Կրետինիզմը մի հիվանդություն է, որն առաջանում է վահանագեղձի ֆունկցիայի խանգարումից և բնորոշվում է ֆիզիկական ու հոգեկան (մտավոր) զարգացման կասեցմամբ: Հաճախ տարածված է լեռնային վայրերում:

Պատճառներ
Կրետինիզմի պատճառները կապված են հողում և ջրում յոդի բնական (էկզոգեն) պակասության կամ ներծին (էնդոգեն) անբավարարության հետ:

Պաթոգենեզ
Հիվանդությունը բնորոշվում է մարդկանց և կենդանիների վահանագեղձի չափերի մեծացմամբ: Կրետինիզմով տառապողների մարմնակազմվածքն անհամաչափ է, վերջույթները կարճ են, ոտքերը ծուռ, դաստակները` լայն, մատները` կարճ, դեմքը` փքված, ճակատը` նեղ, քիթը` թամբաձև, ակնախոռոչները` խոր, ականջները` մեծ: Լեզուն լայն է և բերանում չի տեղավորվում, ատամները քիչ են: Մաշկը գունատ է, չոր, մազածածկույթը` աղքատ: Հաճախակի լինում են աճուկային ու պորտային ճողվածքներ: Սեռական օրգանները, ինչպես նաև երկրորդային սեռական հատկանիշները թերզարգացած են, նյութափոխանակությունը` խանգարված, լսողությունը` թույլ: Հիվանդները դանդաղաշարժ են, քնկոտ, որևէ աշխատանք կատարելու անընդունակ: Խանգարված է նաև խոսակցական ակտը:

Բուժում
Անհրաժեշտ է վահանագեղձի անբավարարությունը վերացնող պատրաստուկներ` թիրեոիդին կամ տրիյոդ թիրոզին:

Կանխարգելում
Կրետինիզմի կանխարգելումը ենթադրում է ջրի ու սննդի յոդացում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին