Սուր կատառալ ռինիտը ամենատարածված հիվանդություններից է, որով մարդը հիվանդանում է իր կյանքի ընթացքում: Սուր ռինիտը (այլ կերպ սովորական մրսածություն) կարող է հանդիսանալ ինչպես քթի խոռոչի առանձին պաթոլոգիական վիճակ, այնպես էլ` որպես որևէ ինֆեկցիայի կամ մրսածության ախտանիշ: Մարմնի տարբեր մասերի մրսածությունը կարող է պատճառ դառնալ սուր ռինիտի: Այսպիսով հայտնի է որ սովորական մրսածությունը կապված է որոշակի ռեֆլեքսային մեխանիզմների հետ, որոնք պատասխանատու են` քթի լորձաթաղանթի` ցրտին տված ռեակցիային: Մեծամասբ դեպքերում սուր ռինիտն առաջանում է անմիջապես ոտքերի կամ գոտկային հատվածի մրսածությունից հետո: Այսպիսով մրսածությունը հանդիսանում է կատառալ ռինիտի տրիգերային մեխանիզմ: Գոտկային հատվածի մրսածությունը բերում է երիկամային անոթների կայուն սպազմի, որը բերում է օրական դիուրեզի փոփոխության: Քթի լորձաթաղանթն` իր բավականին մեծ սեկրետոր հնարավորությամբ պետք է որ մասնակիորեն հավասարակշռի հեղուկի բալանսը արյան և հյուսվածքների միջև: Սա ռեֆլեքս է:

Սուր ռինիտը քթի խոռոչի լորձաթաղանթի ոչ սպեցիֆիկ բորբոքումն է, որի ժամանակ դիտվում է բնորոշ նշաններ. քթի փակվածություն, ռինոռեա, փռշտոց և քոր քթում: Ռինիտը կարող է ընթանալ ինչպես ինքնուրույն հիվանդություն` ոչ սպեցիֆիկ բորբոքում,այնպես էլ տարբեր ինֆեկցիոն հիվնդություններին ուղեկցող հիվանդություն` սպեցիֆիկ ռինիտ:

Սուր ռինիտի էթիոլոգիան.


- Սուր ինֆեկցիոն ռինիտի հարուցիչներն ենև վիրուսներ, մանրէներ և նրանց ասոցացիաները:
- Քթի լորձաթաղանթը առաջին հերթին ախտահարում են ռինովիրուսները, ադենովիրուսները, գրիպի, պարագրիպի և այլ վիրուսներ:
- Վիրուսները ստեղծում են պայմաններ միկրոբային ֆլորայի զարգացման համար,և այդ ժամանակ սուր ինֆեկցիոն ռինիտի հարուցիչներ կարող են լինել տարբեր միկրոօրգանիզմներ (պնմոկոկեր, հեմոֆիլային ցուպիկը, ստրեպտոկոկերը, ստաֆիլոկոկերը, մորաքսելան և այլն):
- Ինֆեկցիայի ներթափանցման համար կարևոր նշանակություն ունի օրգանիզմի տեղային և ընդհանուր իմուն պաշտպանության խանգարումը:

Ռինիտների դասակարգումը.
1.Կատառալ
ա/Հասարակ
բ/ Տարածված
գ/Մշտական
2.Հիպերտրոֆիկ
ա/Սահմանափակ
3.Ատրոֆիկ
ա/Գարշահոտ(օզենա)
4.Վազոմոտոր
ա/Ալերգիկ
բ/Եղանակային
գ/Նեյրովեգետատիվ

Սուր ռինիտի կլինիկան.
Սուր ռինիտի երեք շրջանները.
I և չոր գրգռման շրջան,
II և շճային արտադրության շրջան,
III և լորձաև թարախային արտադրության շրջան.
Հիմնական նշաններըև ընդհանուր վիճակի խանգարումներ, քթային արտադրություն և դժվարացած քթային շնչառություն: Այս սիմտոմները կախված հիվանդության շրջանից կարող են տարբեր աստիճանի արտահայտվել:
I շրջանևչոր գրգռման շրջան.
- Տևում է մի քանի ժամից մինչև 1և2 օր:
- Գանգատվում են քթում և քթըմպանում չորությունից, քորի, քերոցի, այրոցի զգացումից:
Միաժամանակ ի հայտ է գալիս թուլություն, գլխում ծանրության և ցավի զգացում:
- Կարող է մարմնի ջերմաստիճանը բարձրանալ մինչև 37 °С և ավելին:
- Առաջային ռինոսկոպիայի ժամանակ նկատվում է լորձաթաղանթի հիպերեմիա, անոթների արտահայտվածություն, չորություն և արտադրության բացակայություն;
II շրջան և շճային արտադրության.
- Զարգանում է բորբոքումը, ի հայտ է գալիս մեծ քանակությամբ թափանցիկ ջրանման հեղուկ, արտազատվելով անոթներից (տրանսուդատ).
- Կապված բակալաձև բջիջների և լորձային գեղձերի ֆունկցիայի ուժեղացման հետ` քթային արտադրությունը դառնում է շճաև լորձային:
- Հիվանդության այս շրջանում այրոցի և չորության զգացումը նվազում է, ուժեղանում է քթային դժվարաշնչությունը:
- Տեղի է ունենում պրոցեսի տարածում արցունքատար ուղիներ և լսողական փող, առաջանում է կոնյուկտիվիտ, արցունքահոսություն, ականջում փակվածության և աղմուկի զգացում:
III շրջանև լորձա և թարախային արտադրության
- Սկսվում է հիվանդության 4 և 5 օրերին:
- Էպիթելյալ բջիջների վիրուսային ախտահարման ֆոնի վրա միանում է նաև միկրոբային ֆլորան:
- Առաջանում է խիտ լորձաևթարախային, դեղնաևկանաչավուն արտադրություն:
- Արտադրության քանակությունը և լորձաթաղանթի այտուցվածությունը աստիճանաբար պակասում է, վերականգնվում է քթային շնչառությունը, լավանում է ընդհանուր վիճակը:
- Հիվանդությունից 8և12 օր անց սուր հարբուխը դադարում է:

Սուր ռինիտևIIIև շրջան.
- Քթային խեցիները բավարար այտուցված:
- Լորձաթաղանթը հիպերեմիկ` ցիանոտիկ երանգով:
- Արտադրությունը ավելի քիչ` լորձաթարախային բնույթի:

Սուր ռինիտի բուժումը ըստ համապատասխան շրջանների.
I շրջանում նշանակվում է.
- քրտնաբեր և շեղող միջոցառումներ: Տաք լոգանք ` ոտքերի , ձեռքերի կամ ընդհանուր, 10և15 րոպե, դա կարելի է համատեղել` մանանեխի սպեղանին ձկնամկաններին կամ ոտնաթաթերի ներբաններին դնելով, որից հետո հիվանդը խմում է ազնվամորիով տաք թեյ, նաև УВЧ ևУФО քթին:

Դեղորայքային բուժում.
- սալին, ակվա մարիս կամ ֆիզիոմերև քթի աէրոզոլ, որոնք խթանում են քթի լորձաթաղանթի մուկոցիլյար ակտիվությունը:
- Ինտերֆերոն կամ իմունոգլոբուլիններ ապլիկացիայի, ինստիլյացիայի, ողողման ձևով, լիզոցիմ, ИРСև19 ներքթային ինհալացիոն աէրոզոլ:
- դերինատի 0,25%ևոց քթի կաթիլներ:
Սուր ռինիտի բուժումը (II շրջան).
Հիվանդության IIև շրջանում կիրառում են.
- Բիոպարօքսի աէրոզոլ կամ պոլիդեքսա ֆենիլէֆրինով, իզոֆրա ( քթի կաթիլներ),
- տարբեր քթի անոթասեղմիչ կաթիլներ (նաֆթիզին, սանորին, գալազոլին և այլն),
- ИРСև19 աէրոզոլ ինհալացիայի ձևով երկու քթանցքներում,
- սինուպրետ կաթիլների կամ դրաժեների ձևով` խմելու համար,
- Էռեսպալի սիրոպ կամ հաբեր (պրոստագլանդինների ինհիբիտր, կարգավորում է մուկոցիլյար ակտիվությունը),
- Շարունակել ֆիզիոթերապևտիկ միջոցառումները. միկրոալիքային թերապիա, УВЧ և УФО, լազերոև և մագնիտոթերապիա ` քթում տեղային:

Սուր ռինիտի բուժումը (III շրջան).
Սուր ռինիտի երրորդ շրջանում.
- տտիպող և հակամիկրոբային ազդեցության միջոցներ` 3և5%և ոց կոլարգոլի և պրոտարգոլի լևթներ, 20%և ոց ալբուցիդի լևթ.
- ИРСև19 աէրոզոլ.
- շարունակվում են ֆիզիոթերապևտիկ միջոցառումները.
- նշանակվում են պոլիվիտամիններ, ամիքսին 0,06 խմելու համար, մարդու նորմալ իմունոգլոբուլին (3 մլ մ/մ միանգամից):

Խրոնիկական կատարալ ռինիտ
Կլինիկա.
- Քթային շնչառության կայուն խանգարում, քթից պարբերաբար լորձային կամ լորձաթարախային բնույթի արտադրություն:
- Կատարալ և հիպերտրոֆիկ ռինիտները տարբերակելու համար կիրառվում է անեմիզացիայի փորձը. քթի լորձաթաղանթին քսվում է անոթասեղմիչ նյութեր (ադրենալինի 0,1% լևթ, գալազոլին և այլն), այդ ժամանակ ստորին խեցիների չափսերի որոշակի կրճատումը վկայում է իսկական ռինիտի բացակայության մասին:

Բուժումը.
- ոչ բարենպաստ էկզոգեն (աշխատանքային, կլիմայական) և էնդոգեն (քթի միջնապատի թեքում, ադենոիդային վեգետացիաների հեռացում) գործոնների վերացում:
- քթի տտիպող կաթիլներ,
- քթի շրջանում УВЧ , էնդոնազալ УФО (տուբուսևկվարց):

Խրոնիկական կատարալ ռինիտ
- Քթային միջին և ստորին խեցիների կանգային հիպերեմիա և լորձաթաղանթի այտուցվածություն ,
- Ուռածությունը, երբեմն ցիանոտիկ երանգով,
- Քիչ քանակությամբ լորձային արտադրություն

Խրոնիկական հիպերտրոֆիկ ռինիտ
Կլինիկա.
- Քթային շնչառության կայուն խանգարում:
- Լորձաթաղանթի հիպերտրոֆիկ մասերի առկայություն, հաճախ ստորին և միջին քթային խեցիների մակերեսին:

Բուժումը` վիրահատական և Խնայողական վիրահատական միջամտություն. քիմիական նյութերով այրում (արծաթի նիտրատի 30և50% ևոց լևթով, քրոմաթթվի), գալվանոկուստիկա, ստորին քթային խեցիների ուլտրաձայնային դեզինտեգրացիա, լազերոդեստրուկցիա, ենթալորձաթաղանթային վազոտոմիա, և հիպերտրոֆիկ քթային խեցիների մասնակի հեռացումև խնայողական ստորին կոնխոտոմիա, ստորին քթային խեցիների ոսկրային եզրերի ենթալորձաթաղանթային հեռացում (օստեոկոնխոտոմիա), և միաժամանակև լատերոկոնխոպեքսիա

Խրոնիկական հիպերտրոֆիկ ռինիտ
- Կատառալ և հիպերտրոֆիկ ռինիտների ռինոսկոպիկ պատկերը շատ դեպքերում նման է:
- Որպեսզի տարբերակենք խրոնիկական ռինիտի այս ձևերը կատարվում է անեմիզացիայի փորձը` հիպերտրոֆիկ ռինիտի դեպքում այն բացասական է:

Հասարակ ատրոֆիկ ռինիտև քթի լորձաթաղանթի ոչ սպեցիֆիկ փոփոխություններ դիստրոֆիկ բնույթի
Պատճառները.
- անբարենպաստ արտադրական և կլիմայական գործոնների ազդեցությունը,
- էնդոկրինո և հորմոնալ խանգարումները և քթի խոռոչի հաճախակի բորբոքային հիվանդությունները, որոնք բերում են լորձաթաղանթի տրոֆիկ փոփոխությունների առաջացման,
- Տրավմաները և քթի խոռոչի լայնածավալ վիրահատական միջամտությունները և արմատական կոնխոտոմիա, ուռուցքի հեռացում և այլն:

Օզենա և գարշահոտ հարբուխ
- Սա քթի խոռոչի և հարքթային ծոցերի ատրոֆիկ պրոցեսի ծանր ձև է, որն տարածվում է լորձաթաղանթի, քթի խոռոչի ոսկրային պատերի և քթային խեցիների վրա, ուղեկցվելով արագ չորացող և սպեցիֆիկ տհաճ հոտով առտադրության առաջացումով:
- Այս հիվանդության ծագման հարաբերական տարածված տեսություններն են հանդիսանում ` ինֆեկցիոն և նեյրովեգետատիվ:

Կլինիկա
- քթում արտահայտված չորություն և մեծ քանակությամբ կեղևների առաջացում:
- առկա է քթից տհաճ գարշահոտություն , որն սովորաբար հիվանդները չեն զգում,
- դժվարացած քթային շնչառություն,
- հոտառության բացակայություն:

Օզենայի բուժումը
Ախտածագումային թերապիա.
- հակամիկրոբային թերապիա ` հակաբիոտիկներով , որոնք ազդում են կլեբսիելաների վրա (ստրեպտոմիցին, կեֆզոլ և այլն).
- երկաթի պրեպարատներով բուժում` միջմկանային կամ ներերակային ներմուծման ճանապարհով (ֆերումլեկ, էկտոֆեր);
- իմունոթերապիա:

Սիմտոմատիկ բուժում.
- քթի խոռոչի ողողումներ ֆիզ. լևթով` ավելացրած յոդ, ծովային աղի լևթով,
- քթի խոռոչում յոդևգլիցերինի , 5% սինտոմիցինի էմուլսիայի տամպոների դնում, քլորոֆիլոկարոտինային մածուկով մոմիկների, բուսական յուղերով տամպոններ, մենթոլային խառնուրդների (0,3) և բորաթթվի (10 գ) կիրառում:
Վիրահատական բուժում.
և արհեստական ճանապարհով քթային անցուղիների նեղացում, որի դեպքում միջնապատի և քթի խոռոչի հատակի ենթալորձաթաղանթային հյուսվածքում տեղադրվում են տրանսպլանտատներ (աուտոաճառ, պոլիֆազեն, պոլիուռետան և այլն):

Վազոմոտոր ռինիտ
Հիվանդությանը բնորոշ է ախտանիշների տրիադա.
- պարօքսիզմալ, նոպայաձև փռշտոց, կապված քթում առաջացած քորի հետ,
- ռինոռեա առատ ջրային և լորձային առտադրություն,
- դժվարացած քթային շնչառություն, պարբերաբար ավելի արտահայտված կամ ոչ:

Տարբերում ենք վազոմոտոր ռինիտի երկու ձև.
- ալերգիկ, որն իր հերթին լինում է սեզոնային և մշտական
- նեյրովեգետատիվ
Ալերգիկ ռինիտի էթիոլոգիկ գործոնը հանդիսանում է ալերգենըև նյութ, որի նկատմամբ օրգանիզմը ունի զգայունություն: Նեյրովեգետատիվ ձևի հիմքում ընկած է և նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ փոփոխությունները, էնդոկրին դիսֆունկցիաները:

Ալերգիկ ռինիտև սեզոնային ձև.
- Հիվանդության սեզոնային ձևը կապված է բուսական փոշիների ազդեցությամբ և կրկնվում է ամեն տարի, նույն ժամանակ` ծաղիկների ծաղկման շրջանում:
- Ալերգենը կարող է լինել տարբեր խոտերի փոշի (հաճախ գյուղական վայրերում) կամ ծառերի (հաճախ քաղաքներում), կարող է լինել մի քանի ալերգեն:
- Ալերգիկ ռինիտի ախտածագումնաբանական հիմքում ընկած է IgE. գերարտադրությունը: IgE , պարարտ և բազոֆիլ բջիջների փոխազդեցության հետևանքով նրանց թաղանթների վրա տեղի է ունենում ալերգիկ ռեակցիայի մեդիատրների կուտակում/հիստամին, սերոտոնին և այլն/:
- Մեդիատրներն ազդում են հիստամինային H1և և H2ևռեցեպտորների վրա, արդյունքում տեղի է ունենում քթի լորձաթաղանթի միկրոցիրկուլյատոր ցանցի պոստկապիլյար մասի բջիջների և էնդոթելի հարթ մկանների կծկում: Այս ամենը ի վերջո բերում է անոթների թափանցելիության մեծացման, այտուցի զարգացման;

Ալերգիկ ռինիտևմշտական ձև.
- Զարգանում է ալերգենի մշտական կոնտակտի հետևանքով /տնային և թղթային փոշի, կենդանական բուրդը, ակվարիումային ձկների կերը,ամենահասարակ սնկերը , սնունդը , դեղորայքը և այլն/:
- Հիմնական սիմտոմը համարվում է քթի մշտական փակվածությունը: Փռշտոցի նոպաներ լինում են հազվադեպ, քթում քորը հաճախ բացակայում է,քթային արտադրությունը ջրային չէ, այլ խիտ, լորձային:
- Ռինոլոգիական նշաններին զուգահեռ հիվանդների մոտ հաճախ նկատվում է մաշկային քոր, կոնյուկտիվայի հիպերեմիա, արցունքահոսություն, գլխացավ, հոգնածություն, հոտառության նվազում, քնի խանգարում:

Ալերգիկ ռինիտի բուժումը.
- Բացառել կամ խիստ պակասեցնել ալերգիկ պատճառների հետ շփումը,
- Ոչ սպեցիֆիկ հակաալերգիկ թերապիա (քրոմոններ, հակահիստամինային միջոցներ, կորտիկոստերոիդներ).
- Սպեցիֆիկ իմունոթերապիա (ՍԻԹ).
- Վիրահատական մեթոդներ, որոնց նպատակն է լավացնել քթի խոռոչի աէրացիան և թարախային օջախի էլիմինացիան,
- Ռեֆլեքսոթերապիա:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Աղբյուրը՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան