Պաթոլոգիական շեղումները հեմոստազի համակարգում օնկոլոգիական հիվանդների և հեմոբլաստոզներով հիվանդների մոտ շատ բազմազան են իրենց գենեզով և պաթոգենետիկ տարբերակներով, սկսած սիստեմային  արյունահոսությունից, այդ թվում ծանր արյունազեղումներով ուղեղ, պրոֆուզ արյունահոսություններով ստամոքս-աղիքային տրակտից մինչև DBC- համախտանիշ, երակների տրոմբոզ, արտերիաների օբլիտերացիա և օրգանների ինֆարկտ: Հաճախ նույն հիվանդի մոտ զարգանում են բոլոր տիպի խանգարումները: Այս ամենը շատ բարդացնում է հիվանդության ընթացքը և բուժումը, երբեմն բերելով մահվան:

Կոագուլոպատիաների զարգացման մեխանիզմները
Էդոտելիոզ - Միելոպրոլիֆերատիվ այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են`սուր միելոլեյկոզը, միելոմոնոցիտար լեյկոզը, մեգակարիոցիտար լեյկոզը, էսսենցիալ տրոմբոցիտեմիան առաջանում անոթի պատի և էնդոթելի, ինչպես նաև տրոմբոցիտոզի հեմոստազի անբավարարություն:Սրա պատճառը էնդոթելի  բարձր զգայունությունն է լեյկոցիտար պրոտեազների, բլաստերի և լեյկոցիտների ադգեզիայի հանդեպ, որը առավել արտահայտված է լեյկեմիայով հիվանդների մոտ  լեյկոստազի պայմաններում: Շատ բարձր է նաև էնդոթելի զգայունությունը ցիտոկինների հանդեպ, ուռուցքային նեկրոզի գործոնի հանդեպ, քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիայի հանդեպ: Էնդոթելի ախտահարվածությունը խորացնում է նաև այս տիպի հիվանդների մոտ տեղ գտած տրոմբոցիտոպենիան (տրոմբոցիտների քանակի), ինչպես նաև  տրոմբոցիտների որակական շեղումները: Այս ամենի հետևանքով թուլանում է  տրոմբոցիտների անգիոտրոֆիկ ֆունկցիան և անոթները դառնում են փխրուն և խոցելի:

Տարբերում են տրոմբոցիտոպենիայի հետևյալ տեսակները, կախված նրանց առաջացման  մեխանիզմից.
1)հիպոպրոդուկցիոն, կախված ոսկրածուծի մետապլազիայից
2)րետենցիոն`կախված տրոմբոցիտների դեպոյացմամբ մեծացած փայծախում, պորտալ համակարգում
3)тромбоцитопения потребления, երբ զարգանում է սուր կամ ենթասուր DBC- համախտանիշ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին