Միջնախասրտային միջնապատի, միտրալ ստենոզի, մեծացած աջ նախասրտի և աջ փոփորքի բնածին արատ է: Հաճախակի չի հանդիպում, միտրալ ստենոզի մոտավորապես 0,7% դեպքերում (փաստորեն միշտ ռևմատիկ ծագման) և միջնախասրտային միջնապատի արատի 4% դեպքերում: Միջնախասրտային միջնապատի արատը թեթևացնում է միտրալ ստենոզը ձախ նախասրտի «դեկոմպրեսիայի» և թոքերի երակային համակարգի շնորհիվ:

Հիվանդները գանգատվում են հևոցից, հոգնածությունից, սրտխփոցից: Օրթոպնոեն և սրտային ասթմայի նոպաները հազվադեպ են դիտվում: Հետազոտելիս հայտնաբերում են ուժեղացած սրտային հրոց, գագաթին բարձր I տոն, երկփեղկ փականի բացվելու տոն, նախասիստոլիկ աղմուկ, թոքային զարկերակի վրա II տոնի շեշտվածություն//ակցենտ: ԷՍԳ-ի վրա գրանցում են սրտի աջ հատվածների ծանրաբեռնվածություն, շատ հաճախ՝ նախասիրտ-փորոքային հաղորդականության խանգարում և նախասիրտ-փորոքային խրձի աջ ոտիկի պաշարում: Ռենտգենաբանորեն որոշում են թոքային պատկերի ուժեղացում, սրտի աջ խորշերի և թոքային զարկերակի լայնացում: Ձախ նախասիրտը սովորաբար նորմալ չափսերի է: Հայտնաբերում են երկփեղկ փականի կրակալում: Կարևոր ախտորոշիչ նշանակություն ունի էխոսրտագրությունը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին