1933թ. Մանգանոթթին նկարագրել է ստորին շրթունքի կարմիր երիզի յուրահատուկ էռոզիվ փոփոխություն. որը ունի միտում ձևափոխվելու տափակ բջջային քաղցկեղի և անվանեց նրան աբռազիվ նախաքաղցկեղային խեյլիտ, որը ունի չարորականանալու մեծ ունակություն և պատկանում է օբլիգատային նախաքաղցկեղների խմբին: Հանդիպում է տղամարդկանց մոտ ավելի հաճախ 50-60 տարեկան հասակում:
Էթիոլոգա և պաթոգենեզ. Մանգանոթթիի խեյլիտի առաջացման մեջ նշանակալից դեր են խաղում հյուսվածքների տարիքային սնուցողական փոփոխությունները հատկապես ստորինշրթունքի վրա և արտահայտված են այն անձանց մոտ, որոնքունեն երկրորդային ադենտիա կամ ախտահարված են ստորին ֆրոնտալ ատամները: Որոշ մարդկանց մոտ, որոնքունեն ախտահարված տրոֆիկա ստորինշրթունքի հատվածում շատ արագ առաջանում է դեստրուկտիվ պատասխան հակազդում այնպիսի գրգռիչների վրա ինչպիսինն են սուր և քրոնիկական վնասվածքները, ծխելը և արևահարությունը:Պաթոգենեզում որոշակի նշանակություն ունի հիպովիտամինոզ A և աղեստամոքսային ուղու ախտահարումը:
Կլինիկակն պատկեր. Բազմատեսակ է, առհասարակ ախտահարումը ներկայացված է օվալ կամ տձև էռոզիայով հաճախակի հարթ ողորկված մակերեսով,որը ունի հագեցած կարմիր գույն:Որոշ դեպքերում էռոզիան ծածկված է թափանցիկ բարակացած էպիթելով:Բավական հաճախակի էռոզիայի մակերեսին առաջանում են կեղևներորոնց հեռացման դեպքում կարող է առաջանալ մի փոքր արյունահոսություն: Այն ժամանակ երբ էռոզիաները զրկված են կեղևիկներից նրանց թեթևակի վնասվածքները չեն առաջացնում արյունահոսություն:Էռոզիայի հիմքում և նրա շուրջը բացակայում է հյուսվածքների խտացումը:Մի շարք հիվանդների մոտջ էռոզիան տեղակայվում է թեթև հիպերեմիկ և ներսփռված հիմքի վրա և այդ դեպքում բորբոքումը տարածվում է 1-1.5 սմ էռոզիայի սահմաններից, սակայն երբեմն բորբոքային պրոցեսը կարող է ունենալ տարածուն բնույթ:Այդ ֆոնայն բորբոքումը ներկայացված է ոչ մեծ կանգային հիպերեմիայի և կարմիր երիզի ներսփռանքի տեսքով: Մանգանոթթիի խեյլիտի ժամանակ բնորոշ է փոփոխական ֆոնային բորբոքում, որը հանդիսանում է տարբերակիչ նշան:Առհասարակ առկա է մեկ էռոզիա հազվադեպ երկու ավելի հազվադեպ երեք:Մի շարք հիվանդների մոտ էռոզիան առաջանալով գոյատևում է երկարատև կարող է քիչ մեծանալ այնուհետև ենթարկվում է ինքնակա ¥ սպոնտան¤ էպիթելավորման, որիցհետո արագկրկնվում են նույն կամ մի այլ հատվածում:
Հիստոլոգիական պատկեր. Բնորոշ է էպիթելի դեֆեկտ, որը լցոնված է խիտ տարածուն ներսփռանքով բաղկացած լիմֆոցիտներից, հիստիոցիտներից, պլազմատիկ բջիջներից, և լաբրոցիտներից:Էռոզիայի եզրերին էպիթելը կարող է լինել պրոլիֆերացված կամ էլ ապաճած,սակայն տեղտեղիրենից տարածվում են էպիթելյար ձգաններ:Փշաձև բջիջներըտեղտեղ (պրոլիֆերատների շրջանում) ունեն տարբեր աստիճանի արտահայտված դիսկոմպլեքսացիա և ատիպիկություն:Մաշկի խորքում առկա է շարակցական հյուսվածքի գերաճ: Օջախային ներսփռանքները, որոնք բաղկացած են լիմֆոցիտներից, հիստիոցիտներից, պլազմատիկ բջիջներից, և լաբրոցիտներից տեղակայվում են խիստ լայնացած արյունային և ավշային անոթների շուրջը: Ընթացքը. Սրընթաց, քրոնիկական, շարունակվող պատճառային գործոնի ազդեցության տակ խեյլիտը վերափոխվում է քաղցկեղի տարբեր ժամանակահատվածներում ( 3 ամսից մինչև 30 տարի): Ճիշտ բուժումը անգամ կոնսերվատիվ թերապիան կարող են բերել ապաքինման:
Ախտորոշում. Հիմնված է կլինիկական տվյալների վրա կասկածելի դեպքերում հիստոլոգիական ուսումնասիրությունների վրա:
Տարբերակիչ ախտորոշում. Տարբերակում են կարմիր գայլախտի և կարմիր տափակ որքինի էռոզիվ ձևերից, լեյկոպլակիայից, բշտախտից, բազմաձև էքսուդատիվ էրիթեմայից և հերպետիկ էռոզիայից:Էռոզիվ - խոցային կարմիր գայլախտի ժամանակ բացի էռոզիայից նկատվում է արտահայտված կանգային էրիթեմա, հիպերկերատոզ, սպիային ապաճ:Կարմիր տափակ որքինի էռոզիվ-խոցային ձևի ժամանակ անպայման առկա են մանր սպիտակամոխրագույն պապուլաներ առաջացնելով նուրբ նկարագծեր ինչը բացակայում է Մանգանոթթիի խեյլիտի դեպքում: Բշտախտին բնորոշ է Նիկոլսկու դրական սիմպտոմը, քսուքներում առկա են ականտոլիտիկ բջիջները, ախտահարվում է ոչ միայն շրթունքների կարմիր երիզը այլ նաև բերանի խոռոչի լորձաթաղանթը:Էքսուդատիվ էրիթեման տարբերվում է սուր սկզբով, վառ կարմիր էրիթեմայով և այտուցվածությունով կարմիր երիզի և բ.խ.լ.-ի շրջանում,արտահայտված ցավոտություն:
Հերպետիկ էռոզիային բնորոշ է բազմացիկլիկ ուրվագիծ, էրիթեմայի մակերեսի շուրջը այտուցվածության առկայություն նաև կարճատև ցանավորում, որը բացակայում է Մանգանոթթիի խեյլիտի դեպքում:
Բուժումը. Վերացնում ենք կամ թուլացնում ենքգրգռողգործոնները- աղեստամոքսային ուղու պաթոլոգիայի բուժում, օդերևութաբանական և գլանդուլյար խեյլիտի բուժում, էռոզիաների էպիթելավորումը խթանող նյութերի օգտագործում:Մեծ նշանակություն է տրվում բերանի խոռոչի սանացիային և պրոթեզավորմանը:Եթե ցիտոլոգիական հետազոտության ժամանակ չարորակացումը չի դրսևորվում, ապա վիրաբուժական միջամտությունից առաջ կարելի է անցկացնել 2-3 ամսվա ընթացքում ընդհանուր և տեղային կոնսերվատիրվ բուժում: Արդյունավետ է վիտամին A խտահանքի օգտագործումը 10 կաթիլ օրը 3 անգամ ներքին և արտաքին ընդունման համար, տեղային օգտագործում ենք հորմոնալ քսուքներ, 5% մեթիլուրացիլային, սոլկոսերիլային քսուքներ, կոմպլամինա կամ նիկոտինաթթուներ, ներոբոլ և այլ միջոցներ, որոնք կանխում են օրգանիզմի ծերացումը և լավացնում են դեմքի փափուկ հյուսվածքների արյան մատակարարումը: Բորբոքային պրոցեսի առկայության դեպքում նշանակում են կորտիկոստերոիդային և դիբիոմիցինային քսուքներ: Չարորակացման դեպքում կատարում են ախտահարված օջախի վիրաբուժական հեռացում առողջ հյուսվածքների սահմանում հետագա հիստոլոգիական հետազոտություններով:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին