Խրոնիկական խոցային պիոդերմիա։ Գրեթե բացառապես տեղակայվում է սրունքների մաշկի վրա և բնորոշվում է մեկ, հազվադեպ՝ մի քանի խոցերի գոյացումով, որոնք, որպես կանոն, առաջանում են սուր, բայց հետո ընդունում են երկարատև, թառամ ընթացք: Խոցային ախտահարման ելակետ կարող է հանդիսանալ սովորական էկթիման, ֆուրունկուլը կամ սուր, ինքնատիպ բորբոքային ինֆիլտրատը, որն արագորեն, մի քանի օրում, մեռուկանում է։ Խոցի հատակը սկզբում ծածկվում է մեռուկացված զանգվածներով, հետագայում՝ թառամ գրանուլյացիաներով։ Եզրերը ոչ խիստ բարձրացած են առողջ մաշկի մակարդակից վեր, չունեն կապտակարմիր գույն։ Հիմքի ու խոցերի եզրերի շոշափումը ցավոտ է:

Ախտորոշումը։ Ախտորոշելու ժամանակ պետք է նկատի ունենալ հանգուցային խոցերը (երակների լայնացման առկայություն), ինչպես նաև տրոֆիկ խոցերը։

Բուժումը։ Սկզբնական շրջանում խորհուրդ է տրվում խոցերի լվացում ջրածնի պերօքսիդով կամ կալիում պերմանգանատի տաք լուծույթով, որից հետո սուլֆանիլամիդ֊֊ ների փոշեցանում։ Հետագայում գրանուլյացիաների գոյացումը խթանելու նպատակով՝ վիրակապեր Պիկուլիչի քսուքով։ Խոցերի երկարատև պահպանման դեպքում՝ ցինկ-ժելատինային կամ գիպսի վիրակապ, որը փոխվում է 4-5 օր անց։ Միաժամանակ՝ ընդհանուր ամրապնդող բուժում, վիտամինոթերապիա (ասկորբինաթթու, ռուտին, վիտամին B1):

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին