրիշուրջը  առաջանում  է  բորբոքում, պնդանում  է  նրա  հիմքը  և  հանկարծակի  ուժեղանում  է  եղջերացման  ուժգնությունը, սակայն  հարցի  վերջնական  լուծումը  կտա  հիստոլոգիական  եզրակացությունը:

Բուժումը. Մաշկային  եղջյուրը  հեռացվում    է  առողջ  հյուսվածքների  սահմաններում  հետագա  հիստոլոգիական  հետազոտություններով: