Սոմատիզացված խանգարում։ Հիմնական հատկանիշը բազմաթիվ սոմատիկ գանգատներն են տարիների ընթացքում, որոնք սկսել են դրսևորվել հիվանդի կողմից դեռևս մինչև 30 տարեկան հասակը։ Սոմատիգացված խանգարումը ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում։ Հիվանդությունը դժվար է ենթարկվում բուժման։

Կոնվերսիոն խանգարում։ Կոնվերսիոն խանգարումները՝ ամնեզիա, սենսոր խանգարումներ, քայլելու դժվարություններ և այլն, որոնք մանրամասն նկարագրված են կոնվերսիոն նևրոզի ժամանակ, ավելի քիչ են հանդիպում ընդհանուր պրակտիկայում։ Այդպիսի ախտորոշումով հիվանդանոցներ դիմողները կազմում են 1%։

Սոմատոֆորմ ցավային խանգարում։ Հիվանդների շրջանում առաջանում են քրոնիկական բնույթի ցավեր, որոնք պայմանավորված չեն որևէ սոմատիկ հիվանդությամբ, սակայն վեց ամսից ոչ պակաս հիվանդին մտահոգում են։

Հիպոխոնդրիա։ Բնորոշվում է հիվանդի մշտական մտավախությամբ, համոզմունքով, որ ինքը տառապում է այս կամ այն հիվանդությամբ։ Ադեկվատ կլինիկւսկւսն և լաբորատոր հետազոտությունները բացառում են որևէ սոմատիկ հիվանդության գոյությունը, որը կարող էր առաջացնել հիվանդի կողմից ներկայացվող գանգատներն ու զգացողությունները։ Սակայն հիվանդի համոզմունքը հնարավոր չէ վերացնել բժիշկների բացատրություններով, հետազոտությունների արդյունքներով։ Հիպոխոնդրիա ախտորոշումը հաստատվում է այն դեպքում, երբ այդ համառորեն դրսևորվող համոզմունքը ունի վեց ամսից ոչ պակաս տևողություն։

Դիսմորֆոֆոբիա։ Այս համախտանիշի առկայության դեպքում հիվանդը համոզված է, որ իր մարմնի այս կամ այն մասը չափազանց մեծ է կամ չափազանց փոքր, տձև կամ այլանդակ։ Նա ամբողջովին տարվում է իր «տգեղության» հետ կապված մտքերով ու տառապանքներով, նրան թվում է, որ բոլորը ուշադրություն են դարձնում և խոսում են այդ մասին։ Դիսմորֆոֆոբիան դժվար է ենթարկվում բուժման։ Կոսմետիկական վիրաբուժությունը հակացուցված է, եթե իհարկե չկան արտաքինի ռեալ լուրջ թերություններ։

Բուժումը։ Պսիխոսոմատիկ տեսության ներկայացուցիչները համարում էին, որ պսիխոսոմատիկ խանգարումները ենթակա են հոգեբանական բուժման, որը կարող է նպաստել առողջացմանը կամ հիվանդագին վիճակի բարելավմանը։ Սակայն պարզվեց, որ որոշ հոգեբանական խանգարումներ, որոնք առաջանում են սոմատիկ հիվանդություններով պայմանավորված, կարիք ունեն բուժման հոգեբուժական միջոցներով նեյրոլեպտիկներ, հակադեպրեսանտներ, անքսիոլիտիկներ և իհարկե պսիխոթերապիա։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին