Այս հիվանդության հարուցիչը Taeni solium-ն է, որը պատկանում է ժապավենաձև որդերի դասին։ Սրանց հասուն ձվերի երկարությունը հասնում է 2-3 մետրի։ Գլխիկն ունի երկու շարք կարթեր և 4 մկանային ծծաններ։
Բարակ պարանոցից հետո սկսվում են սեգմենտները, որոնց թիվն հասնում է հազարի։ Ի տարբերություն տավարի երիզորդի՝ սրա սեգմենտներն ավելի թույլ են ճյուղավորված, սա ևս հերմոֆրոդիտ է։
Խոզի երիզորդը տարածված է ամենուր, հատկապես այն երկրներում, ուր զարգացած է խոզաբուծությունը։

Հայաստանում այս հելմինթոզը, տավարի երիզորդի համեմատ, պակաս տարածվածություն ունի։
Խոզի երիզորդի վարակի աղբյուրը, փոխանցման մեխանիզմը, ինչպես նաև նրա դեմ պայքարի և կանխազգուշական միջոցառումները նույնն են, ինչ տավարի երիզորդի ժամանակ։

Խոզի երիզորդի ժամամանակ բավականին ուժգին են արտահայտվում թունավորման երևույթները, որի հետևանքով վարակվածների մոտ լինում են փսխման երևույթներ, հետանցքի շրջանում քոր, ցավեր՝ ստամոքսի շրջանում, գլխացւսվեր, գլխապտույտ, հիվանդը կորցնում է քաշը, նկատվում է սակավարյունություն, էոզինոֆիլների նվազում։ Խոզի երիզորդի ժամանակ ի հայտ եկող թունավոր երևույթներից կարող է առաջանալ ցիստիցերկոզ կոչվող ծանր հիվանդությունը։