Կարբունկուլի (Carbunculus) զարգացումր պայմանավորված է մազապարկերի մեջ դրսից ստաֆիլոկոկերի ներթափանցումով։ Հաջորդաբար վարակը թափանցում է դերմայի խոր շերտերի ու ենթամաշկային րջջանքի ավշային հանգույցների մեջ և առաջացնում է թարախա֊մեռուկացող բորբոքում։ Գոյանում է խիստ ցավոտ, ամուր ինֆիլտրատ, որն աստիճանաբար մեծանում է ու կարող է հասնել երեխայի բռունցքի մեծության։ Մաշկը ինֆիլտրատի վրա գունավորված է կապտակարմիր, կենտրոնական մասում՝ կապույտ գույնով։ Ինֆիլտրատի շուրջը առկա է արտահայտված այտուց։ Մի քանի օր անց ինֆիլտրատի շրջանում գոյանում են մի քանի բացվածքներ, որոնցից արտադրվում է թանձր թարախ, չխառնված արյան հետ։
Մաշկի վրա գոյացած արատների միջոցով երևում են խորը տեղակայված, կանաչ գույնի մեռուկացած զանգվածները, որոնք .աստիճանաբար սկսում են անջատվել թարախի հետ միասին։ Մեռուկացած հյուսվածքի անջատումով գոյանում է խոր խոց` երբեմն հասնելով մինչ ջլոնը և նույնիսկ մկաններր։ Աստիճանաբար խոցր լցվում է գրանոլյացիաներով և լավանում է, գոյացնելով ամուր, ստորադաս հյուսվածքների հետ միաձուլված սպի։ Հիվանդի րնդհանուր վիճակը, որպես կանոն, խանգարված է՝ օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացում, սարսուռ, գլխացավ։ Հյուծված հիվանդների մոտ հնարավոր է սեպսիսի զարգացում։ Կարբունկուլները սովորաբար լինում են միայնակ։ Նրանք առավել հաճախ տեղակայվում են ծոծրակի, թիկունքի, գոտկատեղի շրջաններում, ֊ծայրահեղ վտանգավոր են դեմքի կարբունկուլները, որոնք ոչ հազվադեպ ուղեկցվում են նույն բարդություններով, ինչ որ չարորակ ֆուրունկուլները։
Հյուսվածաախտաբանորենկարբունկուլը բնորոշվում Է ենթամաշկային բջջանքի և դերմայի ստորին հատվածների խորը մեոուկացումով, որն աստիճանաբար .տարածվում Է դեպի ծայրամասը։ Կենտրոնական հատվածի շուրջը գոյանում է նեյտրոֆիլներից բաղկացած խիտ ինֆիլտրատ, որն աստիճանաբար տանում է դեպի հյուսվածքների նեկրոզի, շրջապատող հատվածների թարախային լուծման։ Կարբունկուլների զարգացման մեջ հատուկ դեր են խաղում էնդոգեն՝ նախատրամադրող գործոնները, որոնցից ամենից հաճախ նշվում է օրգանիզմի ընդհանուր հյուծումը՝ կապված սնուցման անբավարարության կամ տարած ծանր հիվանդությունների, ինչպես նաև նյութերի փոխանակության, հատկապես ածխաջրային խանգարումների (շաքարախտ) հետ։
Բուժումը։ Առաջին պլանում են հակաբիոտիկները, հատկապես պենիցիլինը (ենթամաշկային սրսկումներ՝ 50 000-100 000 ԱՄ, 3 ժամը մեկ), ինչպես նաև այլ հակաբիոտիկները, որոնք թառամ ընթացքի դեպքում կարող են զուգորդվել ոչ խթանիչ թերապիայի (աուտոհեմոթերապիայի) հետ։ Ծանր դեպքերում հնարավոր Է պենիցիլինի և սուլֆանիլամիդների միաժամանակյա նշանակումը։ Արտաքին բուժման մեթոդներից խորհուրդ է տրվում օգտագործել տաքը (տաք թրջոցներ, ջեռակներ), տաքացում УВЧ-ով: Հիվանդության սկզբում լավ արդյունք է տալիս ռենտգենաբուժումը, 50-ական Ռ, 2-3 օրյա րնդմիջումներով (տեխնիկական պայմաններր նույնն են, ինչ որ ֆուրունկուլի ժամանակ)։ Կարբունկուլի բացվելու ժամանակ դնել արտածծող վիրակապ՝ թրջված նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթով: Մեռուկացած զանգվածի դանդաղ պոկվելու դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել սալիցիլաթթու կամ նատրիումի սալիցիլատ, որոնցով մոտավորապես 0,5 սմ հաստությամբ ծածկում են կարբունկուլի մակերեսը։ Առանձին դեպքերում ցուցված է վիրաբուժական միջամտություն (կտրվածք)։ Պարտադիր է շրջակա առողջ մաշկի մանրազնին ախտահանումը, ինչպես ֆուրունկուլի բուժման ժամանակ։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին