Ոսպնյակը (lens cristalina) թափանցիկ, ոսպանման գոյացություն է, որն ըստ բեկող ուժի եղջերաթաղանթից հետո համարվում է աչքի երկրորդ օպտակական միջավայրը (18,0–19,0): Ոսպնյակը գոյանում է բացառապես էկտոդերմայից, ունի էպիթելային կառուցվածք, այն զուրկ է սեփական արյան անոթներից և զգացող նյարդաթելերից: Այդ իսկ պատճառով վերջինում չեն կարող զարգանալ բորբոքային պրոցեսներ, ինչպես նաև նորագոյացություններ: Ոսպնյակը կազմված է ոսպնյակային թելիկներից, որը պարփակված է ոսպնյակի պատիճի մեջ:
Երիտասարդ տարիքում ոսպնյակային թելիկներն էլաստիկ են, փափուկ, տարիքի հետ կապված, սկսած 20-25 տարեկանից ոսպնյակի կենտրոնական մասը պնդանում է, արդեն ի հայտ է գալիս փոքրիկ կորիզակ, այնուհետև գնալով սկսված պրոցեսը խորանում է, ոսպնյակային թելիկները հատկապես կենտրոնական մասում ավելի են պնդանում, ջրազրկվում և 40-45 տարեկան հասակում վերջինիս մեջ հայտնվում է լավ ձևավորված պինդ կորիզակ:

Այնուհետև կորիզակը շարունակում է մեծանալ, ոսպնյակի կեղևային (կորտիկալ) շերտը բարակում է, 60-65 տարեկանում կորիզակը գրավում է գրեթե ամբողջ ոսպնյակապատյանը, որի հետ կապված աչքի ակոմոդացիայի ունակությունը սպառվում է: Վերջին տարիներս հաստատված է, որ ոսպնյակի պղտորման ժամանակ, պրոցեսի հարաճման հետ մեկտեղ նրա մեջ պակասում են սպիտակուցները, զգալիորեն իջնում է լակտատդեհիդրոգենազայի ակտիվությունը, զարգանում է մետաբոլիկ ացիդոզ:

Վերոհիշյալ բոլոր փոփոխությունների հետ մեկտեղ խիստ խանգարվում է ոսպնյակի նյութափոխանակությունը, որն աոաջացնում է ոսպնյակի պատիճի էպիթելային բջիջների և ոսպնյակային թելիկների ուռճացում, պղտորում, քայքայում: Նման փոփոխություններ կարող են առաջացնել նաև ոսպնյակի և նրա պատիճի մեխանիկական, ջերմային վնասվածքները, ճառագայթային էներգիան և այլն: Ոսպնյակի և նրա պատիճի յուրաքանչյուր պղտորում կոչվում է կատպրակտա (հունարեն «ջրվեժ»): Ոսպնյակը կարելի է ստուգել կողմնային, ֆոկուսային և թափանցող լույսով, ինչպես նաև՛ճեղքային լամպով, որը հնարավորություն է տալիս ճեղքային լուսավորման պայմաններում ստանալ ոսպնյակի օպտիկական կտրվածքը, ուսումնասիրել ոսպնյակն ամբողջ հաստությամբ, ինչպես նաև նրա առաջային և հետին պատիճները, ամբողջ հասարակածի շրջանը և որոշել ոսպնյակի պղտորման ճիշտ տեղակայումն ու ձևը: Կատարակտաները դասակարգվում են ըստ առաջացման ժամանակի, պղտորման տեղակայման և առաջացման պատճառի (էտիոլոգիայի): Ըստ առաջացման ժամկետների տարբերվում են բնածին և ձեռքբերովի կատարակտաներ:

Ձեռքբերովի կատարակտաները, որպես օրենք, հարաճող են, բնածինները` կա¬ցո¬¬ղական (կա¬ցուն): Ըստ տեղակայման տարբերում են առաջային և հետին բևեռային, շերտավոր, կորիզային, կեղևային, հետին գավաթանման, իլիկաձև, տոտալ և պոլիմորֆ կատարակտաներ: Ձեռքբերովի կատարակտաներն ըստ պատճառագիտության լինում են տարիքային, բարդացած (կապված աչքի մի այլ հիվանդության կամ ընդհանուր որևէ հիվանդության հետ` ուվեիտներ, գլաուկոմա, կարճատեսություն, շաքարախտ, տետանիա և այլն), վնասվածքային, ճառագայթային և երկրորդային: Ավելի հաճախ հանդիպող ձեռքբերովի կատարակտաների թվին են վերաբերում ծերունական կատարակտաները:

Ծերունական կատարակտաներ. լինում են կեղևային (մոխրագույն), կորիզային (գորշ) և խառը: Ավելի հաճախ հանդիպում է կեղևային կատարակտան: Այն սկսվում է ոսպնյակի հասարակածի շրջանից, կենտրոնական մասը երկար ժամանակ մնում է թափանցիկ: Տարբերում են այս կատարակտայի զարգացման հետևյալ շրջանները՝սկսվող կատարակտա (cataracta senilis incipiens)` այս շրջանի զարգացման ժամկետները շատ տարբեր են, երբեմն կարող է տևել տասնյակ տարիներ, երբեմն այն կարող է զարգանալ 2-3 տարվա րնթացքում: Սկսվող շրջանում հիվանդները կարող են գանգատ չներկայացնել, եթե պղտորումն ընդգրկում է միայն ծայրամասային հատվածը: Սովորաբար նրանք գանգատվում են աչքերի առջև ֆիքսված կամ չֆիքսված թռչող ճանճիկների առկայությունից, աչքերի առջև շղարշի առկայությունից, որոնք տեսողության սրության մեջ նկատելի փոփոխություններ չեն առաջացնում:

Սկսվող կատարակտայի ախտորոշման համար անհրաժեշտ է ստուգումը կատարել լայնացրած բբով: Ֆոկուսային և կողմնային լույսով ստուգելիս բբի սև ֆոնի վրա հայտնաբերվում են գագաթով դեպի կենտրոն դարձած սլաքաձև կամ ոսպնյակի հասարակածային հատվածը գրավող փաթիլանման պղտորումները: Թափանցող լույ¬սով ստուգելիս լուսավորված բբի կարմիր ֆոնի վրա պղտորումները երևում են սև գույնով: Բիոմիկրոսկոպիկ քննությամբ, հատկապես ճեղքային լուսավորման պայմաններում հնարավոր է հայտնաբերել ոսպնյակի սկսվող ջրակալման պատճառով առաջացած ենթապատիճային վակուոլներ և ոսպնյակային թելիկների արանքում գոյացած ջրային ճեղքեր: Այնուհետև աստիճանաբար պղտորումներն ուժեղանում են և կատարակտան անցնում է զարգացման երկրորդ շրջանին՝չհասունացած կատարակտա (cataracta senilis nondum matura): Այս շրջանում ոսպնյակի ջրակալումը զգալիորեն ուժեղանում է, ոսպնյակն ուռչում է, այդ իսկ պատճառով էլ այս շրջանի կատարակտան կոչվում է նաև ուռճացած կատարակտա: Այս շրջանում պղտորումն ընդգրկում է ոսպնյակի ամբողջ կեղևային շերտը, տեսողության սրությունն իջնում է, ամբողջ ոսպնյակը ձեռք է բերում մոխրասպիտակ ցունավորում, սադափի երանգով, բայց քանի որ ոսպնյակի մակերեսային շերտերը դեռ լրիվ պղտորված չեն, կողմնային լուսավորման ժամանակ ոսպնյակի վրա ծիածանաթաղանթից ստացվում է մուգ գույնի կիսալուսնաձև ստվեր:

Ոսպնյակի ուռճացումն ուղեկցվում է նրա չափերի մեծացումով, այս պրոցեսի արագ զարգացման դեպքում առաջային խցիկի անկյունը կարող է բլոկադայի ենթարկվել առաջ հրված ծիածանաթաղանթով և մեծացած ոսպնյակով, պատճառ դառնալ ներակնային ճնշման բարձրացման: Թափանցող լույսով ստուգելիս ակնահատակից կարող է ստացվել ոչ հավասարաչափ կարմիր ռեֆլեքս: Այնուհետև աստիճանաբար ոսպնյակը սկսում է կորցնել կլանած հեղուկը, առաջային խցիկը սկսում է խորանալ, ոսպնյակի պղտորումն ստանում է արտահայտված կեղտոտ-մոխրագույն հոմոգեն տեսք, տեսողության սրությունն զգալիորեն իջնում է մինչև մատների համրումը դեմքի մոտ սահմանափակ տարածության վրա: Կատարակտան անցնում է զարգացման երրորդ, գրեթե հասունացման շրջանը (cataracta senilis fere matura): Այս շրջա¬նից հիվանդությունը շատ կարճ ժամանակամիջոցում կարող է անցնել լրիվ հասունացման շրջան (cataracta senilis matura), երբ ոսպնյակի բոլոր շերտերը լրիվ պղտորվում են, ծիածանաթաղանթից ստվեր չի ստացվում, աչքը զրկվում է առարկայական տեսողությունից, ունենում է միայն լուսազգացողություն, լույսի ճիշտ կողմնորոշմամբ: Բիոմիկրոսկոպիկ քննությամբ հնարավոր չէ ստանալ ոսպնյակի օպտի¬կական կտրվածքը:

Ծերունական կատարակտայի հաջորդ շրջանը գերհասունացած շրջանն է (cataracta senilis hyper matura), որն ունի զարգացման մի քանի փուլ: Ախտահարված ոսպնյակային թելիկների խիստ դեգեներացիայի և լրիվ քայքայման հետևանքով տեղի է ունենում ոսպնյակի հոմոգենացում: Սպիտակուցային մոլեկուլների քայքայումը հանգեցնում է ոսպնյակի մեջ օսմոտիկ ճնշման բարձրացման, որը նպաստում է նրա մեջ հեղուկի ներծծմանը, ոսպնյակի կեղևային մասը վեր է ածվում ջրալի կաթնագույն զանգվածի, ոսպնյակի չափերը կրկին մեծանում են, նրա երկրորդային ուռճացման այս փուլը կրում է «կաթնային կատարակտա» անունը: Այս շրջանում առաջային խցիկը կրկին ծանծաղանում է: Այնուհետև աստիճանաբար ջրիկացած ոսպնյակային մասերը ենթարկվում են ռեզորբցիայի, որից ոսպնյակը ծավալով փոքրանում է, առաջային խցիկը խորանում: Ծիածանաթաղանթը, աստիճանաբար կորցնելով հենարանը, աչքի շարժումների հետ մեկտեղ սկսում է թրթռալ: Չափազանց ջրիկացած զանգվածների արտածծման պատճառով ոսպնյակի մուգ և փոքրացած կորիզակն իր ծանրությունով իջնում է ցած, և գլխի դիրքի փոխման հետ միասին այն կարող է փոխել իր տեղը:

Այս կլինիկական պատկերն առաջին անգամ նկարագրել է Մորգանը, և զարգացման այս փուլը կոչվում է մորգանյան կատարակտա: Հետագայում, եթե աչքը չվիրահատվի, ոսպնյակի կեղևային զանգվածները կարող են լրիվ ներծծվել, ոսպնյակապարկի մեջ մնում է միայն փոքրացած մուգ գույնի կորիզակը: Ի վերջո գերհասունացած կատարակտայի վերջին փուլում կարող է կորիզակը նույնպես ներծծվել, ոսպնյակից մնում է միայն պատիճը: Նման աչքը կրկին սկսում է տեսնել, և եթե աչքի առջև պահվի (+) 10,0 D-ի ապակի, տեսողությունն ավելանում է: Այս շրջանը կարող է տևել շատ երկար տարիներ: Ծերունական կատարակտայի գորշ կամ կորիզակային ձևի ժամանակ շատ շուտ իջնում է կենտրոնական տեսողությունը, այն դեպքում, երբ տեսողությունը մոտ տարածության վրա երկար ժամանակ չի վատանում, քանի որ այս շրջանում մեծանում է հատկապես ոսպնյակի կենտրոնական մասի բեկող ուժը, առաջանում է ժամանակավոր բնույթ կրող կարճատեսություն: Կողմնային լուսավորմամբ ստուգելիս ոսպնյակն ունենում է կանաչագույն երանգ: Թափանցող լույսով ստուգելիս ամբողջ ծայրամասային հատվածից ստացվում է կարմիր ռեֆլեքս: Բիոմիկրոսկոպիկ քննությամբ, հատկապես ճեղքային լուսավորմամբ, լավ երևում է մուգ գույնի կորիզակը: Հետագայում կորիզակը աստիճանաբար ավելի է մթագնում, առաջանում է գորշ կատարակտա, որը հաճախ լինում է այն դեպքերում, երբ հիվանդությունը զուգակցվում է կարճատեսությամբ: Կատարակտայի այս ձևի դեպքում սովորաբար ուռճացման փուլը բացակայում է, կորիզակը մեծ է, կորտիկալ շերտը բարակ, ամբողջ ոսպ¬նյակն ունի պնդացած տեսք: Որպես օրենք, նման աչքերը վիրահատում են չհասունացած շրջանում:

Բարդացած ձեռքբերովի կատարակտաներ. առաջանում են անոթային տրակ¬տում տեղակայված քրոնիկական թոշնած ընթացք ունեցող ուվեիտների, ցանցաթաղանթի դիստրոֆիկ պրոցեսների, գլաուկոմայի և այլնի ժամանակ: Այս կատարակտային բնորոշ է ոսպնյակի հետին պատիճի տակ եղած կորտիկալ զանգվածների գավաթաձև պղտորումը (հետին պատիճային գավաթաձև կատարակտա): Հարաճում է շատ դանդաղ: Ընդհանուր հիվանդությունների հետ կապված ձեռքբերովի կատարակտան 2-4% դեպքերում ունենում են դիաբետով տառապող հիվանդները: Նրանց մոտ հիվանդությունը զարգանում է արագ, սովորաբար ախտահարվում են զույգ աչքերը: Ցուրահատուկ է նրանով, որ կատարակտան սկսվում է ենթապատիճային հատվածում հատիկավոր պղտորումների և մեծ քանակությամբ վակուոլների առաջացումով, այնուհետև պղտորումն արագությամբ տարածվում է ամբողջ շերտերի վրա և այլևս չի տարբերվում մյուս կատարակտաներից:

Կատարակտան կարող է զարգանալ նաև տետանիայի, միոտոնիկ դիստրոֆիայի, սկլերոդերմիայի և այլ ընդհանուր հիվանդությունների Ժամանակ: ճառագայթային էներգիայի ներգործությունից առաջացած ձեռքբերովի կատարակտաները առաջանում են այն դեպքում, երբ ճառագայթներն անցնելով եղջերաթաղանթը կլանվում են ոսպնյակի կողմից: Հաստատված է, որ ոսպնյակը կլանում է կարճ ալիք ուլտրամանուշակագայն ճառագայթները (ռենտգեն, ռադիում, նեյտրոն, ատոմային պայթեցում) և ինֆրակարմիր ճառագայթների համեմատաբար կարճ ալիքային մասը: Նման ախտահարման ժամանակ պղտորումը սովորաբար սկսվում է ոսպնյակի հետին բևեռից և ունենում է սկավառակի կամ օղակի տեսք: Ձեռքբերովի կատարակտա կարող է առաջանալ նաև ապակի փչողների և տաք ցեխերում աշխատողների մոտ (կրակային կատարակտա):

Բարդություններ կատարակտայի հասունության ընթացքում
Կատարակտայի հասունացման ընթացքում կարող են առաջանալ բարդություններ, որոնք բնորոշվում են իրենց սուր սկզբով: Այն արտահայտվում է ներակնային ճնշման հանկարծակի և խիստ բարձրացումով, անոթաթաղանթի առաջային հատվածի բորբոքումով: Ներակնային ճնշման բարձրացումն ուղեկցվում է բոլոր այն ախտանիշներով, որոնք յուրահատուկ են գլաուկոմայի սուր նոպային: Վերջինս պայմանավորված է ոսպնյակի ախտաբանական վիճակով, որի հետ կապված այս գլաուկոման ընդունված է անվանել ֆակոգեն (ոսպնյակային ծագման) գլաուկոմա: Հնարավոր է ֆա¬կո¬գեն գլաուկոմայի երկու տեսակ՝ֆակոմորֆիկ և ֆակոլիտիկ: Ֆակոմորֆիկ գլաուկոման առաջանում է ոսպնյակի խիստ և արագ ջրակալման հետ կապված, որը հատուկ է չհասունացած կատարակտային: Այս դեպքում խան¬գար¬վում է հեղուկների արտահոսքը ֆիլտրացիայի ուղիներով, փակվում է մուտքը դեպի շլեմյան կանալը: Ներակնային ճնշումը կարող է բարձրանալ մինչև 50-60 մմ սնդիկի սյան բարձրության սահմանը, ոսպնյակն ունենում է մոխրասպիտակ գու¬նա¬վորում, սադափի փայլով (մեծ քանակությամբ ջրային ճեղքերի առկայության պատճառով):

Ֆակոլիտիկ գլաուկոման զարգանում է գերհասունացած կատարակտայի ժամանակ: Եթե այն առաջանում է կաթնային կատարակտայի փուլում, ընթանում է փակ անկյուն գլաուկոմայի պատկերով, եթե մորգանյան կատարակտայի փուլում՝ բաց անկյուն գլաուկոմայի պատկերով: Ֆակոլիտիկ փակ անկյուն գլաուկոմային յուրահատուկ է բարձր ներակնային ճնշումը, ծանծաղ առաջային խցիկը, ծիածանաթաղանթի 3-րդ աստիճանի դիստրոֆիան, բբային եզրի գունակային երիզի բացակայությունը, ոսպնյակի կաթնասպիտակ, հոմոգեն պղտորումը: Մորգանյան կատարակտայի ժամանակ, ինչպես հայտնի է, տեղի է ունենում ոսպնյակի ներծծում, ոսպնյակի քայքայման արգասիքները նստում են կորնեոսկլերալ տրաբեկուլաների (հեծանիկային ցանց) վրա, և բաց անկյան առկայության պայմաններում խանգարելով հեղուկների արտահոսքն աչքից, բարձրացնում են ներակնային ճնշումը: Ֆակոլիտիկ բաց անկյուն գլաուկոմայով աչքում առաջային խցիկը խորն Է, ոսպնյակը կիսաներծծված, կարող Է դիտվել իրիդոդոնեզ, ֆակոդոնեզ: Նման աչքից ոսպնյակի հեռացումր չափազանց բարդ Է, անհրաժեշտ Է հիվանդին այնպես նախապատրաստել վիրահատման, որպեսզի հնարավոր լինի ոսպնյակն հեռացնել պատիճով: Ֆակոլիտիկ գլաուկոմայի ժամանակ հանդիպում են նաև այլ բարդություններ. ոսպնյակի պատիճի պատռում, ֆակոլիտիկ իրիդոցիկլիտ, ոսպնյակի կորիզակի հոդախախտ դեպի առաջային խցիկ: Ոսպնյակի պատիճը հաճախ պատռվում Է կաթնային ուռճացած կատարակտայի ժամանակ: Նման դեպքում առաջային խցիկի հեղուկը դառնում Է կաթնային, ոսպնյա¬կային զանգվածները նստում են առաջային խցիկի հատակում, հիշեցնում են հիպոպիոն, բայց վերջինիս գույնը լինում Է սպիտակ: Այս վիճակը պատճառ Է դառնում իրիդոցիկլիտի առաջացման, քանի որ ոսպնյակային զանգվածները ունեն անաֆիլակտիկ և տոքսիկ հատկություն: Նման իրիդոցիկլիտը կոչվում Է ֆակոլիտիկ: Զգայած աչքի ծանր վիճակին, կարիք Է զգացվում ոսպնյակի շտապ հեռացման:
Բնածին կատարակտաներ.
Բնածին կատարակտաները հաճախ լինում են երկկողմանի: Կովալևսկու բնածին կատարակտաները դասակարգվում են ըստ ծագման, տեղակայման, տեսողության սրության իջեցման աստիճանի և թե դրանք միայնակ են, թե զուգակցվում են բարդությունների կամ այլ բնածին անկանոնությունների հետ: Բնածին կատարակտայի ծագումը որոշելու համար կարևոր նշանակություն ունի անամնեզը, հղիության ընթացքը: Տեղակայումը հեշտությամբ կարելի Է որոշել բիոմանրադիտակային քննությամբ: Բևեռային կատարակտաները լինում են՝առաջային և ոետին, իրենցից ներկայացնում են սպիտակ գույնի փոքր սահմանափակված պղտորում, որը գրավում Է առաջային և հետին պատիճների կենտրոնական մասերը: Տեսողության սրության վրա քիչ են ազդում, գրեթե չեն հարաճում:

Կորիզային կատարակտայի ժամանակ համապատասխանորեն պղտորված Է ոսպնյակի կենտրոնական մասը, առաջացնում Է տեսողության սրության համեմատաբար նկատելի իջեցում, հարաճում Է դանդաղ: Վիրահատման հարցը որոշվում Է հիմնվելով տեսողության սրության ստուգման տվյալների վրա: Շերտավոր (զոնուլյար) կատարակտան արտահայտվում Է ոսպնյակի մեջ հաջորդական թափանցիկ և պղտորված շերտերի առկայությամբ: Կարող Է առաջանալ նաև պոստնատալ շրջանում սպազմոֆիլիայով տառապող երեխաների մոտ, կապված հիպոկալցիումեմիայի հետ: Վիրահատության հարցը որոշվում Է ելնելով տեսողու¬թյան սրության տուժման աստիճանից: Դիֆուզ կեղևային կամ տոտալ կատարակտայի ժամանակ պղտորումը կրում Է հոմոգեն բնույթ: Տեսողությունը խիստ իջնում Է, առարկայական տեսողությունը բացակայում Է: Պղտորված ոսպնյակային զանգվածները մինչև ծնվելը կամ ծնվելուց հետո կարող են ջրիկանալ և ներծծվել: Պետք Է վիրահատել մինչև մեկ տարեկանը, քանի դեռ չի զարգացել խորը ամբլիոպիա: Վիրահատությունը կարելի Է կատարել շատ փոքր կտրվածքով, քանի որ ոսպնյակային զանգվածները շատ փոքր են, դրանց հնարավոր Է հեռացնել լիմբի շրջանի 3 մմ-ոց կտրվածքով:

Ոսպնյակի պատճի առաջային պատը հատելուց հետո, երկու ասեղանոց շպրիցի օգնությամբ, մեկ ասեղով հեղուկ Է մտցվում առաջային խցիկ, մյուսով արտածծվում են հեղուկի մեջ լուծված ոսպնյակային զանգվածները՝մինչև բբի հատվածի լրիվ մաքրվելը և սևանալը (իրիգացիա-ասպիրացիա): Վերջին տարիներս լայն կիրառում Է ստացել ոսպնյակի ուլտրաձայնային ֆակոէմուլսիֆիկացիան: Բնածին կատարակտաների տարատեսակներ են համարվում նաև պոլիմորֆ և պսակաձև կատարակտաները, որոնց հեշտությամբ կարելի է ախտորոշել բիոմանրադիտակային քննությամբ: Կատարակտայի այս ձևերը նման են ծերունական կատարակտային, բայց տարբերվում են նրանով, որ հարաճում են շատ դանդաղ, պղտորումներն ունենում են երկնագույն երանգ: Վիրահատության հարցը լուծվում է հիմնվելով տեսողության սրության իջեցման աստիճանի վրա: Երեխաների ոսպնյակի հեռացումը կատարվում է միայն արտապատիճային եղանակով, ընդհանուր անզգայացման տակ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին