(soor)

Բերանի խոռոչի լորձաթաղանթի սնկային հիվանդություն է։ Կաթնախտը մեծ մասամբ լինում է թուլակազմ, վաղածին, ինչպես նաև հակաբիոտիկներ ընդունած երեխաների մոտ։ Բերանի լորձաթաղանթում առաջանում է մանր, կետավոր սպիտակ ոստայն, սկզբում հատ-հատ, իսկ հետո՝ ավելի շատ միախառնված։ Արտաքուստ դրանք կտրված կաթի կամ կաթնաշոռի թանձրուկներ են հիշեցնում, որոնք դժվարությամբ են տարբերվում լորձունքից։ Կաթնախտի կղզյակները տեղավորվում են այտերի ներքին մակերեսին:

 

Կաթնախտ նկատելիս նորածնին մեկուսացնում են: Բերանի խոռոչի լորձաթաղանթը մշակում են մեթիլենային կապույտի կամ բրիլիանտ կանաչի 1%-անոց ջրային լուծույթով: Այդ նպատակով կարելի է օգտագործել նաև բորատի 20%-անոց գլիցերինային լուծույթ։

 

Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան