Պատկանում է լեգեոնելոզների շարքին, որոնց մոտ 30 տեսակների գրեթե կեսը մարդկանց մոտ առաջացնում է սպորադիկ թոքաբորբեր։ Սակայն լեգեոներների հիվանդությունը այս շարքում առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ սրա ժամանակ առաջանում է թոքաբորբ, բարձրանում է ջերմությունը, ախտահարված են երիկամներն ու աղեստամոքսային տրակտը, հանգեցնում է բավականին բարձր մահացության։ Հիվանդության հարուցիչը մահացածի թոքային հյուսվածքում առաջին անգամ հայտնաբերվել է 1977թ., Մակ-Դեյդի և Շեպարդի կողմից։ Առաջին անգամ Ֆիլադելֆիայում արձանագրվեց այս հիվանդության բռնկում, որի ժամանակ հիվանդացավ շուրջ 182 մարդ։ Դրանք ամերիկյան լեգեոներների համագումարի մասնակիցներ էին ու նրանց ընտանիքների անդամները։ Դրանցից 29-ը մահացան։ Համաճարակագիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ առկա է նոր վարակիչ հիվանդություն և անվանեցին «լեգեոներների հիվանդություն»։

Հետագա ռետրոսպեկտիվ շճաբանական քննությունները ցույց տվեցին, որ այս հիվանդությունը 1964-1974թ.թ. արձանագրվել է մի շարք երկրներում (ԱՄՆ, Անգլիա, Իսպանիա)։ 80-ական թվականներին հիվանդության դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ի 40 նահանգներում, Ավստրալիայում, Կանադայում, Անգլիայում, Իսրայելում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և կրել են սպորադիկ բնույթ։ Հիվանդության գաղտնի շրջանը 2-ից 10 օր է։ Հիվանդության ժամանակ արձանագրված սիմպտոմոկոմպլեքսի մեջ չկան այնպիսի նշաններ, որոնք յուրահատուկ լինեն այս հիվանդությանը։ Այն ընթանում է գլխացավերով, չոր հազով, մկանային ցավերով, դողերոցքով, ջերմության բարձրացմամբ (39-40°), կրծքի շրջանի ցավերով, լինում է հևոց, թոքերում խզզոցներ, հարբուխ։ Որոշ դեպքերում նկատվում է երիկամների, աղեստամոքսային տրակտի օրգանների ախտահարում։ Հարուցիչների հայտնաբերման համար օգտագործվող արհեստական սննդային միջավայրը դրական արդյունքներ չի տալիս։ Հարուցիչների հայտնաբերումը կատարվում է հատուկ մեթոդով, որը կոչվում է ռիկկետսոզային. հարուցիչներով վարակում են ծովախոզուկներին, որից հետո փայծաղի պունկտատով վարակում են ձվերի խորիոն ալանտոիսը։ Վարակված ձուն հերձում են, ապա դնում են ուղիղ իմունոֆլյուօրեսցենցիայի ռեակցիա կամ շճաբանական մեթոդ, որի ժամանակ կատարում են ոչ ուղիղ իմունոֆլյուօրեսցենցիայի ռեակցիա Lpneumophila անտիգենի հետ։ Վարակի աղբյուրը դեռևս լրիվ պարզված չէ։ Փոխանցման մեխանիզմը օդային է (աէրոգենային)։ Սակայն ապացուցված է, որ հիվանդներ հայտնաբերվում են այն շինություններում ապրողների շրջանում, ով օգտագործում են անսարք օդափոխիչ (կոնդիցիոներներ)։ Հարուցիչ  են հայտնաբերվել օդափոխիչի հեղուկի մեջ։ Եզակի դեպքերում հարումներ հայտնաբերվել են ջրամատակարարման աղբյուրում։ Հիվանդության դեպքերն ավելի հաճախ հայտնաբերվում են ամռան ամիսներին։ Հակաբիոտիկներով բուժման ժամանակ լավ արդյունք են տվել էրթրոմիցինայի  ռիֆամպիցիլինային բուժումը։

Հիվանդության կանխարգելումը  մշակված չէ։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին