Keratoacanthoma,  հունարեն keras-  եղջերացող  նյութ  և  acantha- փուշ: Կերատոականտոմա ( հոմանիշները. եղջերացող  կակղամորթ, բարորակ  ականտոմա), արագ  զարգացող  և  ինքնուրույն  ետընթացող  էպիդերմալ  բարորոկ  ուռուցք  է, որը հաճախ  չարորականում  է:Շրթունքների  կարմիր  երիզի  վրա  կերատոականտոման  հանդիպում  է  ոչ  հաճախ,  բերանի  խոռոչի  լորձաթաղանթի  վրա  չի  հանդիպում, հազվադեպ  հայտնաբերվում  է  լեզվի  վրա:Էթիոլոգիան  և  պաթոգենեզը  անհայտ  են:Կան  կասկածներ  հիվանդության  վիրուսային  բնույթի, երկարատև  արևահարության, վնասվածքների, կուպրի  և  խեժի  ազդեցության  մասին:

Կլինիկական  պատկեր.  Հիվանդությունը  սկսվում  է  շրթունքի  կամ  լեզվի  վրա  գորշակարմրավուն  խիտ  կիսագնդաձև  հանգույցիկի  առաջացումով,որի  կենտրոնում  առկա  է  ձագարաձև  խորությունը:Մի  ամսվա  ընթացքում  հանգույցիկը  հասնում  է  2,5 x 1 սմ, որիկենտրոնում  առկա  է  արտահայտված  խորություն  լցված  եղջերացող  զանգվածներով, որոնք  հեշտությամբ  հեռացվում  են, որիցհետո  բացվում  է  խառնարանանման  խորությունխիտգլանակաձև  եզրով: Կերատոականտոման  ձուլված  չէ  ենթակա  հյուսվածքների  հետ, շարժուն  է, համարյա  անցավ: Կերատոականտոման  ունի  երկու  ելք: 6-8  ամիս  հետո  ինքնակա  ետընթաց  է  ունենումթողնելովսպի  կամ  էլ  ձևափոխվում  է  քաղցկեղի:

Հիստոլոգիական  պատկեր. Իրենից  ներկայացնում  է  խիստ  սահմանափակ  մի  քիչ շրջապատող  հյուսվածքներից  վեր  բարձրացած  էպիթելյար  ուռուցք  մեծ  եղջերացող  խցանով:Էպիթելին  բնորոշ  է  ոչ  հավասարաչափ  ականտոզ,դիսկոմպլեքսացիայի  և  տձևության  երևույթներով:Երբեմն  առկա  է  կեղծ  էպիթելային  հիպերպլազիա:

Ախտորոշում  և  տարբերակիչ  ախտորոշում. Ախտորոշման  համար  բնորոշ  է  կլինիկական  տիպիկ  պատկերը  և  արագ  աճը:Ի  տարբերություն  գորտնուկավոր  նախաքաղցկեղի  կերատոականտոմային  բնորոշ  է  ձագարաձև  խորությունըկենտրոնում  լցված  հեշտ  հեռացվող  եղջերացող  զանգվածներով:Դվար  է  տարբերակել  կերատոականտոման  քաղցկեղի  էկզոֆիտ  ձևից: Այս  դեպքում  նշանակալիցը  այն  է, որ  քաղցկեղային  ուռուցքը  տեղակայվում  է  ավելի  խորը, ունիխիտ  կազմություն  հատկապես  հիմքում, և  քաղցկեղի  դեպքում  հեռացնելիս  եղջերացող  կուտակումները  առաջանում  է  արյունահոսություն: Տարբերակում  են  նաև  վարակիչ  կակղամորթից,որը  ունի  ավելի  փափուկ  կազմություն  և  կենտրոնական  խորությամբ  պարունակությունը  հատիկավոր  է:Ախտորոշումը  հաստատվում  է  հիստոլոգիական  հետազոտություններով:

Բուժումը. Վիրաբուժական  միջամտությունը  առողջ  հյուսվածքների  սահմաններում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին