Կիստան ըստ էության ուռուցքանման գոյացություն է , թարգմանաբար բուշտ է նշանակում: Նա ունի հատկանիշ, որով նման է, և ունի հատկանիշ, որով տարբերվում է ուռուցքից: Ուռուցքին կիստան նմանվում է անզուսպ, օրգանիզմի կողմից չկարգավորվող աճման հատկանիշով, իսկ տարբերվում է բջջային էլեմենտների դիֆֆերենցմամբ: Ինչպես ուռուցքի, այնպես էլ կիստայի էթեոպաթոգենեզում մնում են չպարզաբանված հարցեր; Օդոնտոգեն կիստաների բջիջները ունեն էպիթելային ծագում և իրականում դեռևս հստակեցված չէ, թե այդ էպիթելը որտեղից հայտնվեց կիստայում: Կան կարծիքներ, որ սաղմի զարգացման ընթացքում են մնացած Մալասեյի կղզիակներն են: Որոշ հեղինակներ պնդում են, որ այդ էպիթելը թափանցել է մարգինալ ճանապարհով, և կա կարծիք, որ խուղակների միջով և այլն: Այն ինչը պարզաբանված է` հետևյալն է` ռադիկուլյար կիստաները կապված են ատամների արմատների գագաթների հետ և հանդիսանում են քրոնիկ պերիոդոնտիտի(գրանուլեմատոս) հեռավոր արդյունքը:

Պաթոլոգիական անատոմիան-կիստան դա բուշ է, որն ունի թաղանթ և ունի պարունակություն: Թաղանթը արտաքինից ունի ֆիբրոզ կառուցվածք:Այն իր մեջ կարող է պարունակել անոթներ և նյարդեր, բայց մնում է չկառավարվող : Ներսային շերտը տափակ, չեղջերացող , բազմաշերտ էպիթել է : Կիստայի պարունակությունը ունի դեղին երանգ` իր մեջ պարունակվող խոլեստերինի բյուրեղների պատճառով և օժտված է օպտիկական որոշ հատկությամբ, թափանցիկ է: Կիստայի թաղանթների էպիթելերը արտադրում է կիստոզ հեղուկ: Կիստաի խոռոչում կա որոշակի ճնշում(10-80մմ սնդիկի սյուն), որը բաշխվում է հավասարաչափ: Կիստային հպված ոսկրային հատվածը ապաճում է , լուծվում է և այս պրոցեսի վրա օրգանիզմը որևէ կարգավորող ներգործությոսւն չունի:

Կլինիկա-կլինիկական պատկերը բավական աղքատ է : Ցավի սիմպտոմը բնորոշ չէ: Ֆունկցիոնալ շեղումները կիստայի զարգացման նախնական փուլում բնորոշ չէ: Ֆունկցիոնալ շեղումներ կարող է դրսևորվել մեծ չափի հասած կիստաի ժամանակ: Կիստայի հիմնական հատկանիշը դա ծնոտի որևէ հատվածի հստակ սահմաններ ունեցող արտափքումն է, որը ռեգրես չի ունենում, այլ ընդհակառակը ունի անընդհատ աճելու տենդենց:

Արտաքին զննում մաշկային ծածկույթի փոփոխություն չկա: Շոշափելիս զգացվում է ծնոտի սահմանափակ ուռածություն: Իր կոնսիստենցիայով նման է ծնոտի չախտահարված հատվածներին: Առանձին դեպքերում, եթե կիստան հասել է մեծ չափերի և արտաքինից նրան հարող ոսկրի հաստության մեջ բացակայում է սպունգանման շերտը, առկա է միայն կորտիկալ շերտը, ապա շոշափելիս նկատվում է պերգամենտի ճարճատյունը` (Դյուպյուիտրենի սիմպտոմ): Սա լինում է 12տ. լրացած անհատների մոտ, ավելի փոքրերի մոտ կարող է բացակայել ծնոտների էլաստիկության պատճառով: Սիմպտոմի դրսևորումը պայմանավորված է արտաքին ճնշման տակ կորտիկալ շերտում առաջացող միկրոկոտրվածքներով: Ավելի փոքր տարիքի հիվանդների մոտ վերոհիշյալ սիմպտոմի փոխարեն կարող է զգացվել երևույթ, որը նման է ռետինե խաղալիքը սեղմելիս: Ավելի ուշացած դեպքերում շոշափելիս կարող է նկատվել ֆլյուկտուացիա /ծփանք/:

Բերանի խոռոչի զննում ռադիկուլյար կիստայի դեպքում որպես կանոն տեսնում ենք կամ բացիթողի վիճակում ատամ կամ արմատ, բուժված ատամ: Կիստայի պատճառով կարող են տեղաշարժված լինել իրեն հարող ատամները երկայնականառանցքը թեքված լինի վերտիկալ առանցքի հանդեպ: Լինեն ատամնաշարերի դե‎ֆորմացիաներ: Կիստան կարող է ճնշել նաև իրեն հարող ատամներին, սեղաշարժել դրանք, արգելակել առանցքի ատամների ծկթմանը, նպաստել ռետենցիայի և կինառետենցիայի առաջացմանը: Լորձաթանաթը զննելիս էական փոփոխություն չկա: Երբեմն կարող է գրանցվել անոթային ցանց: Նշենք, որ ստորին ծնոտի ֆրոնտալ ատամների կիստաները հիմնովին աճում են վեստիբուլյար ուղղությամբ: Այսպիսով ծնոտի ծամիչ ատամի կիստանները ծնոտի արտափքում են առաջացնում և` արտաքին և` ներքին հատվածում, ծնոտին տալով իլիկաձև տեսք: Վերին ծնոտի կաղմ. կտրիչներից մեծ մասամբ կիստան զարգանում է դեպի քիմք:Կողմի և կենտրոնի կտրիչներից` քթի խոռոչ և այդ ժամանակ նկատվում է լորձաթաղանթի որոշ արտափքվածություն` Հերբերի բարձիկը:

Ախտորոշում ուշադրություն դարձնել ատամներին, կիստայի պատճառ հանդիսացեող ատամի ախտահարվածության վաղեմությոանը: Վճռական նշանակություն ունեցող մեթոդը դա ռենտգենն է, որով հայտնաբերվում է ոսկրի ռեզորբցիայի կլոր կամ օվալաձև, հստակ սահմաններով օջախ, որը կապված է որևէ ատամի կամ արմատի գագաթի հետ: Եթե կիստան ներաճում է հայմորյան խոռոջի մեջ է , ապա տվյալ ուղղությամբ կիստայի սահմանը կորում է : Այդ պարագայում կիստայի իրական չափերը հայմորյան խոռոչում զբաղեցված ծավալը ճշգրտելու համար կատարում են կոնտրաստ ցիստոգրա‎ֆիա, ցանկալի է ռենտգեն անել 2 պրոեկցիայով` ֆաս, անֆաս: Դիագնոստիկ նշանակություն ունի նաև պունկցիան: Պունկցիայում հայտնաբերվող դեղին հեղուկի առկայությունը խոսում է կիստայի մասին: Նշենք, որ կիստաները տալիս են բարդություններ` ին‎ֆեկցում, այդ ժամանակ դրանք ձեռք են բերում պերիօստիտին կամ օստիօմելիտին բնորոշ կլինիկական պատկեր: Կիստայի հետևանքով կարող են առաջանալ սպոնտան կամ պաթոլոգիական կոտրվածքներ: Կիստան գրեթե միշտ փոխում է ատամի գույնը:

Բուժում կոնսերվատիվ, վիրաբուժական(ցիստոտոմիա, ցիստոէկտոմիա):

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին