Կերատիտը, որը նաև անվանում են եղջերենաբորբ, իրենից ներկայացնում է աչքի եղջերենու բորբոքում: Հիվանդության առաջացման պատճառը հաճախ վիրուսն է, վիտամին A-ի անբավարարությունը, որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ, դիֆթերիա, սիֆիլիս, գոնորեա, տուբերկուլոզ), իսկ երբեմն նաև` այլ միկրոօրգանիզմները: Երբ աչքի եղջերենին ծառի ճյուղով, եղունգով կամ ինչ-որ այլ օտար մարմնով վնասվում է նույնպես կարող է առաջանալ կերատիտ:

Հիվանդի մոտ առաջանում է լուսավախություն, արցունքահոսություն, աչքերում օտար մարմնի զգացողություն, ցավ: Երբեմն այս երևույթներն այնքան արտահայտված են, որ հիվանդը աչքերը չի կարողանում բացել: Տեսողության սրությունը զգալիորեն նվազում է, եթե ախտահարվում է եղջերենու կենտրոնական մասը, իսկ եղջերաթաղանթի ծայրամասերի բորբոքումը տեսողության սրության վրա չի ազդում: Նշված ախտանշաններն ի հայտ գալիս պետք է անմիջապես դիմել ակնաբույժի և խստորեն կատարել նրա խորհուրդները: Հիվանդության ուշացած կամ սխալ բուժումը կարող է առաջացնել եղջերենու կայուն մթագնում: Նման դեպքում տեսողության սրությունը երբեմն այնքան է վատանում, որ ախտահարված աչքով հիվանդն ընդունակ է միայն տարբերել լույսը մթից: Հիվանդությունից 5-6 ամիս հետո, տեսողության սրությունը խիստ նվազելու դեպքում, կարելի է կատարել եղջերապատվաստում, որը մասնակիորեն վերականգնում է տեսողության սրությունը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին