Խանդրոդիստրոֆիան բնութագրվում է ոսկրերի բազմաթիվ դեֆորմացիաներով, որոնք առաջացնում են գաջաջություն: Հիվանդի մոտ նկատվում են հիդրոցեֆալիայի երևույթներ: Այդպիսի երեխաների կյանքը կարճ է: Հիվանդության էությունը կայանում է էնխոնդրալ աճի ընթացքի խախտումով: Ընդ որում, ոսկրերի պերիոստալ և էնդոստալ աճը չի խախտվում, հիվանդության ընթացքը բավականին բնորոշ է, քանի որ այն հայտնաբերվում է անմիջապես երեխայի ծնվելուց հետո. կարճահասակ, մեծ գլուխ, կարճ ստորին և վերին վերջույթներ:

Գանգի մեծությամբ բնութագրվում է արտահայտված ճակատային բլթերով, նաև քումքային, ծոծրակային և գագաթային թմբկություններով: Այդ հիվանդների մոտ պարանոցը կարճ է, թիկունքը լայն է, կուրծքը լավ զարգացած, որովայնը մեծացած է: Նկատվում է գոտկային լորդոզի արտահայտում, վերջույթների հատվածների ծռվածություն, հոդերի հաստացում և դեֆորմացում, իսկ դաստակի մատները հաստացած և կարճ են: Մեծահասակների առավելագույն հասակը չի գերազանցում 120 սմ-ից: Ներքին օրգանների կողմից որոշակի փոփոխություններ չեն նկատվում, հոգեվիճակի անկում չի նկատվում: Անհրաժեշտ է նշել, որ խոնդրոդիստրոֆիկների 80 %-ը մահանում են դեռ ներարգանդային շրջանում, կամ ծնվելիս: Իսկ ծնվածները կարող են ապրել մինչև խոր ծերություն:

Բուժումը հիմնականում հանգում է օրթոպեդիկ միջամտությունների և սանատոր-կուրորտային բուժման(ծովային լոգանքներ, ծկան յուղ, վիտամիններ, երկաթ պարունակող դեղերի օգտագործում և այլն): Վերջերս հասակի զարգացման համար օգտագործում են անաբոլիկ հորմոններ: Ծռված վերջույթների ուղղման համար հնարավոր է կիրառել վիրաբուժական միջամտություններ - կորրիգացնող օստեոտոմիաներ, ստորտամբիոնային օստեոտոմիա, ազդրի վզիկի վարուսային դեֆորմացիաների ժամանակ և վերջապես, վերջույթներ երկարացման դեպքում կոմպրեսիոն-դիստռակցիոն սարքավորումների օգնությամբ (Իլիզարովի, Վոլկով-Հովհանիսյանի և ուրիշների սարքավորումներով): Խոնդրոդիստրոֆիաների կանխման համար մեծ նշանակություն ունի դեֆորմացիաների պրոֆիլակտիկան, քանի որ մանկական հասակում վաղաժամ ոտքի կանգնելը կարող է խորացնել վերջույթների եղած դեֆորմացիան: Դեֆորմացիաների ժամանակ նշանակում են նաև օրթոպեդիկ սարքավորումներ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին