Լամբլիոզն իրենից ներկայացնում է մարսողական համակարգի հիվանդութուն: Հիվանդության հարուցիչ հանդիսանում են նախակենդանիները` լամբիաները. դրանք մակաբուծում են բարակ աղիքներում, որոշ դեպքերում նաև` լեղապարկում: Լամբլիաները լինում են շարժուն / վեգետատիվ / և ոչ շարժուն / ցիստի ձևով /: Շարժուն տիպն ունի 4 զույգ մտրակի և ծծող սկավառակի, որոնք նրան օգնում են կպչել բարակ աղիքների լորձաթաղանթին:

Պատճառներ
Հիվանդությամբ վարակը տեղի է ունենում ջերմային մշակման չենթարկված մրգեր, բանջարեղեն, ջուր օգտագործելու արդյունքում: Ընկնելով մարդու ստամոքսաղիքային համակարգ, լամբլիաները բազմանում են բարակ աղիքներում և գրգռում լորձաթաղանթը: Հիվանդությամբ վարակվելու ժամանակ նկատվում է փորափքանք, սրտխառնոց, որո դեպքերում նաև` փորկապություն: Բարակից անցնելով հաստ աղիքներ` լամբլիաները վերածվում են ցիստերի: Դրանք օրգանիզմից արտազատվում են արտաթորանքի հետ. Կղանքում կարող են պահպանվել մինչև 3 շաբաթ, մաքուր ջրում մինչև`5:

Պաթոգենեզ
Հիվանդության առավել հաճախ դեպքերը նկատվում են 2-5 տարեկան երեխաների մոտ: Այն որոշ դեպքերում ընթանում է առանց արտահայտված ախտանիշների և հայտնաբերվում է այլ հիվանդության ժամանակ զննման ժամանակ: Երեխայի աճը հիվանդության ընթացքի ժամանակ դանդաղում է:

Բուժում
Բուժումը պետք է պարտադիր իրականացվի բժիշկի վերահսկողության ներքո: Հիվանդին խորհուրդ է տրվում հատուկ սահմանված սննդակարգ, որի բաղադրության մեջ անհրաժեշտ է ներառել եփած միս, կաթնաշոռ, մածուն, գազար և այլն: Պետք է սահմանափակել քաղցրեղենի և ալրեղենի օգտագործումը:

Կանխարգելում
Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ճիշտ ժամանակին ախտորոշում անցկացնել և բուժել լամբլիոզով հիվանդներին: Սննդամթերքը պետք է պաշտպանել աղտոտումից, և ակտիվորեն պայքարել ճանճերի դեմ: Պետք է բացառել առանց եռացնելու ջուրը, չլվացած բանջարեղեն և մրգեր: Կարևոր նախապայման է հանդիսանում նաև անձնական հիգիենայի կանոների պահպանումը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին