Խրոնիկական կատարալ լարինգիտը՝ կոկորդի լորձաթաղանթի խրոնիկական բորբոքումն է:
Պատճառները.
- Ձայնալարերի գերբեռնվածությունը /երգիչ. ուսուցիչ և այլն/
- Ոչ բարենպաստ արտաքին գործոններ /կլիմայական, մասնագիտական/
Կլինիկա. Հիմնական ամենահաճախ հանդիպող նշանը ձայնի խռպոտությունն է , նաև ձայնի առաջացման ֆունկցիայի խանգարումներ, արագ հոգնածություն, ձայնի տեմբրի փոփոխություն: Կախված հիվանդության արտահայտվածության աստիճանից կարող է հիվանդներին անհանգստացնել չորության, քերոցի, կոկորդում օտար մարմնի զգացում, հազ:
Լարինգոսկոպիկ պատկերը.
- բավարար չափի հիպերեմիա
- կոկորդի լորձաթաղանթի այտուց, ավելի արտահայտված ձայնալարերի շրջանում
- լորձաթաղանթի անոթների արտահայտվածություն
Բուժումը.
- ձայնային ռեժիմ
- տեղային անտիբիոտիկի և հիդրոկորտիզոնի լուծույթով ներլցումներ
- ինհալացիա
- կլիմատոթերապիա
Խրոնիկական հիպերպլաստիկ /հիպերտրոֆիկ/ լարինգիտ
Խրոնիկական հիպերպլաստիկ / հիպերտրոֆիկ/ լարինգիտը բնութագրվում է կոկորդի լորձաթաղանթի սահմանափակ կամ տարածուն հիպերպլազիայով: Տարբերում են կոկորդի լորձաաթաղանթի հիպերպլազիայի հետևյալ ձևերը.
- երգիչների հանգույցներ
- կոկորդի պախիդերմիա
- խրոնիկական ենձայնալարային լարինգիտ
- կոկորդի փորոքների պրոլապս
Կլինիկա
Հիվանդի հիմնական գանգատը տարբեր աստիճանի արտահայտված ձայնի խռպոտումն է, երբեմն աֆոնիա: Սրացման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քերոցի, կոկորդում օտար մարմնի զգացումը, երբեմն հազը՝ լորձային արտադրությամբ:
Ախտորոշումը. Անուղղակի լարինգոսկոպիայի և ստրոբոսկոպիայի միջոցով կարելի է հայտնաբերել կոկորդի լորձաթաղանթի փոփոխված հատվածները:
Տարածուն ձևի լարինգիտի դեպքում հիպերպլաստիկ պրոցեսը՝ լորձաթաղանթի հաստացումը,այտուսվածությունը, տեղակայված է ձայնալարերի ողջ երկայնքով և խոչընդոտում է նրանց լիարժեք իրար մոտենալուն:
Սահմանափա ձևի լարինգիտի / երգիչների հանգույցները/ դեպքում , կոկորդի լորձաթաղանթը բաց վարդագույն, առանց նկատելի փոփոխության, սակայն ձայնալարերի եզրերին, առաջային1/3-ի շրջանում , իրար դիմաց տեղակայված են շարակցահյուսվածքային հանգույցիկներ՝ լայն հիմքով, որոնք խանգարում են ձայնաճեղքի լրիվ փակմանը և արդյունքում ձայնը դառնում է խռպոտ:
Կոկորդի պախիդերմիայի դեպքում պրոցեսը տեղակայված է լինում միջբրգաձևային տարածությունում և ձայնալարերի հետին1/3-ի շրջանում. որտեղ առաջանում են էպիդերմալ սահմանափակ գերաճումներ՝ գրանուլյացիաներ: Կոկորդի լուսանցքում լինում է քիչ քանակությամբ, մածուցիկ արտադրություն, երբեմն կեղևների առկայություն:
Կոկորդի փորոքների լորձաթաղանթի պրոլապսը առաջանում է երկարատև ձայնի գերլարման և բորբոքային պրոցեսի հետևանքով: Արտահայտված արտաշնչման, ֆոնացիայի, հազի դեպքում կոկորդի փորոքների հիպերտրոֆիայի ենթարկված լորձաթաղաթը արտափքվում է, մասնակի ծածկելով ձայնալարերը խանգարում է ձայնաճեղքի լրիվ փակմանը և արդյունքում զարգանում է խռպոտ ձայն:
Խրոնիկական ենթաձայնալարային լարինգիտի դեպքում հիպերտրոֆիայի է ենթարկվում ենթաձայնալարային տարածության լորձաթաղանթը և լարինգոսկոպիկ պատկերը նման է կեղծ կրուպին:
Բուժում Էկզոգեն գործոնների ազդեցության վերացում, ձայնային ռեժիմի պահպանում, իսկ սրացման դեպքում բուժումը կատարալ լարինգիտի նման:
Խրոնիկական ատրոֆիկ լարինգիտ
Խրոնիկական ատրոֆիկ լարինգիտը բնութագրվում է կոկորդի լորձաթաղանթի դիստրոֆիայով, որն ուղեկցվում է վերջինիս գունատությամբ, հյուծվածությամբ, նաև խիտ, մածուցիկ սեկրետի և չոր կեղևների առաջացմամբ:
Պատճառները.
- Շրջակա միջավայրի գործոններ,
- Պրոֆեսիոնալ չարաշահումներ,
- Ստամոքսևաղիքային ուղու հիվանդություններ,
- Քթային շնչառության բացակայություն
Կլինիկա.
Հիմնական գանգատները ատրոֆիկ լարինգիտի դեպքում հանդիսանում են կոկորդում չորության, քերոցի, օտար մարմնի զգացումը, տարբեր աստիճանի արտահատվածության դիսֆոնիայի երևույթները:
Լարինգոսկոպիկ պատկերը: Կոկորդի լորձաթաղանթը հյուծված է, հարթ, փայլուն, տեղևտեղ ծածկված լորձով և կեղևներով:
Բուժումը: Հիմնական պատճառի վերացում/ չծխել, չնդունել գրգռող սնունդ, պահպանել ձայնային ռեժիմ/: Դեղորայքային՝ մուկոլիտիկներ, ըմպանի և կոկորդի ողողում, ինհալացիա / Նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթի և 5 կաթիլ 5%-անոց: Յոդային լուծույթի խառնուրդի միջոցով/,ըմպանի կողմնային պատերի ենթալորձաթաղանթային ինֆիլտրացիա / նովոկաինի1մլ 1%-անոց և ալոէ 1մլ/:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին



