Վիրուսային բնույթի, սուր վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է ջերմության բարձրացումը, ինտոքսիկացիան, վերին շնչուղիների լորձաթաղանթների կատառալ բորբոքումը, կոնյուկտիվիտները, պտավորպապուլոզցանը։ Այս հիվանդությունը մարդկությանն հայտնի է անհիշելի ժամանակներից։ Սակայն 17-րդ դարում առաջին անգամ այն մանրամասն նկարագրել են Աիդենհայմը և Մորտոնը։ Նրանք կարմրուկն առանձնացրել են ցանով ուղեկցվող այլ հիվանդություններից։ Կարմրուկը տարածված է եղել ամենուր, նաև Հայաստանում։ Վերջին 30-40 տարիների ընթացքում, շնորհիվ այս հիվանդության դեմ ակտիվ անընկալություն առաջացնող պատվաստումների, հիվանդության դեպքերը խիստ նվազել են։ Աակայն վերջին տարիներին արձանագրվել են կարմրուկի բռնկումներ, հատկապես 1996 և 1997 թվականներին:

Հիվանդության այս աճի պատճառը կանխազգուշական պատվաստումների թերություններն են (մասնակի ընգրկում, պատվաստանյութի պահպանման կանոնների խախտումներ), ինչպես նաև պարբերականության առկայությունը։ Հիվանդության հարուցիչն առաջին անգամ հայտնաբերվել է 1954թ. էնդերսի ևՊաբլիսի կողմից, երբ կարմրուկի վիրուսով վարակել են մարդու և կապիկների երիկամների բջիջները։ Կարմրուկի վիրուսը պատկանում է մորբիլովիրուսների ցեղին, պարամիկրովիրուսների ընտանիքին։ Արհեստական միջավայրում աճում է միայն կենդանի հյուսվածքներում մարդու և կապիկների երիկամային բջիջներում, ձվի սաղմում և այլ կենդանիների օրգանիզմում։

Վարակի աղբյուրը
Բացառապես հիվանդ մարդիկ են, այն էլ սահմանափակ ժամանակաշրջանում՝ հիվանդության գաղտնի շրջանի վերջին 2 օրը և ցանը դուրս գալու մինչև 4-րդ օրը, որից հետո հիվանդները միանգամայն անվտանգ են առողջների համար։ Այս հիվանդության ժամանակ վարակակրություն չի արձանագրվում։ Վարակի աղբյուր են նաև հիվանդության ոչ տիպիկ ձևերը, միտիգրացված կարմրուկը։ Վարակի մուտքի դուռը վերին շնչական ուղիների լորձաթաղանթն է, ուր և առաջանում են հիվանդության առաջին ախտանիշերը՝ ռինիտ, ռինոֆարինգիտ, լարինգիտ, տրախեիտ և այլն։ Հիվանդության գաղտնի շրջանը միջին հաշվով տևում է 8-10 օր, լինում է նաև ավելի երկար՝ 17-21 օր (առավելագույն ինկուբացիա)։ Հիվանդության չբարդացած ձևերը սովորաբար մահացության չեն հանգեցնում։ Սակայն փոքր տարիքում բարդությունների (բրոնխոպնևմոնիա) ժամանակ մահացության վտանգը չի բացառվում։ Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ կարմրուկի համաճարակների ժամանակ հիվանդացածների մեջ թուլանում են օրգանիզմի իմունոկենսաբանական հատկությունները, խիստ նվազում է պրոֆիլակտիկ պատվաստումներից առաջացած անընկալությունը։ Կարմրուկով հիվանդացածների մոտ կարող են վերսկսվել նախկինում տարած վարակիչ հիվանդությունները (դիզենտերիա, գաստրոէնտերիտներ և այլն)։ Հիվանդների վաղաժամ ախտորոշման գործում կարևոր նշանակություն ունի Կոպլիկ-Ֆիլատովի բծերի հայտնաբերումը բերանի, այտերի լորձաթաղանթի վրա։

Փոխանցման մեխանիզմը
Օդակաթիլային ճանապարհով է։ Հիվանդները հազալու, փռշտալու ժամանակ արտաքին աշխարհ են արտազատում թքի, լորձի կաթիլներ, որոնք հարուստ են կարմրուկի վիրուսներով։ Հիվանդության հարուցիչները շատ ւսնկւււյուն են արտաքին միջավայրում, պատահական չէ, որ կարմրուկի ժամանակ բնակարանը չի ենթարկվում ախտահանման։ Բավարավում են միայն օդափոխությամբ։ Դեռ շատ վաղուց Բլանշարը կարմրուկի հարուցիչի անկայունությունը բնութագրել է հետևյալ խոսքերով. «Կարմրուկի հարուցիչը ոչնչանում է ավելի շուտ, քան բժիշկը փողոցում մի հիվանդից կանցնի մյուս հիվանդի մոտ»։

Ընկալունակություն և անընկալունակություն
Մարդկանց ընկալությունը կարմրուկի նկատմամբ շատ բարձր է 95-96%: Գործնականում հիվանդացությունը ընկալ մարդկանց մոտ հասնում է 99-100%-ի։ Այն վայրերում, ուր կարմրուկ երկար ժամանակ չի եղել, հիվանդության մուտք գործելուց հետո արձանագրվում է համաճարակ, որի ժամանակ հիվանդանում են այդ վայրի գրեթե բոլոր բնակիչները։ Ֆարերյան կղզիներում 65 տարի կարմրուկ չէր եղել, սակայն 1846 թվին, երբ հիվանդությունը բերվեց այդ երկիր, հիվանդացավ այդ կղզիների ողջ բնակչությունը։ Կարմրուկով հիվանդանալուց հետո մարդը ձեռք է բերում կայուն անընկալություն։ Սակայն որոշ գիտնականներ գտնում են, որ երբեմն, շատ հազվադեպ, կարող են հիվանդանալ։ Երեխաները 6-7 ամսական հասակից սկսած ընկալ են դառնում կարմրուկի հանդեպ, իսկ կյանքի առաջին տարում այդ ընկալությունը համատարած բնույթ է կրում։ Կարմրուկին բնորոշ է որոշակի պարբերականությունը, հատկապես փոքր բնակավայրերում։ Պարբերականության տևողությունը 4-6 տարի է։ Սրա պատճառն այն է, որ կարմրուկի յուրաքանչյուր համաճարակից հետո, երբ գրեթե բոլոր ընկալ մարդիկ հիվանդանում են, անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի նույն բնակավայրում ավելանան ընկալ երեխաները (նորածիններ) և, երբ հիվանդությունը նորից մուտք է գործում այդ բնակավայրը, արձանագրվում է համաճարակ։ Խոշոր քաղաքներում նման պարբերականություն չի լինում, որովհետև կարմրուկի հիվանդացության դեպքերը սպորադիկ ձևերով միշտ էլ արձանագրվում են, որի պատճառով վարակի շղթան պահպանում է իր գոյությունը։ Կարմրուկին բնորոշ է նաև սեզոնայնությունը՝ դեկտեմբերից մինչև գարնան սկիզբը, հաճախ կարմրուկի դեպքեր արձանագրվում են նաև ամռանը, աշնանը։

Պայքարը և կանխարգելումը
Կարմրուկով հիվանդը մեկուսացվում է 5 օրից ոչ պակաս, իսկ բարդությունների դեպքում՝ 10 օր հաշված ցանավորման սկզբից։ Հիվանդի հետ շփման մեջ եղած երեխաներին 17 օր չի թույլատրվում հաճախել մանկական հիմնարկություններ հաշված շփման օրից։ Գամագլոբուլին ստացած երեխաների մեկուսացումը երկարացվում է մինչև 21 օրվա։ Եթե շփման օրը ճիշտ է որոշվում, ապա այդպիսի երեխաներին կարելի է թույլատրել հաճախել մանկական հիմնարկություններ առաջին 7 օրերի ընթացքում, որից հետո անհրաժեշտ է անհապաղ մեկուսացնել։ Խիստ կարևոր նշանակություն ունի կարմրուկի վաղաժամ ախտորոշումը (հատկապես մանկական հիմնարկություններում) և հիվանդների շուտափույտ մեկուսացումը։

Կարմրուկի կանխարգելումը մարդու արյան շիճուկի օգնությամբ առաջին անգամ կատարվել է 1919թ. Դեգվիցի կողմից։ Քանի որ գրեթե բոլոր մարդիկ մանուկ հասակում հիվանդանում են կարմրուկով, նրանց արյան մեջ հայտնվում են հակամարմիններ այդ հիվանդության դեմ։ Երբ երեխային հիվանդության գաղտնի շրջանի առաջին օրերին ներարկում են շիճուկ (մարդու), ապա նրան հնարավոր է պահպանել կարմրուկից, իսկ չպահպանելու դեպքում երեխան հիվանդանում է կարմրուկով, սակայն շատ թեթև կլինիկական երևույթներով։ Իհարկե, այսպիսի ներարկումից հետո երեխաները ձեռք են բերում պասիվ անընկալություն։ Պասիվ անընկալություն առաջացնելու համար 3 ամսականից մինչև 4 տարեկան երեխաներին ներարկվում է գամագլոբուլին։ Գամագլոբուլինի դոզան 3 մլ է։ Նրա ազդեցությունը տևում է 3-4 շաբաթ։ 4 տարեկանից բարձր տարիք ունեցողներին գամագլոբուլինը ներարկվում է միայն բժշկական ցուցումների առկայության դեպքում։

Կարմրուկի կանխարգելման գործում շատ կարևոր նշանակություն ունի ակտիվ անընկալության առաջացումը հակակարմրուկային կենդանի պատվաստանյութի (պատվաստումային շտամներից պատրաստված Л-16) օգնությամբ։ Նման պատվաստումներից հետո հիվանդության նկատմամբ ընկալ երեխաների 95-98%-ի մոտ օրգանիզմում առաջանում են հակամարմիններ, որի տիտրը պահպանվում է 8-10 տարի։ Ակտիվ անընկալությունից հետո երեխաների մուո առաջանում է պատվաստումային ռեակցիա (ջերմության բարձրացում, կոնյոլկտիվիտ, լորձաթաղանթների կատառալ բորբոքում, երբեմն ցան), որը 2-3 օրից անհետանում է։ Կարմրուկի կենդանի վակցինայով պատվաստման ենթարկվում են այն երեխաները, որոնք չեն հիվանդացել այդ հիվանդությամբ և չունեն բժշկական հակացուցումներ (10 ամսականից մինչև 8 տարեկաններին 0,5 մ լ դոզայով)։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին