Լեյշմանիոզներն իրենցից ներկայացնում է հիվանդությունների խումբ, որոնք ընթանում են մաշկի, լորձաթաղանթի կամ ներքին օրգանների ախտահարումով: Հիվանդությունների այս խումբը հիմնականում տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, Միջին Ասիայում,, Անդրկովկասում: Հարուցիչները միաբջիջ լեյշմանիաներն են, անգլիացի բժիշկ Ու. Լեյշմանի անունով, որը 1900 – ին հայտնաբերել է դրանք և տվել նկարագիրը:

Պատճառներ
Հիվանդության փոխանցողները մլակներն են, որոնք վարակվում են հիվանդ մարդու կամ կենդանու արյունը ծծելիս: Հարուցիչը մարդու օրգանիզմ է թափանցում մլակների խայթոցից: Մաշկային լեյշմանիոզները (պենդինյան խոց) թափանցում են մարդու մաշկի մեջ, որի բջիջներում բազմանում են` առաջացնելով բորբոքային գործընթաց` հյուսվածքի հետագա մեռուկացմամբ և խոցերի առաջացմամբ:

Պաթոգենեզ
Տարբերվում են մաշկային լեյշմանիոզնրի երկու տեսակ` քաղաքային և գյուղական: Քաղաքային լեյշմանիոզների դեպքում վարակվում են հիվանդ մարդուց և շներից: Հարուցիչը, ընկելով մարդու օրգանիզմ, 2-8 ամիս (հազվադեպ` 3-5 տարի) չի առաջացնում հիվանդության ակնհայտ դրսևորումներ: Մլակների խայթոցի տեղում գոյանում էաստիճանաբար մեծացող գորշ հանգուցիկ` լեյշմանիոմ: 5 – 10 ամիս անց դրա տեղում առաջանում է կլորավում խոց` պինդ եզրերով ու թարախային արտադրուկով: 2 – 3 ամիս անց սկսվում է դրանց ապաքինումը ու խոցերի տեղում առաջանում են սպիներ: Գյուղական լեշմանիոզների դեպքում վարակի աղբյուր հանդիսանում են կրծողները: Գաղտնի շրջանը տևում է 1 – 4 շաբաթ: Հիվանդությունըւ սկսվում է սուր ձևով, մաշկի վրա գոյանում են թարախակույտանման լեյշմանիոմներ: Հիվանդության հենց առաջին շաբաթում գոյանում են պինդ եզրերով խոցեր, հիմքում` դեղնավուն, թարախային արտադրուկով: 2 – 3 ամիս անց սկսվում է դրանց ապաքինումը ու խոցերի տեղում առաջանում են սպիներ: Ընդերային, վիսցերիալ լեյշմանիոզներ (կալա ազար) վարակվում են հիվանդ մարդուց, շներից ու վայրի կենդանիներից: Հիվանդության գաղտնի շրջանը 10 – 21 օրից մինչև 1 տարի տևողությամբ է ընթանում, սակայն առավել հաճախ` 3 – 6 ամիս է: Մաշկը դառնում է մոմագույն կամ մգանում է: Առաջանում են նաև սրտի, մակերիկամների , արյան փոփոխություններ:

Կանխարգելում/Բուժում
Կանխարգելման միջոցներից են.
Կրծողների բների և մլակների ոչնչացում, թափառող շների որս: Մլակների խայթոցից մարդկանց պաշտպանելու համար օգտագործում են վանող նյութեր, հաստ ցանցավոր վարագույրներ: Մաշկային լեյշմանիոզների տեսակետից անբարենպաստ վայրեր մեկնող անձանց կատարում են կանխարգելիչ պատվաստումներ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին