Փափուկ, ծփացող (ֆլուկտուացվոդ) ուռուցք է։ Հաճախ այն տեղակայվում է կողմնոսկրի շրջանում և ախտորոշվում է ծնվելուց մի քանի ժամ կամ օր հետո։ Կեֆալոհեմատոման սովորաբար ներծծվում է մի քանի շաբաթվա ընթացքում։ Հազվադեպ կարող է թարախակալվել: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:

Կեֆալոհեմատոման պետք է տարբերել ուղեղային ճողվածքից: Վերջինիս համար բնորոշ է անոթազարկի (պուլսացիայի) առկայությունը, տեղակայումը ոսկրերի միջև, լացի ժամանակ չափերի մեծացումը: Ուղեղային ճողվածքի սեղմումը որոշ երեխաների մոտ կարող է ցնցումների պատճառ դառնալ:
 

 


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին