Լեզվի ախտաբանական փոփոխությունները հնարավոր են ինչպես օրգանիզմի համակարգային հիվանդությունների ժամանակ, այնպես էլ հանդես կարող են գալ որպես առանձին հիվանդություններ: Որոշ հիվանդությունների ժամանակ լեզվի փոփոխությունները կրում են յուրահատուկ բնույթ՝ օրինակ Հունտերյան լեզու /հիպոքրոմ անեմիայի ժամանակ/, մորեգույն լեզու /քութեշի ժամանակ/, լեզվի չորացում /շաքարային դիաբետի ժամանակ/ և այլն: Այն հիվանդությունները, որի ժամանակ ախտահարվում է միայն լեզուն, կոչվում են առաջնային լեզվաբորբեր/glossitis/:
Լեզվի սուր կատարային բորբոքում
/glossitis acuta catarhalis/
Այսպես է կոչվում լեզվի լորձաթաղանթի մեկուսացված բորբոքումը: Հիմնական պատճառը վնասված էպիթելի միջով կոկային վարակի ներթափանցումն է ավելի խորը շերտեր: Վնասվածքի պատչառ կարող են լինել կարիոզ ատամների սուր եզրերը, անօրակ մետաղական պրոթեզները, հիգիենայի բացակայությունը: Հիվանդությունը սկսվում է լեզվի ցավի առաջացումով, որը ուժեղանում է սնունդ ընդունելուց և խոսելուց: Լեզվի մակերեսը գերարյուն է, այտուցված, կողմնային մակերեսին նկատվում են ատամների հետքերը, մակերեսը պատվում է փառով: Լեզուն մեծանում է և կարծրանում: Հատկապես մեծանում են սնկանման պտկիկները, որոնք առանձնանում են փառով պատված մակերեսի վրա: Նկատվում է համաչափ գերթքարտադրություն:
Բուժումը – պատճառի վերացում, հականեխիչների գոլ լուծույթներով ողողումներ /օրեկան 6-8 անգամ – երիցուկ, կաղնու արմատ,հազարատերև/:
Լեզվի թարախակույտ
/abscessus lingue/
Առաջանում է լեզվի վնասվածքից, սուր գլոսիտներից: Զարգանում է շատ արագ և ունի ծանր ընթացք: Տարբերում են մակերեսային թարախակույտեր, որոնք տեղակայվում են անմիջապես լերձաթաղանթի տակ և խորանիստ, որոնք առաջանում են լեզվի մկանային շերտերի հաստության մեջ: Զննմնա ժամանակ հայտնաբերվում է լեզվի այտուց, բորբոքային օջախին համապատասխան լորձաթաղանթի տեղային գերարյունություն: Շոշոփումը ցավոտ է, լեզուն կոշտ, շարժունակությունը սահմանափակված, ֆունկցիան դժվարացած: Լեզվի հաստության մեջ գտնվող աբսցեսի ժամանակ հիվանդի ինքնազգացողությունը վատացած է, ջերմաստիճանը բարձրացած, արյան մեջ լեյկոցիտոզ, ԷՆԱ-ն բարձրացած: Լեզուն այտուցված է, մեծացած, այտուցը անցնում է բկանցք, առաջացնելով հևոց և շնչահեղձություն: Ավշային հանգույցները մեծացած են, ցավոտ:
Բուժումը – վիրաբուժական՝ թարախակույտի բացում, դրենավորում, հականեխիչներով լվացումներ:
Ծալքավոր լեզու
/Lingua plicate/
Սա համարվում է լեզվի զարգացման անկանոնություն: Հանդիպում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ: Ուղեկցվում է մակրոգլոսիայի և աշխարհագրական լեզվի հետ, ինչպես նաև հանդիսանում է Մելկերսոն-Ռոզենտալի համախտանիշի ախտանիշներից մեկը: Ծալքավոր լեզվին բնորոշ է լեզվի մեջքի վրա տեղակայված, մեծ մասամբ սիմետրիկ երկայնակի և լայնակի ակոսներ: Ամենախորը երկայնակի ակոսը անցնում է լեզվի միջին գծով, սկսելով լեզվի ծայրից և հասնելով մինչև ակոսավոր պտկիկների շրջան: Ծալքերի հատակը և պատերը պատված են նորմալ պտկիկներով: Հաճախ լեզուն մեծացած է, գանգատները բացակայում են: Վատ հիգիենայի դեպքում ծալքերի մեջ կարող են զարգանալ սնկային կամ կոկային ֆլորա:
Շեղանկյունաձև լեզու
/glossitis rhombica/
Դա լեզվի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որը ունի բնորոշ կլինիկական տեսք և տեղակայում: Այն տեղակայվում է լեզվի մեջքի շրջանում, միջին գծով, ակոսավոր պտկիկների առջև՝ շեղանկյունաձև կամ ձվաձև օջախի տեսքով:
Պատճառագիտություն – մի մասը գտնում են, որ դա էմբրիոգենեզի խանգարում է, մյուսները քրոնիկական կանդիդով, քանի որ օջախում գրեթե միշտ հայտնաբերվում են Candida խմբի սնկեր: Հանդիպում է հիմնականում տղամարդկանց մոտ, հատկապես ծխողների:
Կլինիկա – օջախի չափերն են՝ երկարությունը-1,5-5 սմ, իսկ լայնությունը 0,5-2,5 սմ, սովորաբար լինում է մեկ օջախ, սակայն կարող են հազվադեպ հանդիպել նաև 2-3 օջախներ: Օջախի մակերեսը զրկված է պտկիկներից և շոշոափելիս պնդացած է: Կլինիկակա ընթացքի տարբերությունը թույլ է տվել առնաձնացնել շեղանկյունաձև գլոսիտի 3 տարատեսակ՝
1. տափակ/հարթ/ - ախտահարված օջախը հարթ է, փայլուն, կարմիր կամ վարդագույն երանգի, չի բարձրանում լորձաթաղանթի վրա: Շոշոփման ժամանակ հայտնաբերվում է անցավ կոշտություն
2. թմբիկավոր – օջախը կազմված է տարբեր չափերի թմբիկներից, որոնք իրարից բաժանվում են ակոսներով: Մակերեսը կարմիր է՝ ցիանոտիկ երանգով, առանց պտկիկների:
3. պապիլոմատոզ – օջախը ունենում է անհարթ ուռուցքանման մակերես, որը բարձրանում է շրջակա լորձաթաղանթից: Կոշտություն շոշափման ժամանակ չի հայտնաբերվում: Երբեմն օջախի կենտրոնը կարող է եղջրանալ և տալ նրան կաթնասպիտակ գույն:
Երեք կլինիկական ձևերն էլ ընթանում են առանց արտահայտված կլինիկական նշաննների: Հազվադեպ անընդհատ գրգռման և հիգիենայի բացակայության պայմաններում կարող է աճել:
Տարբերակիչ ախտորոշում – տարբերում են՝
Տափակ ձևը
- դեսկվամատիվ գլոսիտից
- ավիտամինոզից
Թմբիկավորը և պապիլոմատոզը
- ուռուցքներից
- կանդիդոզից
Բուժում – սանացիա, հակասնկային/եթե հայտնաբերվում է/, երբեմն կրիոթերապիա
Սև «մազոտ» լեզու
/lingua villosa nigra/
Բնութագրվում է թելանման պտկիկների գերաճով և ողջերացումով: Հիմնականում հիվանդությունը հանդիպում է տղամարդկանց մոտ: Հաճած հանդիպում է ծխախոտը չարաշահողների մոտ: Այս ժամանակ էպիթելը ենթարկվում է ապաճի, նրանում ավելանում է պիգմենտը, որը նպաստում է պտկիկների գույնի փոփոխմանը՝ ծղոտագույնից մինչև սև: Ենթադրվում է, որ գունավորումը կարող է լինել նաև սննդային պիգմենտներից: Գունավորումը երբեմն կապում են քրոմատոգեն բակտերիաների գործունեության հետ: Կլինիկական ախտանիշները թույլ են արտահայտված, հիվադը բերանում զգում է անախորժ կան չոր զգացողություն, օտար մարմնի առկայություն: Երբեմն երկարացած պտկիկները գրգռում են քիմքը՝ առաջացնելով սրտխառնոց: Օջախը տեղակայվում է լեզվի մեջքի վրա և ունենում է եռանկյան կամ ձվաձև տեսք: Հիվանդությունը տևում է 2-3 շաբաէ: Բակտերիոլոգիական հետազոտման ժամանակ կարող են հայտնաբերվել լեպտոտրիխինաեր:
Տարբերակիչ ախտորոշում – տարբերում են՝
• այլ պիգմենտավորումներից/դողորայքային, ալիմենտար և պիգմենտո - պապիլյար դիստրոֆիայից/
Բուժումը – բերանի խոռոչի սանացիա, տրավմատիկ գործոնների վերացում, կերատոլիտիկների օգտագործում/ 3-5% ռեզորցին, 5-10% սալիցիլային սպիրտի լուծույթով լեզվի մեջքի մշակում/: Կարելի է նաև օջախի տակ ներարկել 0,25% CaCl2 լուծույթ: Արտահայտված պտկիկների գերաճի դեպքում ցուցված է կրիոդեստրուկցիա:
Դեսկվամատիվ գլոսիտ
/glossitis desquamativa/
Այլ կերպ աշխարհագրական լեզու, էքֆոլիատիվ կամ թափառող գլոսիտ: Հաճախ հանդիպում է աղեստամոքսային տրակտի հիվանդություններով, էնդոկրին խանգարուներով, ռևմատիկ հիվանդների մոտ: Պատճառ են հանդիսանում վիրուսները, ալերգիկ գործոնը, ժառանգական նախատրամադրվածությունը մեծ դեր ունի: Հիմնականում հանդիպում է երեխաների մոտ – սա լեզվի մեջաքյին մասի բուն լորձաթաղանթի բորբոքային-դիստրոֆիկ հիվանդություն է:
Կլինիկա – Պրոցեսը սկսվում է լեզվի մեջքի վրա սպիտակա-մոխրագույն տարածքի առաջացումով, որը հետագայում ուռչում է, իսկ կենտրոնում թելանման պտկիկները վերանում են՝ մերկացնելով ալ կարմիր կամ վարդագույն մակերես: Օջախը արագ մեծանում է և տարածվում հարևան շրջաններ: Դեսկվամացիայի օջախնորում վառ արտահայտված երևում են սնկանման պտկիկները: Օջախի մեծացման հետ նրա կենտրոնում սկսվում է նոր թելանման պտկիկների աճ, այսպիսով դեսկվամացիայի օջախին հաջորդում է նորմալ պտկիկներով օջախը՝ տալով լեզվին աշխարհագրական քարտեզի տեսք:
Ըստ Ա.Ռիբակովի և Գ.Բանչենկոյի տարբերում են.
- մակերեսային դեսկվամատիվ գլոսիտ
- գերաճական /հիպերպլաստիկ/
- լիխենոիդ /որքինային/:
Մակերեսայինի ժամանակ կլինիկան ունի դասական ընթացք: Հիպերպլաստիկ ձևը բնորոշվում է լեզվի թելանման պտկիկների հաստացումով և մեծ քանակությամբ սպիտակավուն ձառի առաջացումով: Լիխենորիդ ձևի ժամանակ առաջանում են տարբեր ձևերի և չափերի դեսկվամացիայի օջախներ, շրջապատված են խմբավորված թելանման պտկիկներով: Լեզվի տեսքը կարող է փոփոխվել ամեն օր:
Տարբերակիչ ախտորոշումը կատարում են.
- կարմիր տափակ որքինից
- լեյկոպլակիայից
- երկրորդային սիֆիլիսի վահանիկներից
- B2 B6 B12 հիպովիտամինոզից
- ալերգիկ ստոմատիտներից
Հյուսվածաբանորեն՝ էպիթելի բարակեցում, թելանման պտկիկների տափակեցում, պարակերատոզ, բուն լորձաթաղանթի թույլ այտուց և բորբոքային ներսփռանք:
Բուժումը՝ սանացիա, հականեխիչ, կերատոպլաստիկներ և այլն:
Գլոսալգիա
Glossalgia
Առանց նկատելի փոփոխությունների ընթացող ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է լեզվի ցավով կամ տհաճ զգացողություններով: Պատճառագիտության մեջ մեծ դեր է հատկացվում վեգետատիվ նյարդային խանգարումներին: Կարեղ է հանդիսանալ որևէ ընդհանուր հիվանդության ախտանիշ (շաքարային դիաբետ, անեմիաներ, հոգեկան խանգարումներ, Շյոգրենի հիվանդություն, երբեմն բերանի խոռոչի կանդիդոզ, ԿՏՈ, ալվեոլիտ և այլն):
Կլինիկա: Հիմնական գանգատը` ցավ, այրոցի զգացողություն, ծակծկոց կամ թմրածություն լեզվի շրջանում: Ցավը կարող է ճառագայթել: Այն չունի մշտական բնույթ, արտահայտվում է կամ երեկոյան կամ գիշերը, խոսելիս և ուտելիս բացակայում է: Բերանի խոռոչի լորձաթաղանթը քիչ գերարյուն է, փայլուն, թուէը փրփրոտ, երբեմն լեզվի աննշան այտուց:
Կարբերում են լեզվային նյարդաբորբ, երբ ցավը կրում է նոպայաձև բնույթ և սաստկանում է ուտելուց կամ խոսելուց:
Բուժումն անցկացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղային և ընդհանուր գործոնների վրա: Միջոցառումներից են` խերանի խոռոչի սանացիա, տրավմատիկ գործոնների վերացում, կերատոլիտիկների օգտագործում – 3-5% ռեզորցինի, 5-10% սալիցիլային սպիրտով լեզվի մեջքի մշակում: Ցուցված է նաև օջախի տակ ներարկել 0,25% CaCl2 լուծույթ: Պտկիկների արտահայտված գերաճի դեպքում` կրիոդեստրուկցիա:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին